Գրականություն Դասարանական աշխատանք

պճնված-զարդարված

նիրհ-քուն

թուրա-Իբրև չափ գործածվող աման

Գրականություն Տնային աշխատանք

  • Ընտրում ենք Սահյանից երկու բանաստեղծություն, որոնցից մեկը պատրաստ կլինես անգիր ներկայացնելուն, մյուսը՝ ընթերցելուն և վերլուծելուն:
  • Բանաստեղծությունները ներկայացնում ենք բլոգում ձայնագրությամբ կամ տեսանյութով:

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Մեր լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Գրականություն Տնային աշխատանք

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման: 

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

  • Պատրաստ ենք լինում ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն ու քննարկելուն:
  • Ընտրում ենք թեման և վերլուծում.
    • Հավերժական սերն ու մահը
    • Էլ-Սամանի և բամբիշի հավերժական սիրո մասին
    • Հավերժական սիրո առեղծվածը տարբեր ստեղծագործություններում
    • այլ

Հավերժական սերն ու մահը

Սերն ու մահը իրար հետ պայքարում էին: Ինչպես ստեղծագործությունում գրված էր. <<Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում>>: Տխուր էի զգում այս ստեղծագործությունը կարդալուց հետո: Ինչպես ես հասկացա՝ մահը հաղթեց, բայց սերը այն չի կարող ոչ մի ձև հաղթել: Այդ սերը հավերժ էր և Էլ-Սամանը միշտ սիրելու է բամբիշին, նույնիսկ եթե մահացել է: Մահը կարող է հաղթել կյանքը, բայց ոչ սերը:

Գրականություն Տնային աշխատանք

Ընտրում ենք և գրում փոքրիկ աշխատանք:

  • Ստեղծագործություն, որ խորհուրդ չէի տա ընթերցել
  • Վերնագրեր, որոնք ստիպել են ինձ ընթերցել
  • Վերնագրեր, որոնք «խաբել են» ինձ
  • Ինձ հանդիպած ամենայուրահատուկ ավարտները
  • Ինձ հանդիպած ամենահետաքրքիր կերպարները
  • այլ

Ինձ հանդիպած ամենայուրահատուկ կերպարները

Էլջերնոն (Ծաղիկներ Էլջերնոնի համար). նա հետաքրքիր կերպար է, որովհետև մկանը բնորոշ հատկություններ չուներ: Ավելի ճիշտ նա շատ խելացի էր, և մտածողությունը նման չէր սովորական մկների մտածողությանը: Չարլի (Ծաղիկներ Էլջերնոնի համար). նա հետաքրքիր կերպար է, որովհետև իր տարիքի համար (37 տ.) նա խելացի չէր: Այդպիսի կերպարներ ամեն պատմվածքում չես տեսնի: Աննա Ֆրանկ (Աննա Ֆրանկի օրագիրը). ինձ այս կերպարը շատ դուր եկավ, և ինձ համար յուրահատուկ կերպար է: Աննան ինձ շատ մոտ թվաց՝ իր զգացողություններով և ապրումներով՝ իհարկե բացի պատերազմի և ապաստարանում կյանքի ապրումներից: Հայդի (Հայդի). Հայդին յուրահատուկ է, քանի որ ինչքան էլ նրան լավ կյանք առաջարկեին, նա անընդհատ ուզում էր իր պապիկի մոտ և ապրել անհոգ կյանքով:

Գրականություն Դասարանական աշխատանք

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Գրականություն Տնային աշխատանք

Ընտրում ենք թեմաներից մեկն ու գրում վերլուծական աշխատանք:

  • Ինչու կարդալ Քիզի պատմվածքը
  • Չարլիի կերպարի մասին
  • Բժիշկներ Նեմյուրի և Շտրաուսի կերպարների մասին
  • Սխալների դերը Քիզի պատմվածքում
  • Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից
  • Շրջապատն ու Չարլին
  • Դենիել Քիզի պատմվածքի յուրահատկությունները
  • այլ

Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից

Այս պատմվածքում շատ պահեր կան, որոնք ինչ-որ բան են սովորեցնում: Պատմվածքը սովորեցնում է՝ պետք չէ արհեստականորեն քեզ գեղեցկացնել կամ խելացիացնել, որովհետև ինչ-որ բան կարող է ճիշտ չգնալ, և ամեն ինչ ավելի կվատանա: Նաև պետք չէ արհեստականորեն քեզ գեղեցկացնել կամ խելացիացնել, որովհետև դու կարող ես խելացի կամ սիրուն չլինել, իսկ հոգում և բնավորությամբ դու շատ լավ մարդ լինես: Առաջին անգամ քեզ տեսնելով՝ մարդիկ կարող են մտածել, որ դու տգեղ ես կամ խելացի չես, բայց ծանոթանալուց հետո կհասկանան, որ դու շատ լավ մարդ ես: Այստեղ նաև պատմում են, թե ինչպիսի վատը կարող են լինել մարդիկ. կարող են ծաղրել, վնասել և շատ այլ բաներ, և շրջապատը պետք է զգուշությամբ և ուշադրությամբ ընտրել: Մարդիկ կարող են վատը լինել, բայց կենդանիները չեն կարող ծաղրել կամ վատ բաներ ասել, նրանք ընտելանում են մարդուն և ընկերանում են, եթե իհարկե մարդը լավն է, և այդպես Չարլին ընկերացավ Էլջերնոնի հետ, որը դարձավ իր լավ ընկերը: Այս պատմվածքում կային ավելի շատ դասեր, բայց պատմեցի միայն այսքանը:

Մելինբարը փնտրելով

Բարև: Երևի կզարմանաս, թե ով եմ ես և թե ինչու եմ այս օրագրի սկզբից այս հատվածը գրել: Ես չեմ ասի, թե ով եմ ես, բայց կասեմ, որ ես մինչև վերջ թարգմանել եմ բառերը, որոնք թարգմանված չէին: Թվերը չեմ կարող թարգմանել և չեմ կարծում, որ մեկը կկարողանա, բայց բառերը թարգմանված են և դու դրանց բացատրությունները կգտնես՝ անցնելով այս հղումով: Հաջողություն…..

Մելիսայի գլիմբ

Իմ մասին

Բարև գլիմբ1 կամ քեզ կարելի է անուն դնել: Ես քո անունը դնում եմ Սեյա: Ինձ թվում է լավ անուն է: Լավ հիմա իմ մասին խոսանք: Ես Մելիսան եմ, ζβδΨι տարեկան եմ: Ապրում եմ մոլորակում, որի անունն է Մելինբար: Ես շատ եմ սիրում ուրիշների հետ ծանոթանալ Ξավելի ճիշտ իրենց հոգիներիΞ: Ինձ թվում է դու ինձ լավ չհասկացար: Ես… իմ մեջ եմ քաշում էակների հոգիները, ավելի ճիշտ հատուկ էակների հոգիները: Մենք՝ մելիները կոչում ենք նրանց քանդեներ2: Երևի քեզ հետաքրքրում է ինչի համար: Նրանցով մենք ուժեղանում ենք և ապրում ենք: Առանց նրանց մենք չենք ապրելու և կմահանանք: Մելինբարում մենք շատ քանդեների հոգիներ ունեինք, սակայն կունդեների3 հետ կռվից հետո մենք սպառեցինք մեր քանդեների պաշարները: Ինձ ուղարկեցին իրենց հոգիների հետևից…

ထ ‣ Ϙϱϸϐ βε

Բարև իմ Սեյա: Արթնացել էի ինչ-որ հեղուկի մեջ: Ինձ թվում է հենց դա է ջուրը: Շատ սառել էի: Փորձում եմ մելիներին4 կանչել՝ ինձ օգնելու, սակայն միայն վերև բարձրացող մուգ կլորներ եմ տեսնում դիմացս: Լրիվ մոռացել էի, որ գտնվում եմ ուրիշ մոլորակում: Այդ պահին ամեն ինչ սևացավ և դրանից հետո բան չեմ հիշում:

Արթնացա նրանից, որ ինձ կպնում էին: Փորձում էի տեսնել, թե ինչ է կատարվեւմ, բայց դժվարացա: Ցավով նայեցի և դիմացս ամեն ինչ լղոզված էր, միայն տեսա անընդհատ շարժվող ուրվագծեր: Այդ պահին ես շատ վախեցա և փորձեցի պաշտպանվել, բայց ստացվում էր փայտի նման այն կողմ-այս կողմ շարժվել: Դրանից հետո ինձ պահող ուրվագծերը միաժամանակ բաց թողեցին և ընկա գետնին: Այնպես ցավաց: Այդ պահին դիմացս նորից սևացավ և ես նորից անջատվեցի:

Տաք է: Ինչ լավ է: Ես արթնացա ինչ-որ բանի մեջ: Բայց այն շատ փափուկ էր և մեջը շատ տաք, ես դրանից չվախեցա: Դեռ ոչ մի անգամ այսպես ապահով ինձ չէի զգացել: Երբ նայեցի այդ տեղը, որտեղ ես պառկած էի և տեսա կողքիս մի էակ, դա քանդե է: Քանդեները մեզ նման են: Նա նկատեց, որ ես արթուն եմ և մի-քանի րոպե շարունակ անշարժ ինձ էր նայում: Ես նայում էի նրան, իսկ նա ինձ: Արդեն հոգնեցի պառկելուց և վեր կացա: Այդ պահին նա շատ ուժեղ կանչեց, բայց ես բան չհասկացա: Ես լսեցի վերևից իջնող ոտնաձայներ: Այդ պահին շատ վախեցա: Ինչ որ քառակուսի բան բացվեց, որը ես առաջ չէի նկատել և այնտեղից մտան քանդեներ և անշարժ մնացին՝ ուշադիր նայելով ինձ: Ինձ թվաց որ նրանք ինձ կսպանեն: Ես որոշեցի դա անել… Ես… ես… պահեցի ձեռքերս գլխի վերևը՝ փակելով աչքերը և… ԲԱՑԵՑԻ ԱՉՔԵՐՍ: Հիմա ես անվտանգության մեջ եմ…

ထ ‣ ζϱϸϐ με

Ես քնել էի և արթնացա մեծ, կլորաձև բաների մեջ: Դրանց մեջ հոտավետ և հետաքրքիր ձև ունեցող էակներ էին: Դրանցից մի քանիսը թպրտում էին: Բայց ինձ դա այդքան էլ չէր հետաքրքրում, ինձ հետաքրքրում էին քանդեների հոգիները: Ես պետք է շատ քանդեներ քաշեի: Երևի դու չգիտես ինչու եմ այսքան շտապում, հիմա կբացատրեմ: Մենք քանդեների հոգիներով սնվում ենք և դա հոգի քաշելուց ինչ-որ ժամանակ հետո է լինում: Մեր հոգիներով սնուցումը կատարվում է երեք բելիում5: Եվ ես պետք է մինչ այդ ժամանակը լրանալը հասցնեմ հոգիները բերեմ Մելինբար: Իհարկե շատ դժվար առաջադրանք է, բայց ես մելիների միակ հույսն եմ:

Ես վեր կացա, իմ ամբողջ գանդելան6 ցավում, բայց ես միևնույնն է վեր կացա՝ իմ առաջադրանքը կատարելու: Ես նայեցի վերև և տեսա, որ ամեն ինչ մռայլ էր և գորշ: Հանկարծ շատ ուժեղ գոռոց լսեցի: Նույն պահին մի ակնթարթով լույսի գիծ հայտնվեց և կորավ: Ձայնից շատ վախեցա, բայց այս վախենալու աշխարհը ինձ չի կանգնեցնի օգնել մելիներին: Վերևից ինչպես հասկացա ջուր սկսեց կաթալ: Սակայն հենց իմ գանդելայի վրա ջրի կաթիլ կաթաց իմ մաշկի այդ մասը դարձավ մանուշակագույն և շատ ցավաց, ոնց որ այրեր: Դա ավելի ու ավելի ուժեղացավ և ես ստիպված էի մնալ այդ լողացող նավի մեջ: Բայց ես պետք է շտապեի: Ես հասկացա, որ իմ մոտ բացի ջրից պաշտպանվելու միջոցից հիմա ոչինչ պետք չի: Ես բոլոր քառակուսի անցքերով մտա, նայեցի ամեն ինչ և դրանցից ամենաօգտակարը մի մեծ կլոր բան էր՝ այդ նյութը ոնց որ կոչվում է փայտ և այն մեջից մեկ կողմից ծակ է: Ես կարող եմ դրա մեջ թաքնվել, իսկ բամներս7 մնան ներքևում և ես քայլելով հասնեմ ավելի ապահով տեղ:

Ես երկու ծակ արեցի այդ փայտի մեջ՝ ջինքերիս8 համար, գլուխս մտցրեցի և նայելով այդ ծակերից սկսեցի քայլել: Սակայն ես մոռացա այն, որ ես ջրով պատված եմ և ոչ մի տեղ չեմ կարող գնալ: Այդ ժամանակ որոշեցի ինչ-որ ձև շարժեցնել այս լողացող բանը: Ես նորից շրջեցի այդտեղով և փորձեցի գտնել կառավարման տեղը: Այն պետք է նման լինի մելիների սադրենթին9: Ես միայն գտա մի տեղ, որտեղ շատ կոճակ կար: Ես սեղմեցի մեկը, հետո մյուսը և այդպես բոլորը փորձարկեցի: Մոտավորապես հասկացա, թե ինչպես կառավարել այս լողացող բանը: Սա մելիների սադրենթին ընդհանրապես նման չէր:

Լավ, դե ինչ, ես սկսում եմ: Ես սղմեցի առաջ տանող կոճակները և լողացող բանը իրոք առաջ գնաց: Դա նույնիսկ զվարճալի էր և լավ էր, որ այդտեղ ջուրը չէր կաթում, քանի որ այդ տեղը փակ էր և ես հանեցի փայտից բանը: Ամենինչ լավ էր, բայց լողացող բանը… Ես արդեն չեմ կարող անընդհատ ասել լողացող բան: Արի ես անուն դնեմ դրան: Վելի: Վերջ հիմա այն անվանելու եմ Վելի: Լավ շարունակենք: Ամեն ինչ լավ էր, բայց Վելին դանդաղ էր շարժվում, իսկ ես այդտեղ բան չունեի անելու և քնեցի:

ထ ‣ δϱϸϐ θε

Ուժեղ ձայն լսեցի և վեր թռա: Երևի ինչ-որ բան խփեց Վելիին: Բայց ես վեր կացա և նայեցի կլոր և անտեսանելի բանից և տեսա որ մութ է և ցամաք է երևում: Պարզվեց Վելին է խփել ցամաքին: Շատ լավ: Հիմա ես կարող եմ քայլել և հոգիներ քաշել:

Ես մի ձև դուրս եկա Վելիից և նայեցի շուրջս: Այստեղ շատ լույս կար և ինչ-որ անհասկանալի ձայներ էին գալիս։ Այդ ձայնի տակ քանդեները անհասկանալի շարժումներ էին անում: Ես դանդաղ շարժվեցի այդ կողմ: Տեսա, որ կային քանդեներ, որոնք գնդակ էին իրար գցում ցանցի վրայով, նաև տեսա, թե ինչպես են իմ այն փափուկ և տաք բանի նման իրի վրա նստած ինչ-որ հոտավետ՝ ինչպես ես հասկացա սնունդ էին դնում հեդիի10 մեջ: Համարյա թե բոլորը ծիծաղում էին և խոսում էին: Այս տեղը ինձ այդքան էլ դուր չեկավ: Ես արդեն ավելի արագ շարժվելով գնացի առաջ, բայց մի պահ կանգ առա: Այդտեղ այդքան էլ շատ մարդ չկար և ես որոշեցի դա անել: Այո, այո, ես նրանց հոգիները քաշելու եմ հիմա իմ մեջ: Դե այս ամենը դու արդեն գիտես ինչպես է կատարվում: Ես պահեցի ձեռքերս գլխի վերևը՝ փակելով աչքերը և ԲԱՑԵՑԻ ԱՉՔԵՐՍ: Դե ինչ, հիմա ես հանգիստ կարող եմ առաջ գնալ:

Դիմացս տեսա փայտից վերև բարձրացող և վերևում կանաչ բաներով իր: Դրանցից ցամաքի վրա շատ կար: Ես գնացի առաջ, առաջ և տեսա ազատ դաշտ, որտեղ ծալվող ինչ֊որ իրեր էին: Բոլորը տարբեր գույների էին: Դրանցից բոլորում լույս էր վառվում, բացի մեկից: Լույս վառվողների մեջ ուրվագծեր էին, որոնք շարժվում էին: Ամեն մեկի մեջ ես տեսա մեկ քանդեի ուրվագիծ: Երևի այդտեղ նրանք քնում են:

Ես էլ որոշեցի առանց լույսի բանում քնել: Ես զգուշությամբ բացեցի այն և նայեցի մեջը: Այնտեղ նույն փափուկ և տաք իրն էր, քառակուսի ու փափուկ ինչ-որ բան և վերջ: Ես մտա այդտեղ, տեղավորվեցի և փորձեցի քնել: Այդ բոլոր քանդեների հոգիները ես իհարկե ուզում էի քաշել, բայց չէի կարող, քանի որ այս մութի ու լույսի ընթացքում քաշել եմ և ուժերս էլ չի հերիքում նորից այդքան շատ քանդեների հոգիներ քաշելը: Ես հոգիները որոշեցի վաղը քաշել, իսկ հիմա կփորձեմ քնել:

Իհարկե իմ քունը չէր տանում, քանի որ մութ ժամանակ ինձ արթնացրեց հարվածի ձայնը: Ես չգիտեի ինչ անել և որոշեցի լավ ուսումնասիրել այդ փոքրիկ տեղը: Ես բոլոր անկյունները և ծայրերը նայեցի, ամեն ինչի տակ նայեցի և գտա միայն մեկ բան: Դա գունշայի11 գույն ուներ, իսկ մեջը բարակ, հենլացենի12 գույնի բաներ էին և դրանցից այդտեղ շատ կար: Նաև այդ բարակ բաների վրա ամեն ինչ գրված էր: Համարյա թե ամեն ինչ, բացի վերջի մի քանի մասից: Ես փորձեցի կարդալ, սակայն չկարողացա: Ես մի քիչ հոգնեցի և քնեցի, քանի որ մութ ժամանակվա մեծ մասը չէի քնել:

ထ ‣ ηϱϸϐ λε

Օհ-հ-հ…. Արդեն լուսավորվել է: Պետք է արթնանալ: Դուրս եկա այդ տեղից և հիշեցի, որ պետք է այստեղի քանդեների հոգիները քաշել: Ես արագ գնացի այդ փակ բաներից մեկի մոտ, հետո մյուսի՝ բոլորը բացելով և ոչ մեկին չգտա: Ինչ զայրացած էի, բայց ոչինչ: Միայն այդ քանդեները չէին այս մոլորակում: Ես գնացի՝ փնտրելու ուրիշ քանդեներին: Ի զարմանս ինձ ես ոչ մեկին չգտա, բայց քայլում էի արդեն ↈ∱ չենգ13:

Աաաահ… Օգնեք… Բամներս ոնց որ արդեն ինձ չպահեն: Ընկնում եմ… Մահանում եմ… Լավ ինչպես դու հասկացար ես չեմ մահանում, եթե մահանայի մինչև հիմա չէի գրի քո մեջ: Ես ընկա, դրանից հետո աչքերից մեջ մթնեց և ես քնեցի-անջատվեցի:

<<Ինչու՞ եմ ես այսքան շատ քնում>>. կհարցնես դու: Որովհետև մինչ սնվելը ես թուլանում եմ: Ես կարող եմ ինքս, երբ ուզեմ սնունդը ամողջովին ուտեմ, բայց սնուցումը ես կարող եմ ուշացնել ամենաշատը երեք բելիով:

Ես նույնիսկ սողալով էի առաջ շարժվում, բայց իհարկե դանդաղ: Ես այնքան էի հոգնել: Այդպես ես սողալով առաջ էի շարժվում՝ մեկ-մեկ քնելով: Այդ ամենը մյուս գրվածի ժամանակ էր կատարվում, այնպես որ ավելի մանրամասն կպատմեմ հաջորդ գրվածում:

Այս գրությունը կարճ ստացվեց:

ထ ‣ φϱϸϐ ξε

Եկավ պահը քեզ իմ <<ճամբորդության>> մասին պատմեմ լրիվ:

Իմ ձեռքերը դուղում էին, մինգերս14 գնալով ջարդվում էին, գանդելայիս մեխլենագույն15 կլոր կտորներին էր կպնում ու ցավեցնում էր: Ես ինչպես արդեն ասացի քայլում և սողում էի մոտավորապես ↈ∱ չենգ: Ինձ պետք է արագ շարժվել, ես պետք է հասցնեմ: Մի պահ նկատեցի լույս և որոշեցի շարժվել դրա կողմ: Դա ինչ-որ հալսի16 նման բան էր, բայց այն տարբեր գույնի լույսերով էր վառվում և այդ լույսերը թարթում էին: Ես որոշեցի մտնել… այտեղ ձայն էր, որի տակ խոսում էին։Այդտեղ ոչ մեկ չկար, միայն մեկ մարդ էր, որը տեսնելով ինձ փախավ։ Հմ… լավ։ Ես փափուկ նստարանից բռնվելով՝ փորձեցի վեր կենալ և լավ ուսումնասիրել այդ տեղը։ Մի կերպ կարողացա։

Այդտեղ լիքը փայտից տախտակներ կային, որոնց պահում էր փայտից կլոր ու երկար բան։ Մի քանիսի վրա նկատեցի այն, ինչ հոտավետ էր և դա քանդեները դնում էին իրենց հեդիի մեջ։ Ես որոշեցի փորձեմ։ Միգուցե ավելի կուժեղանամ։ Զգուշությամբ վերցրեցի և դրեցի հեդիի մեջ։

Այդպիսի համ ես ոչ մի անգամ չեմ մոռանա։ Ես էլի ու էլի կերա և դա շատ համեղ էր։

Երևի դու չհասկացար ինչի մասին եմ, Սեյա։ Այն՝ ինչ ես ուտում էի գունշայի գույն ուներ դրսից, իսկ ներսից ավելի բաց՝ բաց սենլայի17 գույն ուներ։ Այն փափուկ էր և մի քիչ թաց։

Ես իրոք զգացի, որ ավելի ուժեղացա և որոշեցի շարունակել ճամփաս: Նայեցի անտեսանելի քառակուսի բացվող բանից դուրս և տեսա, որ նորից վերևից ջուր է կաթում: Օհ ո-ո-ոչ, ես պետք է այստեղ մնայի մինչև այդ ջուր կաթալը վերջանա: Ես փորձեցի զբաղեցնել ինձ տարբեր ձևերով՝ նորից սնվեցի, սնվեցի, սնվեցի: Լավ, ես միայն չէի սնվում:

Ես գնացի այդ փակ տեղի տարբեր տարածքներ: Շատ հետաքրքիր տեղ էր: Այդտեղ կային այն փայտից տախտակները, որոնք մի երկար փայտի կտոր էր պահում, նաև տեսա ֆայնի18, որը սև բանի վրա էր վառվում: Դե ինչպես հասկացար, Սեյա, այդտեղ հետաքրքիր էր:

Ես այդտեղ համարյա թե ամեն ինչ ուսումնասիրեցի և նույնիսկ չնկատեցի, թե ինչպես ջուր կաթալը վերջացավ: Եվ վերջապես ես նայեցի թափանցիկ, քառակուսի տեղից և տեսա, որ լուսավորվել է և ջուր կաթալը վերջացել է:

Ես մոտենում էի այդ բացվող բանին և հանկարծակի….

Ես ընկա ինչ-որ տեղ…. Վախեցա շատ… Նայեցի վերև և տեսա այն ծակը, որից և ընկա… Միայն այդտեղից էր լույս գալիս… Ես տեսնում էի միայն մթություն դիմացս, իսկ վերևը միայն ծակ, որից լույս էր գալիս… Իմ տակ ջուր էր, իսկ իմ ոտքը ծռվել և ցավում էր… Ես կծկվեցի և նստեցի՝ դողալով: Հանկարծ դիմացս տեսա փազենթ19 կիսակլորներ….

ထ ‣ ϰϱϸϐ Ιε

Սկզբից ինձ թվաց, որ իմ մոտ ուղղակի տեսիլքներ են, բայց հետո նրանք սկսեցին շարժվել դեպի ինձ: Չեմ հասկանում դա ովքեր են, բայց շատ վախեցա և հետ-հետ գնացի: Նրանք հետևից էլ էին գալիս: Ինչպես հասկացար՝ ես շրջապատված էի նրանցով:

ՕԳՆԻՐ…… ԻՆՁ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԵՆ ՏԱՆՈՒՄ….. ԱԱԱԱԱ

Ես հիմա գրում եմ կատարվածից հետո:

Ես ուշադիր նայեցի նրանց և նկատեցի, որ նրանք շատ նման են քանդեներին: Միակ տարբերությունը ջինքերն էին: Եվ ես հասկացա….. Կունդեներ….. Նրանք են քանդեներին այսպիսին սարքել….. Ես արդեն նրանց մասին մոռացել էի… Նրանք հետևուϠմ են ինձ

Ես իհարկե փորձում էի նրանցից ազատվել՝ բամներով էի նրանց խփում, սպայերով20, թպրտում էի, բայց մեկ է չէր ստացվում: Ես սկսեցի մտածել, ինչպես նրանց հաղթել և հասկացա, որ եթե դա քանդեներ են՝ ուղղակի վերահսկված, ապա ես կարող եմ նրանց հոգիները քաշել: Այդպիսի բան կունդեները հաստատ չէին սպասում: Ես արեցի դա: Ես քաշեցի նրանց և հիմա կարող եմ ազատ գնալ այստեղից, սակայն ծակը շատ վերև էր և ես դրան չէի հասնում: Ես սկսեցի նայել կողքերս, փորձելով գտնել գոնե մեկ բան, որը կօգնի ինձ բարձրանալ վերև: Ես քայլում էի և ոտքերիս տակ զգացի ինչ-որ բան: Այն շատ սառն էր: Ես դրան սպայերով էլ կպա՝ փորձելով հասկանալ, թե դա ինչ է: Ինչպես և ես մտածում էի, դա կունդեների շենաջն21 էր: Նրանց շենաջը երևի փչացել էր և նրանք քանդեների միջոցով փորձում էին այն սարքել և երևի նույնիսկ վերջացրել են սարքելը: Դե լավ, ես երևի կարող եմ դրա օգնությամբ հասնել Մելինբար: Մեզ Մելինբարում սովորեցրել էին հակառակորդի՝ կունդեների շենաջները քշել:

Շատ մութ էր և ես հազիվ գտա տեղ, որով պետք է մտնել շենաջի մեջ: Նստեցի և սկսեցի հիշել, թե որ խոսքը ինչի հետ է կապված: Անցավ ինչ-որ ժամանակ և ես պատրաստ էի թռչել դեպի Մելինբար: Ասացի <<գենդանա>> և թռա մի քիչ վերև: Հետո ասացի <<քլանգե>> և շենաջը շատ արագ շարժվեց դեպի առաջ: Եվ վերջապես ասացի <<սերակումա Մելինբար>> և շենաջը սկսեց իր ճանապարհը դեպի Մելինբար: Հիմա ես պետք է ինձ զբաղմունք մտածեմ մինչ հասնեմ իմ հարազատ մոլորակ: Ուզում էի տեսնել ինչ կա ուրիշ այս շենաջի մեջ և գնացի դեպի հետ՝ նայելու: Ինչպես վախեցա, երբ տեսա ևս մի քանի քանդե: Ես արագ նրանց քաշեցի: Հիմա պաշարները հաստատ կհերիքեն մելիների համար…

ထ ‣ ὦϱϸϐ ϑε

Դե ինչ՝ ես արդեն յոթ չենգ այստեղ եմ: Դեռ ամեն ինչ լավ է: Շենաջը թռնում է դեպի Մելինբար: Վերջապես ես կտեսնեմ մելիներին, ինչքան ուրախ եմ: Մենք նորից իրար հետ կխաղանք, կխոսանք և բոլոր մելիները նորից կապրեն… Բայց կա մի պահ, որը ես չեմ ուզենա, որ լինի: Այն, որ կարող է ինչ-որ բան այնպես չգնա, այսինքն օրինակ՝ ուժեղ ձգողություն ունեցող մոլորակը ինձ իր մոտ քաշի կամ ինչ-որ բան ինձ կանգնեցնի: Ես իհարկե հույս ունեմ, որ այդպիսի բան չի լինի…

Ուրիշ հետաքրքիր բաներ չկան պատմելու: Ես թռնում էի, թռնում և հետաքրքիր բան չի եղել, որը քեզ կհետաքրքրի: Ես միայն ուզում էի կիսվել իմ հույզերով:

ထ ‣ τϱϸϐ ᾒε

Ես մի քիչ քնել էի, բայց արթնացա՝ ինչպես առաջին բլամպերից22 մեկում՝ լսեցի ուժեղ խփոց և արթնացա: Երևի հիշում ես այն կոշտ ու կլորաձև բաները, որոնց վրայով սողում էի ավելի առաջ: Ես դա ասում եմ, որովհետև շենաջին խփել էր հենց այդպիսի բան, բայց շա՜տ մեծ: Ես ավելի առաջ պատմել էի, որ շենաջը և սադրենթը այդպիսի բաներից վնասվածք չեն ստանում: Պարզապես շատ ուժեղ հարված էր:

Բայց սա այս բլամպի միակ հետաքրքիր մասը չէր: Դրանից մի քիչ հետո կատարվեց մի այլ բան: Մենք հանգիստ թռնում էինք, ես պառկած էի և բան չէի անում և հանկարծ… Հանկարծ շենաջը ուժեղ հարվածեց ինչ-որ մի բանի, բայց այդ մեծ և կլոր կտորից շատ ավելի ուժեղ հարված էր: Պարզվեց մենք հայտնվել ենք ինչ-որ մոլորակի վրա: Ուրեմն ես պետք է սպասեմ, որովհետև ժամանակ է պետք, որ շենաջը իր ուժերը հավաքի: Բայց մինչ իջնելը ես վերցրեցի՝ արդեն շենաջի մեջ գտնվող մի բան, որը իր մեջ կարող է պահել մինչև անվերջություն քանդեների հոգիները:

Ես իմ մեջ գտնվող հոգիները բաց թողեցի և նրանց միանգամից քաշեց սարքը: Հետո միջի հոգիները ես նորից իմ մեջ քաշեցի, իսկ դրանց տեղը սարքի մեջ հոգիների պատճենված տարբերակն էր: Հիմա հանգիստ կարող եմ իջնել:

Ես զգուշությամբ դուրս եկա շենաջից և նայեցի շուրջս: Ամեն ինչ մուգ սենլա ու մայլեդ23 էր: Հենց քայլում էի կողքս ամբողջությամբ այդ գույնի էր դառնում ինչ-որ ժամանակով, իսկ հետո մի ակնթարթում ներքև իջնում: Հետաքրքիր է… Իհարկե այդպես դժվար կլինի տեղաշարժվել, բայց ես մեկ է ուչինչ չունեմ անելու, այնպես որ մի բանով այստեղ կզբաղվեմ: Ես արդեն հաջորդ բլամպում կկարողանամ թռնել Մելինբար:

Դե… հետաքրքիր բան չկար անելու և ոչ մի էակ այդտեղ չկար: Ես թռնում էի, վազում էի, սողում էի, որպեսզի գոնե մի բանով զբաղվեի: Նաև քնեցի, բայց մի քիչ:

ထ ‣ ⨿ϱϸϐ ⨒ε ထ ‣ ⩈ϱϸϐ ⨘ε

Երևի կզարմանաս, թե ինչու եմ մի քանի բլամպ գրել՝ մեկի տեղը: Ես կպատասխանեմ, որովհետև մի քանի բլամպի ժամանակ հետաքրքիր բան չի կատարվել, այնպես որ ես կգրեմ ամեն մի բլամպի կատարվածը մեկ գրության մեջ, որպեսզի շատ անհետաքրքիր չլինի:

Ես արթնացա և շենաջը արդեն պատրաստ էր թռչելու: Ես նստեցի, ասացի նորից <<գնիմբա Մելինբար>> և ուղեվորվեցինք դեպի Մելինբար: Այդ մոլորակը հեռվից շատ գեղեցիկ է և հեռվից նույնպես ես ոչ մի էակ չտեսա: Տարօրինակ էր, բայց լավ:

Ես երկար էի գնում, շատ երկար և շա՜տ երկար և էլ բան չեղավ: Իհարկե շատ ձանձրալի էր, բայց ես անընդհատ մտածում էի, որ արդեն մոտավորապես ɮ₰ չենգից ես կհասնեմ Մելինբար:

Ճանապարհին ես տեսնում էի տարբեր մոլորակներ, որոնք լրիվ տարբեր գույների էին:

Բայց նրանք երևի ավելի փոքր ձգողություն ունեին և այդ պատճառով ես հեշտ անցնում էի դրանց կողքով:

Դե այդ բլամպերի մասին երևի այսքանը:

ထ ‣ ௹ϱϸϐ ૱ε

Այսքան ժամանակ հետո…. Ես տեսնում եմ այն…. Իմ հարազատ և սիրելի….. Մոլորակ

Սեյա, ինչպես դու հասկացար ես տեսա Մելինբարը: Ես այն նույնիսկ հեռվից կարող եմ նկատել: Ինչ ուրախ եմ: Ես միանգամից գրեցի, հենց տեսա Մելինբարը: Այն գնալով մեծանում է…. և ես գնալով մոտենում եմ…

Այս բլամպը երևի շատ հետաքրքիր ու լավը կլինի:

Երբ արդեն շատ մոտեցա Մելինբարին նկատեցի շատ և շա՜տ մելիների: Նրանք բոլորը թռնում էին ու սպայերով այնկողմ-այսկողմ էին թափահարում: Նրանք ինձ էին նայում՝ ավելի ճիշտ շենաջին, քանի որ ես նրանց կարող էի տեսնել շենաջի միջից, իսկ դրսից նրանք ինձ չէ: Ես արդեն մոտենում եմ Մելինբարին և հենց հիմա շենաջը կկանգնի Մելինբարի վրա: Իրենք երևի շատ կուրախանան, որ ես քանդեների հոգիներն եմ բերել և մելիները կապրեն երկար:

Հենց նոր ես կանգնեցի Մելինբարի վրա: Բոլորը վազում են ինձ մոտ: Ես բոլորին գրկեցի, նրանք ինձ նույնպես: Բոլորը շատ ուրախ էին: Ես բոլորին բարևեցի, գրկեցի և դրանից հետո որոշեցի գնալ Գելինկոսի մոտ: Սեյա, Գելինկոսը՝ Մելինբարի տիկարեն24 է և նա էր ինձ ուղարկել հոգիների հետևից: Վերջապես ես նրանց կհանձնեմ դրանք և բոլորը հանգիստ կապրեն: Ես գնացի Գելինկոսի մեծ հալսը և մտա ներս: Բարձրացա կլորաձև տեղով դեպի վերև: Այդ կլորաձև տեղը, ոչ թե կլոր էր, այլ կլորավուն և վերև բարձրացող բան էր: Դրանով մենք տարբեր տեղերով վերև ենք բարձրանում:

Ես հասա Գելինկոսին, նա շատ ուրախացավ և փաթաթվեց ինձ: Ես նրան ցույց տվեցի, որ արդեն բերել եմ հոգիները: Նա արագ վազեց և բերեց մի մեծ գինդեր25: Դրա մեջ և կպահեն քանդեների հոգիները: Երբ հոգիները իմ միջից քաշվեն գինդերի մեջ, նրանք այնտեղ մնալու են անվերջ, երբ օրինակ՝ մի քանդեի հոգիով սնվի մելի, դրա տեղը կհայտնվի նոր հոգի, որը պատճենված կլինի նախորդից և այդպես մենք կունենանք անվերջ հոգիների պաշարներ:

Անցած անգամ, երբ կունդեների պատճարով հոգիների պաշարները վերջացան, դա եղավ այն պատճառով, որ նրանք անցած գինդերը ջարդեցին և բոլոր հոգիները հետ գնացին Երկիր:

Գելինկոսը, որպես մրցանակ՝ թողեց ինձ պատճենված հոգիներից բոլորին քաշեմ և վերջապես սնվեմ: Ես այդպես էլ արեցի և վերջապես ուժ հավաքեցի: Ես հիմա չեմ ուզում քնեմ և ինձ առողջ եմ զգում:

Հիմա բոլոր մելիները հանգիստ և անհոգ կապրեն:



































ထ ‣ ₻ϱϸϐ ₼ε

Ես Ռուին եմ և հիմա կբացատրեմ, թե ինչ է կատարվում: Մելիսան ասաց, որ ես ամեն ինչ, ինչ կատարվում է այստեղ գրեմ:

Այս մի քանի բլամպը ոչինչ չեր կատարվում և ամեն ինչ գնում էր, ինչպես միշտ: Բայց հանկարծ Գելինկոսի հալսից պայթյունի ձայն լսվեց: Բոլորը վազեցին, որ տեսնեն թե ինչ կատարվեց, բայց ո՛չ հալսը երևաց, ո՛չ Գելինկոսը: Հալսի տեղը միայն շատ մեծ և մգացած փոս էր: Այդ փոսի մեջ ֆայնի էր վառվում: Բոլորը քարացել էին և չգիտեին, թե ինչ է կատարվում և այդ պահին նորից լսվեց այդպիսի պայթյուն: Գելինկոսի հալսի կողքի բոլոր հալսերի տեղը նորից փոս էր և լիքը ֆայնի, որը ավելի և ավելի էր մեծանում: Պայթյունի պահերին բամների տակ շատ ուժեղ դղրդոց էր: Այդպես մի քանի անգամ էլ պայթյուն լսվեց և այդ պահին բոլորը հասկացան, որ դա կունդեներն են: Իհարկե, էլ ովքեր կարող էին այդպիսի սարսափելի բան անել, բացի կունդեներից: Մելիները արագ վազեցին տարբեր կողմերով, որովհետև մի մեծ պայթուցիկ շուտով կընկներ մեզ վրա: Բոլոր մելիները ճչում և աղաղակում էին:

Մելիսան այդ պահին հասկացավ, թե ինչ է պետք անել և արագ բոլորին կանչեց և հավաքեց շենաջի մեջ, որով նա հետ էր գալիս Մելինբար: Երկնքում ৳ɬβὑ⊰-ից ավել շենաջներ էին, որոնց միջի կունդեները պայթուցիկներ էին գցում Մելինբարի վրա: Մելիսան ինչքան շատ կարողացավ, մելիներ հավաքեց շենաջի մեջ և այստեղ իրոք շատ են մելիները, բայց ես չգիտեմ, թե ինչպես ենք մենք սնվելու:

Հենց նոր հարցրեցի Մելիսային և նա ասաց, որ այստեղ պահված ունի հոգիների պաշարներ: Ես բոլորին ասացի և նրանց ջինքերը փայլեցին ուրախությունից: Ես չգիտեմ, թե ուր է մեզ տանում Մելիսան, բայց երևի լավ տեղ: Հեռվից տեսա, որ Մելինբարը համարյա թե ոչնչացրին:

Արդեն երևի երկու բլամպ է անցել և մենք, ինչպես Մելիսան ասաց, շատ մոտիկ ենք որոշված վայրին: Ես դիմացս միայն տեսնում եմ ժանկվո26 և փազենթ գույների մոլորակ: Այն կլոր չէր, այլ մի կողմից մի քիչ ձգված: Այն ինչ դուր եկավ և այն շատ սիրուն է:

Ես հարցրեցի Մելիսային, թե այդ է մեր մոլորակը լինելու և նա ասաց, որ կարող է, որովհետև մենք չգիտենք, այդտեղ կկարողանանք ապրել, թե ոչ:

Հենց նոր մենք կանգնեցինք այդ մոլորակի վրա և հերթով դուրս ենք գալիս շենաջից: Մելիսան առաջինը դուրս եկավ և ասաց, որ կարելի է իջնել: Այս մոլորակը նման է Մելինբարին:

Բարև Սեյա, գրում է արդեն Մելիսան: Մենք նստեցինք այս մոլորակի վրա և այն իմ կարծիքով պիտանի է մեր ապրելու համար: Այստեղ ես ոչ մի էակ չեմ տեսնում և իմ կարծիքով այս մոլորակը ազատ է: Այն բավականին մեծ է և հարմար՝ այստեղ ամեն ինչ Մելինբարի նման է, բացի գույնից:

Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչի մեջ ենք ապրելու: Այստեղ հալսեր չկան, բայց կան այն մեծ, կլորաձև և կոշտ բաները և դրանցից այստեղ շատ կա:

Մենք որոշեցինք դրանց ձևափոխել և դարձնել հալս: Ուղղակի պետք է մեջից փոս անել և ծակ, որով և կմտնեն ներս: Բայց դա մի քիչ երկար կտևի, որովհետև այս նյութը պինդ է, բայց և մենք էլ ենք շատ և բոլորով եթե աշխատենք, շուտ կպրծնենք: Այս բլամպում մենք կքնենք շենաջի մեջ: Մենք սկսեցինք հալսերի պատրաստելը: Օգտագործում էինք ամեն ինչ, ինչ գտնում էինք շենաջում կամ մոլորակի վրա: Պարզվեց այդ նյութը այդքան էլ պինդ չէ և եթե ուժ ես գործադրում, այն փափկանում է: Դա շատ հեշտացրեց գործը:

Մեզ մոտ սկզբից ստացվեց մի հալս և այն մեզ շատ դուր եկավ: Այդտեղ տեղավորվեց մի հեյն27: Նրանք շատ երջանիկ էին: Մենք շարունակեցինք ձևափոխումը, մինչ մթնելը: Արդեն ստացվեց ∯⋌ հալս: Դա լավ է, այդտեղ տեղավորվեցին ևս մի քանի հեյն և ավելի ազատ էինք պառկած շենաջում:

ထ ‣ ⫌ϱϸϐ ⋿ε

Մենք արթնացանք և շարունակեցինք աշխատանքը: Մեզ մոտիկ բոլոր այդ կլորաձև բաները դարձրեցինք հալս և բոլորին հերիքեց: Բոլորը տեղավորվեցին և շատ ուրախ էին և հիմա մեզ ոչինչ չի սպառնում:

Հույսով եմ այս անգամ մենք կապրենք անհոգ և երջանիկ կյանք այստեղ՝ ապահով Մելինբարում:

Թվերը և որոշ բառերը թարգմանված չեն: Թարգմանված է մելերենից 6148թ-ին

Գրականություն Տնային աշխատանք

  • Ընտրած ստեղծագործությունները վերլուծում ենք բլոգում:
    • գլխավոր գաղափարը,
    • առանձնահատկությունները,
    • սիրելի դարձած մտքերը,
    • պատկերավորման միջոցները՝ մակդիր, փոխաբերություն և այլն,
    • ոճը, ռիթմը, պատկերները:

Ինձ թվում է Չարենցը փորձում է այս ստեղծագործությամբ ասել, որ պետք է սիրել իսկական սիրով, հիշել և հարգել այդ սերը, որովհետև կգա մահը, իսկ դու տխուր և մենակ ես լինելու: <<Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…>> բառերը ինձ շատ դուր եկան: Իմ կարծիքով այստեղ ասվում է, թե նա այնքան էր ուզում իր կյանքի վերջին ժամերին միայնակ չլիներ, որ սիրեց նրան՝ ում չէր սիրում, միայն թե սիրելով մահանա: Այս բանաստեղծությունում օգտագործվում էին այս փոխաբերությունները՝ կուրացած հոգիս, հոսում օրերը, աստղը ժպտա, աչքերս մարին:

Գրականություն Դասարանական աշխատանք

Ընթերցում ենք Եղիշե Չարենցի «Հարդագողի ճամփորդները» բալլադը:

Հարդագողի ճամբորդները

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

  • Առանձնացնում ենք անհասկանալի բառերն ու գրում բացատրությունները բառարանների օգնությամբ:

Տրտմություն-տխրություն

Անրջական-երազային

  • Գտնում և քննարկում ենք Հարդագողի ճամփա արտահայտությունը:

Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ 

  • Ըստ քեզ՝ ի՞նչ է հուշում վերնագիրը:

Հարդագողի ճամփան հայերենում անվանում են նաև Ծիր Կաթին:

  • Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ո՞րն է գլխավոր գաղափարը:

Գրականություն Տնային աշխատանք

  • Ուսումնասիրում ենք Չարենցի կյանքը և գործունեությունը: Ընտրում ենք առաջարկված տարբերակներից մեկն ու ընթերցելուց կամ դիտելուց հետո բլոգում գրում ենք նյութի մասին:
    • Այն, ինչ դարձավ ամենասիրելին,
    • Այն, ինչ ամենատպավորիչն էր,
    • Այն, ինչ նոր իմացա,
    • Այն, ինչի մասին ավելին կուզենայի իմանալ:

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Պարույր Սևակ «Չարենցը և արդիականությունը»
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին
Գուրգեն Մահարու հուշերը՝  «Չարենց—նամե»

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը

Այն, ինչի մասին ավելին կուզենայի իմանալ

Շատ կուզենայի իմանալ ավելի շատ Արփենիկի մանկության մասին և թե ինչեր է արել նա հայրիկի՝ Չարենցի հետ: Թե ինչեր են խաղացել և թե ինչ տպավորիչ պահեր է հիշում Արփենիկը: