Գրականություն Տնային աշխատանք

  • Ընթերցում և բլոգում հրապարակում ենք տեղեկություններ Նար-Դոսի կյանքից:
  • Սկսում ենք ընթերցել Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը:

Նար-Դոսի մասին

Նար-Դոսի ամբողջական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան: Նա ծնվել է մարտի 1, 1867թ-ին: Մահացել է հուլիսի 13, 1933թ-ին:

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։

Գրականությւոն Տնային աշխատանք

Գրականության ամփոփիչ նախագծային աշխատանք։

  • Ընտրում ենք որևէ գրական ստեղծագործություն։

    Եղիշե Չարենց

    Կարմիր Սոնետ

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…

  • Բլոգում մանրամասն վերլուծում ենք այն։

    Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Եղիշե Չարենցը ուզում էր ասել, որ անցյալում կատարվածը էլ հետ չի վերադառնալու և պետք է ոչ թե անցյալը հիշել, այլ ապագայով ապրել: Պետք չէ նայել դեպի հետ, պետք է նայել առաջ՝ դեպի ապագան:
    Այս բանաստեղծությունում փոշոտ պատյանը՝ անցյալն է: <<Այն, որ օրերն ապրեցին, և բանաստեղծը երգեց—
    Չի խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ>> նախադասությունները իմ կարծիքով նշանակում են, որ այն իրադարձությունները, որոնք հիշատակվել են ստեղծագործների կամ ընդհանրապես մարդկանց կողմից այլևս չեն մոռացվի՝ կապ չունի լավ իրադարձություններ էին, թե վատ: <<Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…>> իմ կարծիքով կարող է նշանակել, որ անցյալում կատարված և բանաստեղծի ձեռքով գրված և հիշատակվածը, ապագայում ուսումնասիրվելու է և կապրի ու կհիշվի այդ ամենը, նույնիսկ դարեր անց:
  • Աշխատանքը դարձնում ենք ձայնագրություն կամ տեսանյութ։
  • Պատրաստ ենք լինում` ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն, վերլուծելուն։

Գրականություն Տնային աշխատանք

Փառատոնային ընթերցանություն: Ընթերցում ենք «Հազարան հավքը» հեքիաթը:

Բլոգում վերլուծում ենք «Հազարան հավքը» ստեղծագործությունը:

Վերլուծում

Այս ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է ամեն ինչ ինքդ անես: Այս հեքիաթի համարյա թե ամեն բառ իր նշանակությունը ունի: Այս ստեղծագործութթյան մեջ շատ խորն է պետք մտնել, որպեսզի բոլոր նշանակությունները հասկանալ: Օրինակ երեք ճանապարհները՝ մեծը, միջինը և փոքրը: Մեծը ամենաապահով և անվտանգ ճանապարհն է, որով բոլորը կարող են անցնել: Միջինը ավելի վտանգավոր, բայց արկածային ճանապարհն է: Փոքր ճանապարհը դժվար է, վտանգավոր և հողածինների կարողություններից դուրս է անցնել այդ ճանապարհով, բացի քաջ և խիզախ Արեգից: Նաև ամեն աշխարհի դև և հրեշ իր նշանակությունը ունի: Օրինակ՝ Սև աշխարհից Սեւ դեւը պղծող, աղաւաղող չար ուժն է, ինչպէս աստուածաշնչեան օձը:

Գրականություն Տնային աշխատանք

  • Ավարտին հասցնել պատմվածքի ընթերցանությունը և պատրաստ լինել բանավոր ներկայացնելուն և քննարկելուն:
  • Ծանոթանալ «Ինչպես տարբերել հակաուտոպիան» տեսանյութին և բլոգում գրել սովորածի մասին «Հակաուտոպիայի օրինակներ իմ ընթերցածից ու դիտածից» վերնագրով:

Հակաուտոպիայի օրինակներ իմ ընթերցածից ու դիտածից

Տեսանյութում ասվում է, որ պրոգրեսը բացի լավից, վատ կողմեր ունի, քանի որ բերում է պատերազմների, սովի և աղքատության: Օրինակներ են՝ կոմունիզմը, ֆաշիզմը: Կային օրինակներ գրականությունից, օրինակ՝ Ջորջ Օրվելի “Կենդանիների ֆերման” և այլն:

