Իմ սիրելի ֆիլմը
Պատասխանել
Ես Նանե Խաչատրյանն եմ։ Ծնվել եմ Երևանում, հուլիսի 25-ին, 2008թ․-ին։ Ես տասնմեկ տարեկան եմ։ Սիրածս գիրքը <<Հարրի Փոթերն>> է։ Գնացել եմ պարի, մակրամեի, լողի և այլն։ ՈՒզում եմ սովորել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, որովհետև այստեղ ավելի հետաքրքիր են անցնում դասերը քան մյուս դպրոցներում։ Նաև դասատուները ավելի ջերմ են աշակերտների հանդեպ։ Այս դպրոցը ինձ շատ է դուր գալիս։ Իմ սիրած գույները մուգ վարդագույնն է և փիրուզագույնը։ Սիրում եմ լողալ լողավազանում և ջրացատկ։ Նաև սիրում եմ բակում խաղալ և նկարել։ ՈՒնեմ շատ կենդանիներ՝ 4 փոքրիկ ձուկ, 2 ալիքավոր թութակ, գերմանամուկ և ջրային կրիա։ Թութակներից էգի անունը Վիկի է, իսկ արուինը՝ Կոկո։ Ես իմ բոլոր կենդանիներին շատ եմ սիրում։ Իմ մասին դեռ այսքանը։