Անասնապահություն

Անասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 40 %-ը ստացվում է անասնաբուծությունից:

Հայաստանում ստեղծվել են որոշ տեսակներ, որոնք հարմարված են մեր երկրի կլիմային, ռելիեֆին և այլ առանձնահատկություններին: Անասնապահության նախադրյալը գյուղատնտեսության զարգացումն է, քանի որ անասնապահությունը առաջ է գնում գյուղատնտեսական լավ պայմաններում: Դրա ճյուղերից ամենակարևորը բուսաբուծությունն է:

Անասնապահության ծագումը Հայաստանում թվագրվում է դեռևս պալեոլիթյան դարաշրջանից, երբ գյուղատնտեսական գործունեության պարզունակ (նախնա­դար­յան) ձևերն առաջին անգամ ի հայտ եկան Հայկական Բարձրավանդակի վիթխարի տարածքում` Փոքր Ասիայի և Իրանական սարահարթի միջև: Անասնապահությունը սկսել է զարգանալ Նեոլիթի և Վաղ Բրոնզե դարի ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից ի վեր անասնապահությունը երկրի համար ձեռք է բերել կենսական կարևորություն, իսկ Ք.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակներից արդեն անասնաբուծությունը դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը:

Ներկայումս Հայաստանի անասնաբուծությունը իրենից ներկայացնում է զարգացած ենթաճյուղեր ունեցող մի ոլորտ, որտեղ անասնաբուծության վարման ավանդական տեխնոլոգիաներին զուգահեռ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է ընձեռում տեղի բնակլիմայական պայմաններին առավելագույնս համապատասխանեցնել գյուղատնտեսական կենդանիների այս կամ այն տեսակի բազմացումը և մթերատվության ստացումը:

Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3­ը:
Տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնա­բու­ծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 58 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Տավարի ամենաստվար գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի և Շիրակի, ապա` Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում: 

Ոչխարաբուծությունը զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից է: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում էին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ապա` Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Խոզաբուծությունը հանդիսանում է հանրապետության անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Խոզաբուծությունը առավել զարգացած է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ էլ կենտրոնացած է խոզերի ամենաշատ գլխաքանակը: Հանրապետության հյուսիսային հատվածում` Տավուշի և Լոռու մարզերում, կիրառվում է խոզերի լեռնանտառային պահվածքը:

Թռչնաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առավել մեքենայացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ճյուղն է: Հանրապետությունում ներկայումս գործում են մեկ տասնյակից ավել միջին և խոշոր թռչնաբուծարաններ, որոնք զբաղվում են թռչնամսի և ձվի արտադրությամբ:

Ներկայումս հանրապետության տավարաբուծության ոլորտում նկատվում են ինտենսիվացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միտումներ:

Լատվիայի և Հայաստանի համեմատություն | Նախագիծ

Լատվիայի և Հայաստանի համեմատություն

Բնակչություն

Լատվիայի բնակչությունը այս պահին՝

Հայաստանի բնակչությունը այս պահին՝

Հայաստանի բնակչությունն է 2,976,490, իսկ Լատվիայինը՝ 1,837,872: Լատվիան կազմում է ամբողջ աշխարհի բնակչության ընդամենը 0,02%-ը, Հայաստանը՝ 0,04%-ը: Հայաստանը ըստ բնակչության գտնվում է 131-րդ տեղում ամբողջ աշխարհում, սակայն Լատվիան միայն 151-րդ տեղում: Հայաստանում ծնելիությունը 0,19% է, մինչդեռ Լատվիայում այն ցածր է՝ -1,08%, ինչը պայմանավորված է Խորհրդային Միությունից անկախանալու հետ: Ծնելիության ցածր մակարդակի պատճառը հիմնականում տնտեսական է, երբ ծնված երեխաների միջին թիվը կտրուկ արձագանքում է արտաքին ճնշումներին:

.

Հայաստանի բնակչությունը 1990թ-ին՝

Լատվիայի բնակչությունը 1990թ-ին՝

Ինչպես տեսնում ենք երկու երկրներում էլ 1990թ-ին բնակչությունը հասել էր իր ամենաբարձր մակարդակին, Լատվիան՝ 2,664,439, Հայաստանը՝ 3,538,171:

Երբ ԽՍՀՄ-ը լուծարվեց 1991-ին, Լատվիան նորից հայտնվեց որպես անկախ պետություն: Հարյուր հազարավոր բնիկ ռուսներ վերադարձան Ռուսաստան՝ առաջացնելով աշխատունակ տարիքի բնակչության անհապաղ ճգնաժամ: Աշխատունակ տարիքի տղամարդկանց և ընտանիքների զգալի արտահոսք էր, որոնք ավելի լավ հնարավորություններ էին փնտրում արտերկրում:

.

Լատվիայի բնակչությունը ըստ բնակչության բուրգի՝

Լատվիայում այս պահին ամենաշատ կանանց տարիքը 60-64-ն է, իսկ տղամարդկանցը՝ 30-34:

Հայաստանի բնակչությունը ըստ բնակչության բուրգի՝

Հայաստանում այս պահին ամենաշատ կանանց տարիքը 30-39-ն է, իսկ տղամարդկանցը՝ 30-34, ինչով Հայաստանն ու Լատվիան նման են:

Ինչպես երևում է Լատվիայի բնակչությունը ծերացող է, իսկ Հայաստանինը միջին: Երեխաները երկու երկրներում էլ ավելի քիչ են, ինչը վատ է ապագայի համար:

.

Միջին տարիք

Հայաստանում բնակչության միջին տարիքը՝ 35,4 տարեկան:

Լատվիայում բնակչության միջին տարիքը՝ 43,9 տարեկան:

Դա պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակից:

.

Կյանքի միջին տևողություն

Հայաստանում մարդու կյանքի միջին տևողությունն է 75,55 տարին:

Լատվիայում մարդու կյանքի միջին տևողությունն է 75,73 տարին:

.

Էթնիկ խմբեր

Հայաստան

Հայաստանում մոտ 98%-ը միայն հայերն են: Բնակչության մնացած մասը ներառում է քրդեր, ռուսներ և փոքրաթիվ ուկրաինացիներ, ասորիներ և այլ խմբեր։

Լատվիա

Լատվիայում 62,5%-ը կազմում են լատվիացիները, իսկ մնացած մասը ռուսները, բելառուսները, ուկրաինացիները, լեհերը, լիտվացիները և այլն:

Հայաստանում համարյա թե ամբողջ բնակչությունը կազմում են հայերը, իսկ Լատվիայում կեսից քիչը: Դա պայմանավորված է Հայաստանում չզարգացած տուրիզմով:

.

Բնակչության խտություն և Ուրբանիզացիա

Հայաստանի բնակչության խտություն

ՀՀ բնակչության միջին խտությունը կազմում է մոտավորապես 104 մարդ/կմ2: Ամենախտացված քաղաքներն են՝ Երևանը (1,093,485 մարդ), Վանաձորը (101,098 մարդ), Գյումրին (148,381 մարդ), Վաղարշապատը (46,540 մարդ) և այլն: 2021 թվականին Հայաստանում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ՝ շուրջ 63,43 տոկոս։

Հայաստանի բնակչության խտություն

Լատվիայի բնակչության խտություն

Լատվիայի բնակչության միջին խտությունը կազմում է մոտավորապես 30 մարդ/կմ2: Ամենախտացված քաղաքներն են՝ Ռիգա (742,572 մարդ), Դաուգավպիլս (111,564 մարդ), Լիեպայա (85,132 մարդ), Յելգավա (61,791 մարդ), Յուրմալա (54,088 մարդ) և այլն: 2021 թվականին Լատվիայում քաղաքային բնակչության մասնաբաժինը մնացել է գրեթե անփոփոխ՝ շուրջ 68,42 տոկոս:

Լատվիայի բնակչության խտություն

Հայաստանի բնակչության խտությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան Լատվիայինը: Երկու երկրներում էլ բնակչությունը անհավասար է տեղաբաշխված՝ ամենաշատը մարդիկ ապրում են մայրաքաղաքներում:

Հայաստանի լանդշաֆտները

Դիրքը

Բնական լանդշաֆտը աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք է, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ փոխազդեցության մեջ և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

Այդ փոխազդեցության շնորհիվ էլ բնական լանդշաֆտները հեշտությամբ տարբերվում են միմյանցից նունիսկ հեռվից դիտելիս (դժվար թե շփոթեք ճահիճն ու անտառը, կամ անապատն ու մարգագետինը և այլն): Միևնույն ժամանակ լանդշաֆտներն ամբողջացնում են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին բաղադրիչների վերաբերյալ մինչ այժմ ձեռք բերած գիտելիքները:

Հայկական լեռնաշխարհում ըստ բարձրության իրար են աջորդում մերձարևադարձային, անապատային, կիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ լանդշաֆտային գոտիները։

Միջնաշխարհի ամենացածրադիր շրջաններից մինչև 1000−1500 մ բարձրությունները տարածվում է անապատային-կիսաանապատային գոտին, որտեղ շատ են աղասեր և ավազասեր բույսերը։ Դրանց հիմնական մասն ամռան սկզբին չորանում է։

Հայկական լեռնաշխարհում ամենատարածվածը տափաստանային գոտին է, որը զբաղեցնում է Միջնաշխարհի 1200−2500 մ բարձրությունները։ Այս գոտու կլիման Միջնաշխարհի հարավային և կենտրոնական մասերում չորային է: Այստեղ առավելապես գերիշխող է հացազգի տարախոտային բուսականությունը։ Դա պայմանավորված է չորային կլիմայով և մակերևութային շերտում տարածում ստացած հրաբխային ծակոտկեն ջրաթափանց ապարներով։

Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների հողմակողմ լանջերում տարածված է լեռնանտառային գոտին։ Արևելապոնտական լեռներում այս գոտու ցածրադիր մասերում գերիշխում են մշտադալար թփուտները, իսկ դրանից վեր ինչպես և լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաներում, ըստ բարձրության միմյանց հաջորդում են լայնատերև, խառը և փշատերև անտառները։

Անտառներից վեր գոտում, իսկ չորային հատվածներում՝ տափաստաններից բարձր գոտում տարածվում են մերձալպյան լանդշաֆտները, որոնք առանձնանում են փարթամ և բարձր խոտային բուսականությամբ:

Կլիմա

Անապատային լանդշաֆտներում կլիման չոր է, խիստ ցամաքային, կիսաանապատային գոտում՝ չոր ցամաքային, չոր տափաստանային լանդշաֆտներում՝ չոր մերձարևադարձային, խոնավ տափաստանային լանդշաֆտներում և լեռնաանտառային գոտում՝ բարեխառն, մերձալպյան-ալպյան գոտիներում՝ ցուրտ լեռնային և այլն:

Հողերը

Հայաստանում առանձնացվում են ծագումնաբանական 15 հողատիպ: Դրանք առավելապես տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և միմյանցից տարբերվում են զբաղեցրած մակերեսների մեծությամբ, հումուսատար հորիզոնի (շերտի) հաստությամբ, հումուսի (բուսահողի) պարունակությամբ, տնտեսական յուրացման նպատակահարմարությամբ և պիտանելիությամբ:

1. Լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում (Արարատյան, Նախիջևանի, Խարբերդի դաշտեր) և դրանց նախալեռներում՝ մինչև 1000−1100 մ բարձրությունների վրա, ձևավորվել են կիսաանապատային գորշ և ոռոգելի մարգագետնային հողերի տիպերը։ Դրանք հումուսից աղքատ են (հումուսայնությունը չի անցնում 1−2 %-ից)։ Բայց մարդիկ հնուց ի վեր ոռոգել են այս անորակ հողերը, ինչի արդյունքում դրանք վերափոխվել են կուլտուր-ոռոգելի կոչվող բերրի հողերի։

Kisaanapatayin gorsh.jpg

Կիսաանապատային գորշ հողերում կավի մեծ պարունակության շնորհիվ չոր եղանակային պայմաններում հաճախ առաջանում են նման ճեղքեր

2. Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի գետահովիտներում, տարբեր բարձրությունների վրա լայն տարածում ունեն գետահովտադարավանդային ազոնալ հողերը, որոնք բնականից բավական բերրի են:

3. Մինչև 1800 մ բարձրության միջլեռնային գոգավորություններում լայն տարածում ունեն շագանակագույն հողերը։ Սրանք նույնպես աչքի չեն ընկնում բարձր բերրիությամբ և հիմնականում կարիք ունեն արհեստական բարելավման:

4. 1800−2500 մ բարձրություններում` հատկապես Միջնաշխարհում և հրաբխային սարահարթերում ու սարավանդներում, ձևավորվել են լեռնային սևահողերը, որոնք ավելի բարձրադիր մասերում վերափոխվում են մարգագետնատափաստանային հողերի։ Սրանք Հայկական լեռնաշխարհի ամենաորակյալ (հումուսով հարուստ) և տարածված հողերն են, սակայն քիչ պիտանի բուսաբուծության համար:

sevahogh.jpg

Սևահողն ամբողջ աշխարհում հացահատիկայինների աճեցման գլխավոր հիմքն է:

5. Արևելապոնտական լեռների սևծովյան առափնյա շրջաններում խոնավ մերձարևադարձային կլիմայի պայմաններում առաջացել են կարմրահողեր և դեղնահողեր։ Եզրային մյուս լեռնաշղթաների արտաքին լանջերին, տարբեր բարձրությունների վրա գերակշռում են անտառային դարչնագույն և գորշ հողերը։

6. 2500 մ-ից բարձր՝ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում ձևավորվել են բարձր՝ 11−15 % հումուսայնությամբ լեռնամարգագետնային հողեր։ Հումուսի բարձր պարունակությունն այստեղ պայմանավորված է ոչ այնքան առատ բուսածածկույթով, որքան ցուրտ կլիմայի պայմաններում հողում կուտակված օրգանական նյութերի (հումուսի) դանդաղ քայքայմամբ։ Այս տարածքները ծառայում են որպես ամառային արոտավայրեր:

7. Ավելի բարձր (հիմնականում 3200 մ և ավելի), խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած կմախքային հողերը։

Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Նույնիսկ ցածրադիր` կիսաանապատային և անապատային վայրերում, արհեստական ոռոգման դեպքում կարող են աճել բամբակ, բրինձ, թուզ, նուռ, ձիթենի, սեխ, ձմերուկ, բանջարանոցային բույսեր:

Բուսականություն

Կենդանական աշխարհը

Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, որոնք հազարամյակներ առաջ են ընտելացվել և մշտապես եղել են Հայկական լեռնաշխարհի բնիկների տնտեսության կարևոր բաղադրիչ: Վայրի կենդանիներից տարածված են աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Դա իր արտացոլումն է գտել «Սասնա ծռեր» էպոսում: Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ավանդաբար տարածված է մեղվապահությունը։

Հայաստանում առանձնացնում են 17749 կենդանատեսակ, որոնցից մոտ 17200 տեսակ հանդիսանում են անողնաշարավորները, իսկ 549 տեսակ՝ ողնաշարավորները: Ողնաշարավոր կենդանատեսակները ներկայացված են հետևյակ տեսքով. կաթնասուններ՝ 93, թռչուններ՝ 357, սողուն­ներ՝ 53, ձկներ՝ 39, երկկենցաղներ՝ 7։

Լեռնատափաստանային լանդշաֆտ

Լեռնատափաստանային լանդշաֆտը Հայաստանի տարածքում ամենամեծ տարածումն ունեցող լանդշաֆտն է և բաժանվում է երկու մասի՝ չոր լեռնատափաստանային ենթագոտի և սևահողային տափաստանային ենթագոտի։ Չոր լեռնատապաստանները տարածում են Արարատյան և Վայքի նախալեռնային գոտուց մինչև 1400-1800 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք չորային կլիմայով (չափավոր ցամաքային, բարեխառն լեռնային)։ Սևահողային լեռնատափաստանները տարածվում են հիմնականում 2000-2400 մ բարձրությունները, որտեղ կլիմայական պայմանները ավելի մեղմ են (բարեխառն լեռնային)։



Լեռնատափաստանային լանդշաֆտին բնորոշ են շագանակագույն և սև հողերը։

Լեռնատափաստանային լանդշաֆտը աչքի է ընկնում խոտային բուսականությամբ։ Տարածված բուսատեսակներն են շյուղախոտը, սիզախոտը, փետրախոտը։

Կենդանիների գերակ՛ռումը են հիմանական կրծողները՝ ճագաամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, ժանտաքիսը, խլուրդը 

Անապատակիսանապատային լանդշաֆտ

Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտին տարածվում է Արարատյան դաշտի և Վայոց ձորի ցածրադիր շրջաններում՝ մինչև 1400 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք ու չոր կլիմայով, տարեկան տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ-ը։

Անապատակիասանապատային գորշահող

  Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտում տարածում են գորշ հողերը, որոնք երկարատև մշակման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի։

Աղածաղիկ

Այս լանդշաֆտին բնորոշ է չորադիմացկուն բուսականությունը մասնավորապես տարածված են օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։

Օշինդր
Եզան լեզու
Անթառամ

Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված  սողունների տարբեր տեսակներով։ Այս գոտում տարածված են կովկասյան ագաման, լորտուն, լայնալանջ ոզնին, գյուրզան, իժը, կարմիր գրքում գրանցված սովորական տրիտոնը։