Գրականություն Տնային աշխատանք

  1. Ի՞նչ կարևոր դաս քաղեցիր ստեղծագործությունից:
    Ամեն մի խնդիր կարելի է լուծել այլ կերպ և միևնույնն է լավացնել կյանքը:
  2. Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր ստեղծագործության համար:
    Զարդարված Ճանապարհ
  3. Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն ջրավաճառն ու կուժը:
    Ջրավաճառը ամեն ինչում կարող է լավը տեսնել, իսկ կուճը բարի և շատ շնորհակալ է:
  4. Մգեցված բառերը կազմության առումով ի՞նչ ընդհանրություն ունեն: Նմանատիպ մի քանի բառ էլ դու փորձիր գտնել:

Ջրավաճառ, մետաղադրամ, լուսաբաց բառերը բարդ են և կազմված են երկու արմատից և ա հոդակապից:

Նման բառերն են՝ լրաբեր, հանքաքար, քաղաքապետ

Գրականություն Տնային աշխատանք

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:
  2. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
  3. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:
  4. Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ ։
  5. Մգեցված բառերն ինչո՞վ են նման: Կարո՞ղ ես նմանատիպ այլ բառեր գտնել:
  6. Շեղատառ գրված միտքը ինչպե՞ս կմեկնաբանես:
  7. Համացանցում ուսումնասիրիր սպիտակ ագռավ դարձվածքի իմաստը:

1. Պատմվածքը մի սև ոչխարի մասին էր, որը ապրում էր մի հոտում, որտեղ ինքն էր միայն սև: Բոլորը իրեն ծաղրում էին և ծիծաղում էին իր վրա: Մի օր հոտի գլխավորը որոշեց ուսումնասիրել աշխարհը: Նա ճանապարհորդեց տարբեր հոտերով և բոլորին ասում էի, որ ինքն է գլխավորը: Բայց մի օր նա հայտնվեց մի հոտում, որտեղ բոլոր ոչխարները սև էին: Բոլորը սկսեցին իր վրա ծիծաղել: Նա արագ փախչեց այդտեղից և ինչ-որ ժամանակ հետո հայտնվեց մի ուրիշ հոտում, որտեղ բոլոր ոչխարները տարբեր գույնի էին: Նրան շատ սիրալիր վերաբերվեցին և նա հասկացավ իր սխալը:

2. Պետք չէ մարդուն բնութագրել միայն իր արտաքին տեսքով:

3. Ես համաձայն եմ պատմվածքի գաղափարի հետ, քանի որ ամեն մարդ յուրահատուկ է և իր արտաքին տեսքը կապ չունի, կարևորը ներքինն է:

4. Շատ եմ լսել և տեսել, թե ինչպես են վատ վերաբերվում և ծաղրում այն մարդկանց, որոնք մուգ մաշկի գույն ունեն: Նրանք մեղավոր չեն, որ այդպիսի մաշկի գույ ունեն և դրան պետք չէ ուշադրություն դարձնել:

5. մեն-մենակ, սեփ-սև բառերը չափազանցնում են ածականը:

6. Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Դա նշանակում է, որ բոլորը հետևում են մարդուն, որի պահվածքը իրենց դուր է գալիս և այդպես է ստացվում, որ իրենք իրենց խելքով չեն մտածում, այլ միայն կրկնում են:

7. Սպիտակ ագռավ, հայերենում կիրառվում է, որպես փոխաբերություն՝ նշելու այնպիսի վարք կամ արժեհամակարգ ունեցող անձին, որը տարբերվում է իր շրջապատի այլ անձանցից։ Սպիտակ ագռավն արտասովորության հակասական խորհրդանիշ է, որը հաճախ կապված է շրջապատի կողմից տառապանքի, չհասկացվածության և օտարացման հետ։ Արտահայտությունը, որպես հազվագյուտ, բացառիկ մարդու բնորոշում, առաջին անգամ հիշատակվել է հռոմեացի բանաստեղծ Յուվենալիսի 7-րդ երգիծանքում:

Գրականություն Տնային աշխատանք

  1. Այբբենական կարգով կազմում ենք ստեղծագործությունների ցանկ, որ կցանկանայինք ուսումնասիրել եկող ուսումնական տարում (Կարող ենք ցանկի կազմմանը մասնակից դարձնել նաև ծնողներին):
  2. Ամեն ստեղծագործության դիմաց գրել այն ուսումնասիրելու գլխավոր պատճառը, օրինակ՝ չափազանց հետաքրքիր է, մայրիկս է խորհուրդ տվել, ընկերս է կարդացել և հավանել, բազմակողմանի գիտելիքներ է հաղորդում և այլն:

Ա. Աննա Ֆրանկի օրագիրը-կարդացել եմ և դեռ դա իմ ամենասիրելի գիրքն է

Ա. Առանց ընտանիքի-շատ հետաքրքիր պատմություն է

Բ. Բալզակ Մի շան պատմություն-շատ հուզիչ, բայց հետաքրքիր պատմվածք է

Գ. Գանձերի կղզին-մայրիկս է խորհուրդ տվել

Ե. Երկարագուլպա Պիպին-զվարճալի գիրք է

Թ. Թոմ Սոյերի արկածները-արկածներով լի ստեղծագործություն է

Խ. Խորհրդավոր պարտեզը-գեղեցիկ և խորհրդավոր պատմություն է

Հ. Հայդի-արկածալի, հետաքրքիր, հուզիչ պատմություն է

Մ. Մումիտրոլներն ու Մեծ ջրհեղեղը, Մումիտրոլներն ու Գիսաստղը-շատ եմ հավանել արկածների, կրեատիվի համար

Ս. Սրճարան աշխարհի եզրին-ընկերուհիս կարդացել է և շատ է հավանել

Վ. Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին-վերևում նշված գրքի շարունակությունն է, որը նույնպես պետք է հետաքրքիր լինի

Փ. Փոքրիկ տիկինները-մայրիկս է խորհուրդ տվել կարդալ

Օ. Օզի կախարդը-մայրիկս է խորհուրդ տվել

Գրականություն Դասարանական աշխատանք

Ընտրում ենք, լսում և վերլուծում ենք բլոգում:

Վերլուծություն

Ինձ թվում է Սֆինքսը ուզում էր ասել, որ պետք չէ ման գալ երջանկությունը այլ սպասել այն։ Երջանկությունը կգա ամենա պետք եկող պահին։

《Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:》《Երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…։》

Քարանալ բառը ինձ թվում է, որ նշանակում է շարեւնակռլ ապրել, թող ամեն ինչ իր հունով գնա և մի օր երջանկությունը ինքը քեզ կգտնի։

Գրականություն Տնային աշխատանք

  • Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից ընտրել երկուսը, բլոգում վերլուծել և ձայնագրել:
  • Բանաստեղծություններից մեկը-երկուսը իմանալ անգիր:

Սի՛րտըս երկինք է

— Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին…
— Սիրտըս երկինք է…

Վերլուծում

Առաջին քառատողող իմ կարծիքով Իսահակյանը ուզում է ասել, որ ամեն կենդանի արարած կարևոր է: Երկրորդ մասը իմ կարծիքով նշանակում է, որ ինչ-որ ուժ կամ հենց Իսահակյանի սիրտը օգնում է մարդկանց, կենդանիներին, բույսերին և իրենց լավություն է անում:

Գիշերն եկավ

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին…

-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում…

Վերլուծում

Առաջին քառատողում շատ գեղեցիկ նկարագրվում է գիշերը: Երկրորդ և երրորդ քառատողերը իմ կարծիքով նշանակում են, որ այդ պահին ամեն ինչ կորավ կամ կարևոր չէր, քան սերը, որը շարունակում էր գոյատևել և սիրել:

Գրականություն Տնային աշխատանք

Ընթերցել Իսահակյանից հայտնի արտահայտությունները կամ նրան նվիրված մտքերը ընտրել սիրելիները, տեղադրել բլոգում, դարձնել տեսանյութ կամ ձայնագրություն:

Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք…

Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:

Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:

Ժողովրդական երգերը ժողովրդի հոգու, կյանքի, ապրումների հայելին են:

Սերը մեռցնողը անմահության թշնամին է:

Հայտնագործությունները երազանքների օվկիանի իններորդ ալիքն են:

Ընդունակությունը քայլք է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք:

Հոգեբանություն չիմացող ուսուցիչը անզեն որսորդի նման է: