Category Archives: Երկարօրյա
Իմ կենդանիները
Ձմեռն իմ տեսախցիկով
Ամսի քսանչորսին մեր երկարորյայի խմբով և մի քանի դասարանի հետ մենք գնացինք Զառ գյուղը։ Այնտեղ շատ-շատ ձյուն կար և դժվարությամբ էինք քայլում։ Մենք բարձրացանք բլրի վրա և այդտեղից սահնակներով իջնում էինք։ Այնտեղ երկինքը և ձյունը այնքան սպիտակ էին, որ չէինք կարող տարբերել դրանք միմիանցից։ Այնտեղ շատ գեղեցիկ էր և շատ զվարճալի։ Մենք շատ տպավորված էինք և ես շատ կուզենայի մնալ այդտեղ և նորից ու նորից խաղալ։
Երկարօրյայում 27.11.2019
Այսօր մեզ երկարօրյայի ուսուցչուհին՝ ընկեր Քնարիկը մի հարց տվեց։
— Ի՞նչ կուզենայիք փոխել այս աշխարհում։
Բոլորը տարբեր պատասխաններ տվեցին։ Օրինակ՝
— Ես կուզեի, որ պատերազմներ չլինեին։
Կամ
— Ես ուզում եմ, որ մարդիկ չաղտոտեն բնությունը։
Եվ այլն։
Մեր օրը ջերմոցում
Մենք ուրբաթ օրը երկարօրյայի խմբով գնացինք Արևելյան դպրոցի ջերմոց։ Այնտեղ տեսանք զանազան կենդանիներ։ Օրինակ՝ գերմանամուկ, թութակներ, ձկներ և կրիաներ։ Նաև կային շատ բույսեր, որոնցից երկուսը մենք տնկեցինք և ամեն ուրբաթ գալու ենք ջերմոց և ջրենք մեր բույսերը։ Ջերմոցում շատ սերմեր կային։ Նաև կային պետք չեկող իրերից պատրաստված հետաքրքիր բաներ։ Օրինակ՝ փչացած հեռուստացույցի մեջ փոքրիկ տնակ էր և իր այգին, նաև հետաքրքիր դիզայնով պատրաստված ծաղկամաններ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։