Ինչպե՞ս է բազմանում անձրևորդը:
Անձևորդերը երկսեռ են և կատարվում է խաչաձև բեղմնավորում: Այն կատարվում է կոկոնի մեջ, որի ներսում ձվաբիջը բեղմնավորվում է: Բեղմնավորման նաև մասնակցում է լորձեր առաջացնող մարմնի հաստ մասը: Երկու որդ փոխանակվում են սերմահեղուկներով, իսկ հետո հեռանում են միմյանցից: Ամեն մի օղակ սկսում է արտադրել լորձ և առաջանում է կցորդ, որի մեջ են ընկնում սերմահեղուկը ու ձվաբջիջները և այդպես կատարվում է բեղմնավորումը: Ձվաբջիջներով բեղմնավորված կցորդը դուրս է ընկնում, կարծրանում է և դառնում է բոժոժ, որտեղ և կզարգանան ձվերը:
Նկարագրե՛ք փափկամարմինների արտաքին կառուցվածքը:
Փափկամարմինները գլխի վրա ունեն երկու աչք և երկու կամ չորս շոշափուկ: Կան փորոտանի փափկամարմիններ, որոնք ունեն խեցի, բայց կան տեսակներ, որոնք չունեն: Փափկամարմինները կարող են ապրել տարբեր տեղեր՝ ցամաքում, ծովում կամ քաղցրահամ ջրերում: Փափկամարմինները սնվում են տարբեր բույսերով և ունեն բերանային ապարատ, որը կոչվում է քերիչ: Քերիչով նրանք քերում են բույսը, իսկ հետո սնվում դրանով:
Ինչպե՞ս են շնչում միջատները:
Միջատների մեծ մասի մոտ շնչառական համակարգը կազմված է ամբողջ մարմնով տարված շնչուղինեից, որոնք դուրս են գալիս դեպի դուրս շնչանցքներով: Շնչառական համակարգը միջատների մոտ լինում է բաց կամ փակ: Փակ տարբերակում շնչուղիներ կան, իսկ շնչանցքներ չկան, իսկ բաց տարբերակում և՛ շնչուղիները կան և՛ շնչանցները: Փակ շնրչառական համակարգը մակաբույծ միջատների համար է, որոնք կարող են շնչել ջրի տակ կամ լուծված թթվածինը՝ տիրոջ հեղուկների խոռոչներում:
Միջատների բազմացում՝ լրիվ կերպարանափողություն, թերի կերպարանափոխություն:
Լրիվ կերպարանափոխություն
Լրիվ կերպարանափուխությունը կազմված է չորս փուլից: Դրանք են՝ ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի: Մեծ մասամբ լինում է, որ միջատների թրթուրը ընդհանրապես նման չէ հասուն կենդանուն, բայց նրանք նման չեն ոչ միայն արտաքին այլ նաև ներքին՝ բերանային ապարատով և վերջույթների կառուցվածքով: Օրինակ՝ թիթեռի թրթուրը ունի կրծող բերանային ապարատ, իսկ հասուն թիթեռը ունի ծծող բերանային ապարատ: Թրթուրի մարմնի բաժիները՝ կուրծքը, գլուխը, փորիկը տարբերակված չեն, թևեր չի ունենում, զգայարանները շատ զարգացած չեն:
Թերի կերպարանափոխություն
Թերի կերպարանափոխությունը կազմված է երեք փուլից՝ ձու-թրուր-հասուն կենդանի: Թերի կերպարանափուխության ժամանակ թրթուրը նման է հասուն կենդանուն, բացի թևերից: Թրթուրի և հասուն միջատի տարբերությունները ժամանակի ընթացքում վերանում են:
Նկարագրե՛ք երկկենցաղների արտաքին կառուցվածքը:
Երկկենցաղները թեփուկներ չունեն՝ մերկ են: Նրանք արտադրում են շատ լորձ, իսկ որոշ երկկենցաղների տեսակներում լորձը թունավոր է: Նրանց վրա որս չեն անումայլ գիշատիչները: Լորձը պաշտպանում է երկկենձաղների փոշուց և բակտերիաներից: Մաշկով նրանք շնչում են: Նաև ջուր են խմում, քանի որ բերանով չեն խմում:
Նկարագրե՛ք երկկենցաղների կմաղքը:
Ի տարբերություն ձկների, երկկենցաղների կմաղքը ավելի զարգացած է: Նրանց կմաղքը կազմված է զանգից, ողնաշարից, գոտիներից և վերջույթներից:
Գանգը կազմված է գանգատուփից:
Ողնաշարը կազմված է չորս մասից՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:
Առջևի գոտին՝ ուսագոտին ծառայում է, որպես հենարան դեմի վերջույթների համար: Ետևի գոտին՝ կոնքագոտին ծառայում է, որպես հենարան հետևի վերջույթների համար: Բոլոր ողնաշարավորներն ունեն մի զույգ վերջույթներ: Կան առջևի վերջույթներ և ետևի վերջույթներ: Առջևի վերջույթները կազմված են կենտ բազուկոսկրից, զույգ նախաբազկի ոսկրերից, դաստակից և ունի չորս մատներ: Ետևի վերջույթները կազմված են կենտ ազդոսկրերից, զույգ սրունքի ոսկրերից, թաթից, լողաթաղանթով միացած հինգ մատներից: