Երիկամների համակարգ և ֆունկցիա | Ինչ դեր է կատարում օրգանիզմում

Երիկամները զույգ ​օրգաններ են, որոնք տեղակայված են ձեր որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։

Երիկամների հիմնական գործառույթը ձեր արյունը նյութափոխանակության որոշ արգասիքներից զտելն է կամ «մաքրելը»:

Գրեթե բոլորը ծնվում են երկու երիկամով։ Դրանք ձեր բռունցքի չափի լոբաձև օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 150 գրամ։

Երիկամները նստած են ձեր ողնաշարի երկու կողմերում, կրծքավանդակի (որը մասամբ պաշտպանում է ձեր երիկամները) և գոտկատեղի միջև։ Մարդկանց մեծ մասի մոտ աջ երիկամը քիչ ավելի ներքևում է, քան ձախը։

Արյունը երիկամներ մտնում է երիկամային զարկերակներով և հեռանում երիկամային երակներով։

Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։

Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։

Ձեր երիկամները նաև մասնակցում են հետևյալ գործընթացներին՝

  • արյան ճնշման հսկողություն
  • արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրություն
  • ոսկրերի ամրության և առողջ վիճակի պահպանում
  • արյան մեջ որոշ նյութերի և աղերի (էլեկտրոլիտներ) մակարդակի պահպանում։

Ժառանգական հիվանդություններ

1. Միգրեն

Միգրենի զարգացումը պայմանավորված է գլխուղեղի անոթների յուրահատուկ ակտիվությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է լինում գենետիկ նախատրամադրվածությամբ: Ժառանգաբար միգրենի փոխանցումից խուսափելու համար հարկավոր է խստորեն հետևել առողջ ապրելակերպի կանոններին, հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից, վերահսկողության տակ պահել կոֆեինի գործածությունն ու խուսափել սթրեսներից:

2. Գլաուկոմա

Այս հիվանդությունը սկսում է դանդաղ զարգանալ 50 տարեկանից հետո և կարող է դառնալ տեսության կորստի պատճառ: Շատ հաճախ գլաուկոման զարգանում է այն կանանց մոտ, որոնց մայրերը նույնպես բախվել են այս խնդրին, ուստի նման հավանականության առկայության դեպքում հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ակնաբույժի մոտ:

3. Օստեոպորոզ

Այս հիվանդությունն ախտահարում է շարակցական հյուսվածքները, դարձնում է ոսկորներն ավելի փխրուն ու բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը: Որպես կանոն օստեոպորոզը զարգանում է 65 տարեկանից բարձր կանանց մոտ և մեծ է հավանականությունը, որ մոր մոտ հայտնաբերվելու դեպքում այն հետագայում կարող է ախտորոշվել նաև դստեր մոտ:

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մաշկը, դա մարմնի պաշտպանիչ պատյանն է: Մաշկի վերին շերտը կոչվում է Էպիդերմիս: Էպիդերմիսի գլխավոր բջիջները՝ կերատինոցիտները, անընդհատ փոխարինվում են նորերով: Այդ բջիջները գոյանում են Էպիդերմիսի ստորին մասում, իսկ հետո տեղափոխվում են մաշկի մակերես: Աստիճանաբար նրանք խառնվում են թելավոր նյութի հետ՝ կերատինի, հավասարվում են և մահանում: Նրանք առաջացնում են պաշտպանիչ շերտ մաշկի վրա: Էպիդերմիսում նաև կան բջիջներ, որոնք արտադրում են մելանին՝ մուգ շագանակագույն պիգմենտ, որը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դերման, որը գտնվում է Էպիդերմիսի տակ, ավելի փխրուն հյուսվածք է, որում գտնվում են շատ արյունատար անոթներ և նյարդային վերջավորություններ: Դերմայում նաև տեղակայված են քրտնագեղձերը, որոնք արտազատում են քրտինք և մազի ֆոլիկուլները, որոնց միջից աճում է մազը: Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է և այն պաշտպանում է մեզ շրջակա միջավայրի տարբեր ազդեցություններից:

Մաշկ

1. Մաշկը ի՞նչ դեր ունի մեր օրգանիզմում:

Մաշկը պաշտպանում է արտաքին մեխանիկական վնասվածքներից: Մաշկը նաև ջերմակարգավորման ֆունկցիա է կատարում: Մաշկը արյան պահուստային և զգայունության օրգան է: Այն պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից: Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

2. Ի՞նչ գեղձի ծորաններ են բացվում մաշկի մեջ:

Քրտնագեղձ՝ արտադրում, արտազատում են քրտինք և մասնակցում են ջերմակարգավորմանը, ճարպագեղձ՝ արտազատում է ճարպ, որը պաշտպանում է մաշկը և մազերը:

3. Կատարե՛լ ուսումնասիրություն համացանցում “Տաս հետաքրքիր փաստեր մաշկի մասին”:

1. Եթե հնարավոր լինի մաշկը ծալելով փաթաթել, ապա մեկ մարդու մաշկը 1.8 քառ. մետր տարածք կզբաղեցնի:

2. Մաշկը  մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15  տոկոսը:

3. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:

4. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ: 

5. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:

6. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս:

7. Մաշկը կազմված է 3 շերտից, որոնցից առաջինն ունի 18-23 ենթաշերտեր, որոնք մահացած մաշկային բջիջներն են:

8. Մաշկը կիլոմետրեր երկարությամբ ձգվող արյունատար անոթներ է պարունակում:

9.  Մաշկը բնակմիջավայր է հանդիսանում միլիոնավոր այլ օրգանիզմների համար, որոնցում հազարավոր բակտերիաներ են բնակվում:

1. Ձեր մաշկը կազմում է ձեր ընդհանուր մարմնի քաշի մոտ 15%-ը:

2. Միջին չափահաս մարդն ունի մոտ 21 քառ. ոտնաչափ մաշկ, որը պարունակում է ավելի քան 11 մղոն արյունատար անոթներ:

3. Մաշկի մեկ քառակուսի սանտիմետրը ունի մոտ 300 քրտինքի խցուկ:

4. Ամենահաստ մաշկը գտնվում է ձեր ոտքերի վրա, իսկ մաշկի ամենաբարակ հատվածը ձեր կոպերն են:

5. Ձեր մաշկը թարմացվում է ամեն 28 օրը մեկ և ամեն տարի մոտ 9 ֆունտ մեռած մաշկի բջիջներ է թափում:

6. Ձեր տան փոշու մի մասը կարող է իրականում մահացած մաշկ լինել:

7. Ձեր մաշկը որոշ նյարդեր ունի, որոնք կապված են ձեր մկանների հետ, որոնք կօգնեն ձեզ ավելի արագ արձագանքել ծայրահեղ ջերմաստիճանին կամ ցավին:

8. Ձեր մաշկի փոփոխությունները հաճախ կարող են լինել բժշկական վիճակի կամ մարմնի առողջության փոփոխությունների նախազգուշական նշան:

9. Մաշկում կան առնվազն հինգ տեսակի ընկալիչներ, որոնք արձագանքում են ցավին և հպմանը:

10. Քունը կենսական նշանակություն ունի առողջ, կենսունակ և երիտասարդ մաշկի համար:

4. Մաշկային հիվանդություններ, դրանց կանխարգելումը:

Մաշկային հիվանդություններից ամենահայտնիներն են՝ պսորիազը՝ թեփուկների առաջացում, էկզեման՝ մաշկի բորբոքում, որքինը՝ սնկային հիվանդություն: Կանխարգելումը՝ պահպանել հիգիենայի կանոնները և այլն:

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Ներկայացնել սնման հիգիենան:

Մարդը պետք է ընդունի լիարժեք սնունդ որպեսզի կարողանա ապահովել կենսագործունեությունը։ Լիարժեք սնունդը այն սնունդն է, որը պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուցներ վիտամիններ, ածխաջրեր ճարպեր և այլն։
Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը:
Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և այլ շատ բաններ:

2. Մարողական օրգանների հիվանդություններ և դրանց կանխարգելումը:

Շատ հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի կամ լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում դրանք բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող հիվանդություներից են դիզենթերիան ու որովայնային տիֆը։ Այդ դեպքերում պետք է շտապ դիմել բժշկի օգնության:

Շատ վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք եղջերավոր անասուներից տարածվում են հողում մրգերի և բանջարեղենի միջոցով։

3. Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում:

Օրգանիզմ մտած սննդանյութերի մեջ պարունակվում են վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների գործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Սննդում վիտամինների պակասը տարբեր խանգարումներ կարող է առաջացնել։ Օրինակ՝ ախորժակի բացակայություն, աճի դադար, քաշինվազումով և այլն։

4. Վիտամինների թերֆունկցիայից առաջացած հիվանդություններ, դրանց ախտանիշները:

Նույնիսկ մեկ վիտամինի բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը։ Առաջանում են տարբեր հիվանդություններ։

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ, իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ։ Դրանք կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ։

5. Մարսողական համակարգի կառուցվածք:

Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի»։

6. Մարսողական գեղձերը և դրանց ֆունկցիան:

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Կան գեղձեր նաև աղիներում, որոնք նպաստում են նյութերի, սննդանյութերի արտաթորմանը և արյան հուն մտնելու գորառույթին։ Գեղձերից է նաև լեզուն ու բերանը։ Դրանք նպաստում են ուտելիքի մանրացմանը։

Ապրիլ ամսվա բլոգային աշխատանքներ՝

Վիտամիններ

Սնման հիգիենա

Մարսողությունը Աղիներում

Մարսողական Համակարգ

Շնչառական Համակարգ

Վիտամիններ

Վիտամին են անվանում այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են թափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով։

Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։

Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։

Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։

Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն


Ջրալույծ վիտամիններն են`

B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն


Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։

Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։

Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։

B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։

Աղբյուր

Սնման հիգիենա

  • Պետք է ուշադրություն դարձնել սննդի պահպանման ժամկետին: Միևնույն ժամանակ հիշեք, որ սննդամթերքը կարող է դեռ ժամկետանց չլինել, բայց արդեն փչացած է։
    Բացի պիտանելիության ժամկետից, ապրանքի թարմության մասին են խոսում նրա հոտը, կոնսիստենցիան ու տեսքը։ Ժամկետանց ամսաթվից հետո ոչ մի դեպքում չպետք է ուտել փչացող մթերքներ:
  • Ստուգեք՝ արդյոք փաթեթավորումը անձեռնմխելի է, և արդյոք ապրանքը հում է, արդյոք կեղևն անձեռնմխելի է:
  • Սառեցված և փչացող մթերքները պետք է հնարավորինս շուտ առաքվեն տուն (ցանկալի է իզոթերմային տարայում), որպեսզի նրանք ժամանակ չունենան հալվելու կամ տաքանալու համար:

    Մասնագետները տալիս են հետևյալ օգտակար խորհուրդները սննդամթերքի պահպանման վերաբերյալ.
  • Սնունդը պահեք չոր և զով տեղում:
  • Եթե սնունդը պահում եք փակ տարաներում, պաշտպանեք այն վնասատուներից։
  • Սա վերաբերում է նաև փաթեթավորված ապրանքներին, ձուն և միսը պետք է առանձին պահել սառնարանում: Սննդամթերքը բակտերիաներից և այլ պաթոգեններից պաշտպանելու համար օգտագործեք տարաներ:
  • Սառնարանում ջերմաստիճանը չպետք է գերազանցի +7 °C-ը սառնարանի խցիկում և -18 °C-ը սառցախցիկում:
  • Սառնարանի կանոնավոր մաքրումը բարելավում է սանիտարական վիճակը և, ի վերջո, սննդի հիգիենան:
  • Երբեք մի թողեք սառնարանը երկար ժամանակ բաց։
  • Ամեն դեպքում, կրկնակի ջերմաչափով ստուգեք սառնարանի ջերմաստիճանը, բացված փաթեթների և փչացող մթերքների պարունակությունը պետք է անմիջապես ուտել, քանի որ բակտերիաները արագ են բազմանում և դրանց վրա բորբոսն է առաջանում:
  • Սնունդը ուտելուց կամ պատրաստելուց անմիջապես առաջ հանեք սառնարանից։
  • Նախքան արտադրանքը սննդի մեջ օգտագործելը, ստուգեք՝ արդյոք դրա ժամկետանցությունը լրացել է։ Նույնիսկ եթե ապրանքը ժամկետանց չէ, միևնույն է ստուգեք՝ արդյոք այն պահպանել է լավ որակը:

Մարսողությունը ստամոքսում և աղիներում

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը: Սովորում մարսողությունը աղիներում:

Պատրաստել ուսումնական նյութեր:Մարսողությունը մարսողական ուղղու տարբեր բաժնիններում:

Տասնմեկերորդ ողի մակարդակին գտնվում է ստամոքսը, որն իրենից ներկայացնում է մարսողական խողովակի մի մասը: Այն ունի 2 լիտր տարողություն: Ստամոքսը բաղկացած է երեք շերտից՝ շարակցական, մկանային և ներքին լորձաթաղանթային: Լորձաթաղանթը առաջացնում է ծալքեր, որտեղ բացվում են ստամոթսահյութ արտադրող գեղձերի ծորանները: Ստամոքսահյութը թափանցիկ հեղուկ է, որը պարունակում է լորձ, մարսողական ֆերմենտներ և աղաթթվի կես տոկոսանոց լուծույթ: Այդ թթուն ակտիվացնում է մարսողական ֆերմենտները և սպանում է բակտերիաներին: Լորձը պաշտպանում է ստամոքսը ինքնամարսումից: Մարսողության մեջ առաջնային դեր ունի պեպսին ֆերմենտը, որը լուծում է բարդ սպիտակուցները մինչև պարզերը: Ընկնելով ստամոքս, սնունդը կուտակվում է այնտեղ մի քանի ժամով և այդ ընթացքում ստամոքսի պատի մկանները տրորում են սնունդը: Այն խառնվում է ստամոքսահյութի հետ և ունենում է ապուրի կոնսիստենցիա: Դրանից հետո սնունդը անցնում է սֆինկտորներով շրջապատված անցքով դեպի բարակ աղիք:
Բարակ աղիքը ունի 5-6 մետր երկարություն և բաղկացած է երեք մասից՝ տասներկումատնյա աղուց, աղիչ աղուց և զստաղուց:
Օրգանիզմի ամենամեծ օրգանը լյարդն է: Նրա զանգվածը կազմում է 1,5 կգ: Գտնվում է աջից՝ ստոծանու տակ: Նրա ստորին հատվածում գտնվում է լեղապարկը, որը պարունակում է լեղի: Այն իրենից ներկայացնում դեղնականաչավուն թանձր հեղուկ: Այն ակտիվացնում է մարսողական ֆերմենտները, լուծում է ճարպերը, ուժեղացնում է աղիների պերիստալտիկան: Լյարդը մասնակցում է լեղի, վիտամին A-ի արտադրության մեջ, ազդում է արյունաստեղծման վրա, չեզոքացնում է թունավոր նյութերը:
Բարակ աղիքում սնունդը պերիստալտիկայի հաշվին խառնվում է մարսողական հյութի հետ: Հետո շարժվում է դեպի հաստ աղիք:

Մարսողական համակարգ

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունըմարսողական համակարգի կառուցվածքը:

Աղբյուր

Մարսողական համակարգը տրոհում-ճեղքում է սնունդը, որի շնորհիվ ստացվում են դեպի արյան հուն ներծծվելու համար պատրաստի սննդանյութեր:

Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս է ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի» կամ «մարսողական տրակտ»:

Բերան

Երբ սնունդ են ընդունում, ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որը փափկեցնում է սննդի կտորները և հեշտացնում ծամելը և կուլ տալը։

Կերակրափող

Կերակրափողը մկանային խողովակ է, որը կլման ակտից հետո ծամված, մանրացված և թքով պատված սննդագունդը բերանից տեղափոխում է դեպի ստամոքս։ Կերակրափողի ստամոքսային ծայրին կա մկանային օղ, որը թուլանալով բացում է ստամոքսամուտքը, իսկ սննդագնդի ստամոքս մտնելուց հետո կրկին կծկվում է՝ թույլ չտալով, որպեսզի ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։

մարսողական համակարգ

Ստամոքս

Ստամոքսի պատն արտադրում է ստամոքսահյութ, որը կազմված է աղաթթվից և ֆերմենտներից։ Դրանց շնորհիվ մարսվում են սպիտակուցները և արդյունքում ստացվում է սննդախյուս՝ խիտ ապուրանման հեղուկ։

Բարակ աղիներ

Լեղապարկում կուտակված լեղին և ենթաստամոքսային գեղձում արտադրվող մարսողական հյութերը դատարկվում են բարակ աղիների վերին հատվածում։ Այս նյութերն օգնում են, որպեսզի սպիտակուցները ճեղքվեն մինչև ամինաթթուների, իսկ ճարպերը՝ մինչև ճարպաթթուների։ Այս մանրագույն մասնիկները շաքարի, վիտամինների և միներալների հետ միասին բարակ աղիների լորձաթաղանթով ներծծվում են դեպի արյան հուն։

Հաստ աղիներ և հետանցք

Հաստ աղիների լորձաթաղանթով ընթանում է ջրի, միներալային աղերի և վիտամինների ներծծումը։ Չմարսված բջջանքը խառնվում է լորձի և բակտերիաների հետ և մասամբ քայքայվում է՝ սնուցելով լորձաթաղանթի բջիջները: Անցնելով հաստ աղիներով՝ սննդախույսից ձևավորվում է կղանքը, որը պահեստավորվում է ուղիղ աղիքում, որտեղից էլ հեռացվում է հետանցքով։

Շնչառական համակարգ

1) Նկարագրեք շնչառական համակարգի բոլոր օրգանները։

Շնչառական համակարգի օրգաններն են՝ օդատար ուղիները՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, գազափոխանակության օրգաններից` թոքերից:

2) Շնչառությունը ինչ դեր է կատարում մարդու օրգանիզմում:

Շնչառությունը ապահովում է օրգանիզմի թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և ածխաթթու գազի հեռացում:

3) Թթվածինը ինչպես է յուրացվում օրգանիզմում:

Օդը, անցնելով շնչառական ուղիներով, մաքրվում, տաքանում և խոնավանում է։ Օդը
շնչառական ուղիներով անցնում է թոքեր, որոնք շնչառական գլխավոր օրգաններն են։
Թոքերում դիֆուզիայի ճանապարհով թոքաբշտերի պատերի և նրանց շրջապատող
արյունատար մազանոթների միջով կատարվում է գազափոխանակություն՝ օդի և արյան միջև:

4) Ածղաթթու գազը ինչպես է դուրս գալիս օրգանիզմից:

Ստոցանին և միջկողային մկանները թուլանում են, թոքերի ծավալը փոքրանում է: Կրծքավանդակը կծկվում է և օդը թոքերից դուրս է մղվում: Կատարվում է արտաշնչում: Ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը:

5) Ինչպիսի շնչառական հիվանդություններ գիտեք (վարակիչ և ոչ վարակիչ)։

Օրինակ՝ կորոնավիրուս, անգինա, թոքաբորբ, բրոնխիտ և այլն:

6) Ինչպես է փոխվում շնչառությունը վազքի ժամանակ:

Վազելուց մարդը ավելի հաճախ է շնչում և ծանր, քանի որ օրգանիզմը ծախսում է շատ էներգիա:

7) Մարդը ինչպես է շնչում քնած ժամանակ:

Քնած մարդը ավելի հանդարտ և անձայն է շնչում: Գլխուղեղում կա կենտրոն, որը վերահսկում է շնչառությունը: