1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:
Համաշխարհային տրանսպորտային ցանցի գլխավոր՝ առավել բանուկ հատվածները միջազգային տրանսպորտային ուղիներն են: Դրանք ապահովում են տարբեր տարածաշրջանների ու երկրների միջև բեռների և ուղևորների մեծածավալ փոխադրումը՝ ապահովելով համաշխարհային շուկայի ձևավորումը և աշխատանքի միջազգային բաժանումը:
2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:
Հիմա արագ է զարգանում ծովային տրանսպորտը, քանի որ ստեղծվում են շատ նավահանգիստներ և ապագայում նույնպես պետությունները պլանավորում են շատ ծովային տրանսպորտ և իրենց համար ուղիներ պատրաստել:
3. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.
Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Ջիբրալթարի նեղուց, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց:
1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
Տրանսպորտը և կապը կարևոր դեր են կատարում ոչ միայն սահմանափակ տարածքում, այլև ամբողջ աշխարհում հասարակական կյանքի կազմակերպման համար։ Բացի այդ, երկրագնդի որևէ մասում, որքան զարգացած են հաղորդակցության միջոցները, այնքան մեծ են այդ տարածքի զարգացման հնարավորությունները։ Այդ է պատճառը, որ ամեն մի պետություն շարունակում է զարգացնել տրանսպորտի և կապի միջոցների սեփական ցանցը։
2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
Բեռնաշրջանառությունը, դա տրանսպորտով տեղափոխվող բեռի քանակն է որոշ ժամանակում: Ուղևորաշրջանառությունը, դա ավտոմեքենայով տեղափոխված ուղևորների քանակն է:
3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞
Ավտոմեքենաները, ավտոբուսները, ինքնաթիռները, նավերը, տրակտորը և այլ նման տրանսպորտի տեսակներ:
Ամտոմեքենա-հարմար փոխադրամիջոց է Ավտոբուս-հարմար ձև է էժան մի տեղից մյուսը տեղափոխվելու համար Ինքնաթիռ-հարմար, արագ և ապահով ձև է այս երկրից, այնը տեղափոխվելու Նավ-ջրի վրայով տեղափոխվելու շատ հարմար և լավ տարբերակ Տրակտոր և այլ նման տրանսպորտ-ագարակում, բանջարանոցում և այլ այդպիսի տեղերում աշխատելու լավ տրանսպորտ է: Նաև բեռեր տեղափոխելու համար է
1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
Նյութական արտադրությունը պատրաստում է իրեր, որոնք չկան բնության մեջ: Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնությունից վերցված արտադրանք են պատրաստում:
2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
Անտառային տնտեսությունը գյուղատնտեսության մոտ ճյուղ է, որն արտադրում է շատ փայտանյութ, նաև պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, վայրի մեղր, դեղաբույսեր և կենդանիների կերակուրներ:
3. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
Ձկնորսությունը վատ է ազդում բնության վրա, որովհետև անընդհատ ձուկ բռնելու պատճառով ձկները քչանում են, բայց աքվակուլտուրայի պատճառով ձկները բազմանում են հատուկ դրա համար պատրաստված տեղերում և դա շատ լավ է: Անտառային տնտեսությունը նույնպես վատ է ազդում բնության վրա, քանի որ մարդիկ՝ փայտանյութի պաշարի համար շատ են ծառեր կտրում՝ անտառներ են վերանում, իսկ մենք գիտենք, որ ծառերը թթվածին են տալիս մեզ և մենք քչացնում ենք թթվածնի պաշարները: Բայց մարդիկ արհեստական ձևով բազմացնում են ծառերի պաշարները՝ աճեցնում են, և այդպես ծառերից ստանում են բերք և ընդհանրապես սնունդ: Նաև կարող են ստանալ փայտից այլ նյութեր: Որսորդությունը քչացնում է կենդանիների քանակը: Մարդիկ որսում են անտառներում, ջրերում կենդանիներ և հետագայում օգտագործում որպես սնունդ կամ այլ բաների համար: Բայց մարդիկ կենդանիներին բազմացնում են և այդպիսով շատացնում նրանց քանակը և հենց այդ կենդանիներին որսում են:
1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, ջուրը աշխարհաբաշխումը, ուտելիքը և այլն:
2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (կաշի,բուրդ մորթի):
3. Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:
Ոչխարաբուծություն (մսաբրդատու)-Եվրոպա, Նոր Զելանդիա, Արգենտինա
1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Քիմիական արդյունաբերության նախադրյալներն են էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը:
2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
Այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք չկան բնության մեջ: Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում և կենցաղում։
3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
Սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով և հագուստով: Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։
1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
Մետաղաձուլությունը արդյունաբերության հզորագույն ճյուղերից մեկն է։ Մետաղաձուլությամբ ձուլում են զանազան մետաղներ։ Հիմնականներն են՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ։ Զանազան մետաղների օգնությամբ կարելի է սարքել շատ իրեր: Օրինակ՝ բանալի, ջերմաչափ, զարդ, բժշկական պարագաներ և այլն:
2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Գունավոր և սև մետաղների հիմնական սպառողը մեքենաշինությունն է, որը առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Մեքենաշինությունն արդյունաբերության ճյուղերի շարքում առաջատար է արտադրանքի արժեքի մեծությամբ, զբաղվածների թվով և զարգացման տեմպերով: Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր:
3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:
2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերության օգնությամբ աշխատում են տարբեր գործարաններ և մեքենաներ: Վառելիքաէներգետիկ արդյունաբերության օգնությամբ այդ գործարանների և սարքերի միջոցով արտադրվում են տարբեր իրեր:
3. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Նախադրյալներն են ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները և վառելիքի մեծ պաշարները։
1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը:
2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
Քիմիա, մեքենաշինություն և ռոբոտաշինություն։
3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Արդյունաբերության զարգացումը, այսինքն ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերության զարգացումը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերության զարգացումը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերության զարգացման հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։ Մինչ այսօր տեղի է ունենում Արդյունաբերության զարգացում` նորագույն տեխնալգիաների օգտագործմամբ:
Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գիտատեխնիկական տնտեսության ճյուղեր
Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը ա) գյուղատնտեսությունն է
Սոմալի, Արգենտինա, Նիգերիա, Բրազիլիա, Թուրքիա բ) արդյունաբերությունն է
Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հնդկաստան, Հարավային Կորեա գ) սպասարկման ոլորտն է
Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Թայլանդ, Իսպանիա
Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:
Այն ունի մեծ ազդեցություն։ Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−65 տարեկան) մարդիկ։
Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի, հատկապես գյուղատնտեսության վրա: Օրինակ եթե երկիրը չի գտնվում ծովի ափին, ապա այնտեղ չի զարգանա ձկնորսությունը։
Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա որևէ բնական ռեսուրս, օրինակ նավթ կամ թանկարժեք մետաղների հանքեր: Դրանցից են կախված տնտեսության մեջ ներդրումները։
Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Եթե հարևան երկիրը փակի իր սահմանը և թույլ չտա, որ ապրանքներ ներկրվեն այնտեղով, ապա դա կազդի տնտեսության վրա։