Առցանց ուսուցում Տեսադաս Մայիսի 14

  1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։

Օրգանները իրար հետ կապված են և եթե մեկը նրանցից վնասվի ամբողջ օրգանիզմի աշխատանքը կխանգարվի։

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 30

Բնագիտությունը խոհանոցում

Ժամանակահատվածը՝ ապրիլ

Մասնակիցները՝ վեցերորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ստացած գիտելիքները  կփորձեն կիրառել իրենց կենցաղում։

Խնդիրներ՝ 

Սովորողները ծանոթանում են սննդամթերքների թթվեցում, պրոցեսներին։ Կաթից  տարբեր կաթնամթերքների առաջցման ընթացքին:

Ընթացքը՝

  • կաթը տաքացնում են
  • կաթին ավելացնում են մերան՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով,թողնում մի քանի ժամ
  • յոգուրտի ստացում
  • կաթնաշոռի ստացում                                                                                                                                                                                                                                                                                            Աշխատանքների ընթացքը կլուսաբանվի սովորողների բլոգներում։ Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:

Առցանց ուսուցում Տեսադաս Ապրիլի 28

1.Ծաղկից առաջանում են պտուղներ ու սերմեր:

2.Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:

Բազմացում են ապահովում։

3.Ինչո՞ւ են վարսանդը եւ առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։

Վարսանդն ու առէջը որոշում են ծաղկի սեռը և մանակ։

4.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:

Պետք է ջուր, լույս, ջերմություն, թթվածին, սննդարար նյութեր և այլն։

5.Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:

Մարդիկ պտուղները օգտագործում են սննդի մեջ, յուղ են ստանում, կենդանիների կեր, դեղամիջոցներ են պատրաստում։

6.Բույսերի ի՞նչ օրգաններ են ներկայացված հետեւյալ նկարում: Ի՞նչ գիտեք դրանց մասին:

ովոշի

Այս նկարում պատկերված են կորիզներ, սերմեր և պտուղներ։ Ընդհանուր գեներատիվ օրգաններ, որոնք համարվում են բազմացման օրգաններ։

Առցանց ուսուցում տնային աշխատանք Ապրիլ 13-17

1.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:

Ցողունը բույսի փոխադրող, հենարանային և պաշարող գործառույթները իրականացնող մասն է։ Տարբերում են ցողունի երկու կառուցվածք՝ առաջնային և երկրորդային։ Ցողուններն լինում են ուղղաձիգ պնդացած սողացող և փաթաթվող։

  1. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:

Ցողունը բույսի փոխադրող, հենարանային և պաշարող գործառույթները իրականացնող մասն է։

  1. Ի՞նչ է տերևը: Ինչի՞ց է կազմված:

Տերևը բույսի այն մասն է, որը իրականացնում է օրգանական նյութերի սինթեզ և ջրի գոլորշացում։

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը տերևակոթով միանում է ցողունին։

  1. Ինչպիսի՞ տերևներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:

Տերևները լինում են երկու տեսակի։ Պարզ և բարդ։ Պարզը, եթե տերևակոթին միացած է մեկ տերևաթիթեղ։ Բարդը, եթե տերևակոթին միացած են մի քանի տերևաթիթեղներ։

Պարզ-լորենի,ծիրանենի

Բարդ-ակացիա,մասրենի

5.Ի՞նչ է պատկերված: Պատմիր դրանց մասին:

նկ.1

Без названия

Այս նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում կայծակը։ Դրական և բացասական լիցքերը իրար հպվելով առաջացնում են կայծակ։

նկ.2

Без названия (1)

Այս նկարում պատկերված են հյուսվածքներ։ Հյուսվածքը բջիջների մի խումբ է, որը իրար է միացած միջբջջային հեղուկով։

Առցանց ուսուցում Մարտ 30 — Ապրիլ 3

Ձվի որակի ստուգում

Նախագծի մասնակիցներ` 6 դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝Մարտ -Ապրիլ

Նպատակը ՝Ձվի որակի ստուգում

Ընթացքը ՝Սովորողներ տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը:Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է թ՞ե ոչ:Այդ նպատակով վերցնում ենք ձուն ,մոտեցնում ենք լամպին և գունավոր մատիտով նշում ենք օդափոսիկի չափը:Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը:Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը:Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է նշանակում է այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ:Այս եղանակով կարելի է որոշել թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ:

Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:

 

1*Մանրացումը, լուծումը, գոլորշացումը ֆիզիկական երեւույթներ են:

2*Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկարագրե՛ք դրանց:

Օքսիդները դրանք բարդ նյութեր են, որոնք ունեն երկու քիմիական տարր։ Դրանք ամպայման իրենց մեջ պարունակում են թթվածին։ Օրինակ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն։

Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում։ Օրինկա՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարությունում (ցեմենտի, բետոնի, ապակու արտադրությունում)։ Ալյումինի օքսիդը կավի բաղադրության հիմնական նյութն է, օգտագործում է խեցեգործությունում և մետաղական ալյումին ստանալու համար։ Երկաթի օքսիդից ստանում են երկաթ։

Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ։

Կան նաև օքսիդներ, որոնք թունավոր են, ինչպես, օրինակ՝ ծծմբի օքսիդը, ազոտի օքսիդը, շմոլ գազը։

3*Ի՞նչն են անվանում դեֆորմացիա: Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:

Դեֆորմացիան լինում է երկու տեսակ։ Դրանք են առաձգական և պլաստիկ դեֆորմացիաները։ Պլաստիկ դեֆորմացիայի ժամանակ մարմնի վրա գործածած ուժից հետո այն չի վերադառնում իր նախկին ձևին։ Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնի վրա ուժ գործածելուց հետո այն վերադառնում է իր նախկին ձևին և չափերին։

Առցանց ուսուցում Մարտ 16-20

1*Նախագիծ

Ընթացքը՝ Սովորողներ տանը ուսումնասիրում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմեր, նշում են այդ երկու տեսակի օրգանիզմների միջև առկա նմանությունները և տարբերությունները: Ընտրում են մի միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ պատրաստում են տեղեկություն տվյալ օրգանիզմի մասին նշելով.

инфузориа туфелька

.տեսակը

.կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

.որտեղ են տարածված

.ապրելու պայմանները

.թվարկում են  առկա առանձնահատկությունները.

Տեսակը

Հողաթափիկը ինֆուզորիաների դասի նախակենդանի է։

Կառուցվածքը

Նրա մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2 — 0,3 մմ։ Մարմնի ձևը նման է կոշիկի: Այն ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։

Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ հողաթափիկը շարժվում է։ Մարսողությունը ներբջջային է։ Բնորոշ է անսեռ բազմացումը։

Ապրելու պայմաններ

Հողաթափիկի բնակավայրը բոլոր քաղցրահամ ջրերում է՝ լճացած ջրով և ջրի մեջ տարրալուծող օրգանական նյութերի առկայությամբ: Այն կարելի է գտնել ջրամբարներում ՝ վերցնելով տիղմով ջրի նմուշները և ուսումնասիրելով դրանք մանրադիտակի տակ:

Առանձնահատկությունները

  • Միաբջիջ
  • Տեղաշարժվում է թարթիչների միջոցով
  • Նման է կոշիկի
  • Ապրում է քաղցրահամ ջրում
  • Ներբջջային մարսողություն
  • Անսեռ բազմացում

 

Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների առանձնահատկությունները

Կախված օրգանիզմները կազմող բջիջների քանակից, դրանք բաժանվում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների:

Միաբջիջ օրգանիզմները բաղկացած են մի բջիջից, որը ծառայում է որպես ամբողջ օրգանիզմ: Այս բջիջներից շատերը շատ ավելի բարդ են, քան բազմաբջիջ օրգանիզմների բջիջները:

Բազմաբջջային օրգանիզմների մարմինը բաղկացած է բազմաթիվ բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքների, օրգանների և օրգանների համակարգերի մեջ:

Միաբջիջ օրգանիզմներում բջիջը կատարում է ամբողջ օրգանիզմի դերը, իսկ բազմաբջիջ օրգանիզմներում բջիջները կատարում են տարբեր գործողություններ, տարբերվում իրենց կառուցվածքով և գործառույթներով:

Բազմաբջջային օրգանիզմների բջիջները կատարում են մեկ կամ մի քանի հատուկ ֆունկցիաներ: Այդ բջիջների կառուցվածքը ավելի պարզ է, քան միաբջջինը, բայց նա շատ ավելի արդյունավետ է կատարում հատուկ ֆունկցիան, օրինակ արյան բջիջներ կամ տեսողական բջիջներ:

Արդյունքները.
Փորձի ընթացքը նկարել և տեղադրել բլոգում:

 

2*Պատասխանիր հարցերին.

1. Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք:

Ըստ վերջին դասակարգման կենդանի օրգանիզմները բաժանվում են վեց թագավորությունների։ Բացի բույսերից և կենդանիներից կան նաև բակտերիաներ, սնկեր, արքեաներ, պրոտոզոյներ։
2. Շրջապատի որևէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:

Ջունգարական գերմանամուկը կենդանիների թագավորությունից, կրծողների կարգից է: Դասվում է Համստերների ենթաընտանիքի մեջ։

Կակտուսները բույսերի թագավորությունից են, երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիքից։

3. Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Կենդանի օրգանիզմներին պահանջվում է ջուր, ջերմություն, սննդանյութեր, թթվածին և արևային էներգիա։ Իսկ անկենդան մարմիններին ոչինչ չի պահանջվում։

Տնային աշխատանք 13.03.2020

1.Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմաչափից:

Բճշկական ջերմաչափի սանդղակը սկսում է մարդու օրգանիզմին բնորոշ հնարավոր թվերով։

2.Ճի՞շտ է վարվում արդյոք նկարում պատկերված տղան: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը:

Տղան ճիշտ է և սխալ։ Ճիշտ է, որովհետև վազում է դեպի ծառերի խմբի մոտ, իսկ սխալ է, որովհետև կայծակահարվելու շանսը մեծանում է վազելուց։

E1327544-5EDA-42AD-B409-4AB07D4CB919

Դասարանական աշխատանք 11.03.2020

Հարցեր.
1. Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:

Բնությունում կան միաբջիջ օրգանիզմներ և բազմաբջիջ օրգանիզմներ։ Միաբջիջ օրգանիզմների օրինակ՝ բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռներ։ Բազմաբջիջ օրգանիզմների օրինակ՝ բույսեր, կենդանիներ, մարդ

  1. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:

Կենդանի օրգանիզմների տարրական միավորը բջիջն է:
3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին իր ստեղծած մանրադիտակի օգնությամբ։
4.Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բջիջները:

Բջիջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։
5.Որո՞նք են բուսական եւ կենդանական բջիջների հիմնական տարբերությունները:

Բուսական և կենդանական բջիջները տարբերվում են մասնագիտացմամբ:
6.Ի՞նչ են մասնագիտացված բջիջները:

Մասնագիտացված բջիջները ինչ-որ մի ֆունկցիա են կատարում:
7.Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:

Բոլոր բջիջները կազմված են ածխածինից (C), ջրածինից (H), թթվածինից (O) և ազոտից (N):
8.Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ:

Մարդը կազմված է մոտավորապես 1014 բջիջներից։ Բակտերիաները, որոշ ջրիմուռները ու սնկերը կազմված են 1 բջջից։

Տնային աշխատանք 07.03.2020

Փորձ.Չօգտագործելով կողմնացույց փորձիր որոշիր . ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը:
Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
1. Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սե- ղանի վրա:
2. Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա: Այնուհետեւ, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյու- սիսային եւ հարավային բեւեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
3. Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:
4. Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արեւմուտք:

Հարցեր.
1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:

Այրման ժամանակ անջատվող ջերմությունը։
2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:

Կայծակին միշտ ուղեկցում է որոտ, որովհետև դրական և բացասական լիցքերը իրար հետ փոխազդելուց առաջացնում են որոտ։
3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:

Բույսերը՝ ջուր, բույսին՝ գառին, գառին՝ վայրի խոզ, խոզին՝ մարդը։
4*Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը:

Կինետիկ (շարժման) էներգիայով։