Արձակուրդների առաջադրանքներ 07.01.2020

  • Ընթերցում ենք գրքեր մեր ընտրությամբ:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես հիմա կարդում եմ «Հարրի Փոթերը» գիրքը և արդեն հասել եմ երրորդ հատորին։ Այս գրքերի հեղինակը Ջ․ Ք․ Ռոուլինգն է։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

«․․․Հարրին գնաց ցանկապատի մոտ՝ հիփոգրիֆի հետ շփվելու։

-Ապրե՛ս, մեր տղա, — մռնչաց Հագրիդը։ — Այս կո՛ղմ արի՝ տեսնենք՝ Բաքբիքի հետ լեզու կգտնե՞ս։

Հագրիդն արձակեց շղթաներից մեկը, առանձնացրեց մոխրագույն հիփոգրիֆին նրա ընկերներից և հանեց նրա կաշվե օձիքը։ Թվաց՝ ցանկապատի մյուս կողմում հավաքված աշակերտները շունչները պահեցին։ Մալֆոյի աչքերը չարությունից նեղացել էին։

-Շատ հեշտ է, Հա՛րրի, — մեղմ ասաց Հագրիդը։ — Արդեն հայացքով հետը կապ ես հաստատել։ Հիմա աշխատի՛ր աշքերդ շատ չթարթել․․․

Հարրիի աչքերն իսկույն սկսեցին ջրակալել, բայց նա աչքերը չփակեց։ Բաքբիքն իր ահագին սրադեմ գլուխը շուռ էր տվել Հարրիի կողմն ու իր վայրի նարնջագույն մի աչքով զննում էր նրան։

-Ապրե՛ս, — ասաց Հագրիդը։ — Շա՛տ ապրես։ Իսկ հիմա խոնարհվի՛ր։

Հարրին արագ խոնարհվեց ու նայեց վեր։

Հիփոգրիֆը շարունակում էր արհամարհանքով նրան նայել, բայց տեղից չէր շարժվում։

-Ա՜հ, — մտահոգված ասաց Հագրիդը։ — Լավ, հիմա հե՛տ գնա, Հա՛րրի։ Զգո՜ւյշ․․․

Բայց հանկարծ Հարրին զարմանքով տեսավ՝ ինչպես է հիփոգրիֆը ծալում առջևի թեպուկապատ ոտքերն ու խոնարհվում։ Սխալվելն անհնար էր։ Նա իսկապես խոնարհվեց։

-Շա՛տ ապրես, Հա՛րրի, — ոգևորված ասաց Հագրիդը։ — Լավ, իսկ հիմա կարող ես ձեռք տալ նրան։ Թփթփացրո՛ւ կտուցին, քե՛զ տեսնեմ։

Զգալով, որ կգերադասեր հետ-հետ գնալ, Հարրին դանդաղ մոտեցավ հիփոգրիֆին ու ձեռքն առաջ պարզեց, մի քանի անգամ շոյեց հիփոգրիֆի կտուցը։ Հրեշին սա կարծես դուր եկավ, որովհետև աչքերը ծուլորեն փակեց։

Ամբողջ դասարանը ծափահարեց՝ բացի Մալֆոյից, Քրեբից ու Գոյլից, որոնք խիստ հիասթափված տեսք ունեին։

-Շա՛տ լավ, Հա՛րրի, — ասաց Հագրիդը։ — Կարծում եմ՝ նա արդեն թույլ կտա, որ հեծնես իրեն։ Սա արդեն ավելին էր, քան Հարրին ի վիճակի էր։ Նա սովոր էր ավելով թռչելուն, բայց այնքան էլ վստահ չէր, որ հիփոգրիֆին նստած թռչելը նույն բանն էր։

-Հեծնի՛ր նրան, — ասաց Հագրիդը։

Հարրին ոտքը դրեց Բաքբիքի թևի վրա և ինքն իրեն գցեց մեջքին։ Բաքբիքը ոտքի ելավ։

-Դե՛, գնացի՜նք, — որոտաց Հագրիդը՝ ափով հարվածելով Բաքբիքի հետևին։

Անսպասելի՝ տասներկու ոտնաչափ երկարության հսկա թևերը թփթփոցով բացվեցին Հարրիի երկու կողմում։ Նա հազիվ հասցրեց բռնել հիփոգրիփի վզից, ու մեկ էլ այն տեսավ, որ արդեն սավառնում են վեր։ Բաքբիքը մի պտույտ գործեց տարածքով և հետո պատրաստվեց նորից գետնին իջնելու։ Հետո ծանր թրմփոց լսվեց, կենդանին իր չորս՝ անհամաչափ շարժվող թաթերի վրա վայրէջք էր կատարել։»

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս գրքում շատ հերոսներ կան՝ Հարրին, Հերմայոնին, Ռոնը, Մալֆոյը, Հագրիդը, Դամբլդորը, ՄաքԳոնագոլը, Սնեյփը, Ֆիլչը և այլն։

Հարրի Փոթերը սև մազերով, կանաչ աչքերով, ակնոցներով և ճակատին կայծակաձև սպիով տղա է։ Նա խելացի է, խիզախ և բարի։ Նա ունի երկու լավ ընկեր՝ Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը։

Ռոնը կարմիր մազերով, պեպեններով, վատ սովորող, բայց ընկերասեր տղա է։

Հերմայոնին խելացի, ալիքաձև մազերով, գեղեցիկ, ընկերներին սիրող և օգնող աղջիկ է։

Մալֆոյը բաց մազերով է, կապտականաչավուն աչքերով է, նախանձ է, բոլորին ձեռ է առնում և միշտ իր ընկերների հետ է՝ Քրեբի և Գոյլի, որոնք միշտ նրա ձեռ առնելու ժամանակ ծիծաղում են և դրանից Մալֆոյը իրեն լավ է զգում։

Հագրիդը բարձրահասակ է, մի քիչ թմբլիկ, խիտ և երկար մորուքով, սև աչքերով, բարի, ընկերասեր և շատ է սիրում տարբեր սարսափելի գազանների։

Դամբլդորը Հոգվարթսի տնօրենն է, բարի է, ազնիվ է, երկար և սպիտակ մորուք ունի, փայլուն աչքեր ունի, կլորավուն ակնոցներ է կրում, ընկերներին հարգում է և միակ կախարդն է, որից Ինքներդ-գիտեք-ով վախենում է։

ՄաքԳոնագոլը Հոգվարթսի փոխտնօրենն է, Գրիֆինդոր հոսքի զեկավարն է, ազնիվ է, բարի է, խիստ է, ուղղանկյունաձև ակնոցներ է կրում և կարող է փոխակերպվել կատուի։

Սնեյփը Սլիդերին հոսքի ղեկավարն է, մռայլ է, խիստ է, ստորացնում է ոչ իր հոսքի աշակերտներին, ազնիվ չէ, շատ գաղտնիքներ է թաքցնում և միշտ հագնում է միայն սև շորեր։

Ֆիլչը Հոգվարթսի պահակն է, ծուռ դեմքով է, ունի կատու՝ Միսիս Նորիսն է և շատ խիստ է։

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

«Հարրի Փոթերը» իմ կարդացած գրքերից երևի ամենասիրածն է։ Այն շատ հետաքրքիր է և լի է արկածներով։ Երբ ես սկսում եմ այս գիրքը կարդալ էլ չեմ կարողանում պոկվել դրանից։