Հայոց լեզու | Թեստ

1. Պատ.՝ 1:

2. Պատ.՝ 1:

3. Պատ.՝ 3:

4. Պատ.՝ 3:

5. Պատ.՝ 2:

6. Պատ.՝ 3:

7. Պատ.՝ 1:

8. Պատ.՝ 4:

9. Պատ.՝ 4:

10. Պատ.՝ 4:

11. Պատ.՝ 4:

12. Պատ.՝ 2:

13. Պատ.՝ 3:

14. Պատ.՝ 3:

15. Պատ.՝ 4:

16. Պատ.՝ -:

17. Պատ.՝ -:

Հայոց լեզու Տնային աշխատանք 24.05.2022

  • Կընտրես որևէ տեքստ։
  • Կմգեցնես կետադրական նշանները։
  • Հերթով կբացատրես յուրաքանչյուր նշանի կիրառության պատճառը։

Զևսը Օլիմպոսի աստվածներից գլխավորն էր: Նա Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին էր, Աիդի, Հեստիայի, (թվարկվում է պատկանելությունը) Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, (բացահայտիչ) նաև նրա քույրն է:

Զևսի ատրիբուտներն են վահանը և երկկողմանի կացինը, (թվարկում) երբեմն արծիվը։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, (թվարկում) երբեմն ինքն է Ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, (թվարկում) ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից, (ուրիշ իմաստ) նա է նվիրել մարդկանց օրենքներ, հաստատել է արքաների իշխանությունը, պահպանում է ընտանիքն ու օջախը, (թվարկում) հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը։

Հայոց լեզու Տնային աշխատանք 21.05.2022

Ստեղծագործում ենք:

  • Ինչ ստացա ուսումնական տարվանից
  • Սպասում
  • Անսպասելի հանդիպում
  • Երազանքների ճամբարը
  • Այս տարվա գարունը
  • այլ

Երազանքների ճամբարը

Անցած տարիների ճամբարները ինձ շատ դուր էին եկել և երազանքներիս ճամբարը համարյա թե ոչնչով չի տարբերվում դրանցից: Ես շատ կուզենամ. հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել, ճամփորդել ուրիշ քաղաքներով, Երևանով քայլել և տարբեր հետաքրքիր տեղեր այցելել, լողավազան գնալ և այլն: Ես հետաքրքրված եմ ասիական ուտեստներով և ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի դրանցից մեկը պատրաստել: Ինձ թվում է, որ շատերին է դա հետաքրքրում և կարելի է հրավիրել տարբեր խոհանոցների խոհարարների, որոնք կսովորեցնեն մեզ այդպիսի հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Շատ կուզենայի գնալ այնպիսի վայրեր, որտեղ դեռ դպրոցի հետ չեմ եղել, օրինակ՝ Դիլիջան, Ծաղկաձոր և այլն: Նաև կուզենայի գնալ հնագիտական պեղումների վայրեր: Օրինակ՝ Կարմիր Բլուր, Արենի և այլ: Այսքանը ինձ հերիք է լավ ժամանակ անցկացնելու համար:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 20.05.2022

  1. Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

— Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը, — հարցրեցի:

— Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչնի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ, — պատասխանեց նա, — հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, — շարունակեց նա, — հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

2. Տեքստն ընդարձակ փոխադրի՛ր նկարագրություն, բնութագրում, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:

Բարձր սարի խորդուբորդ լանջից քաղձրահամ ջուրը գոչգոչալով իջնում Էր: Մի ծարավ մարդ կուշտ խմեց, հովացավ, ասաց.

Անուշ ձայնդ ականջ է տանում, չլիներ լավ չէ՞ր:
-Ինչ-ինչ-ի՞նչ,- զարմացավ սառը և քաղձրահամ ջուրը:
-Տեսա՞ր,- պատասխանեց զովացած մարդը,- քաղձր ձայնդ խանգարեց, կարևոր խոսքս քեզ չհասավ:
-Հասա՛վ ու շա՛տ լավ հասավ, ո՛վ կարճամիտ,- ասաց քաղցրահամ ջուրը:- Ամեն բան, որ շարժվում է, ձայն պիտի հանի:

3. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`
Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:

Դա սովորական օր էր, Ալիսան առավոտից պատրաստվում էր, որպեսզի նոր դպրոց գնա: Նա ոգևորված էր, թեև մի քիչ վախեցած՝ նոր միջավայրում հայտնվելու մտքից:

Նա այդքան էլ չէր սիրում շբվել և նոր ընկերներ ձեռք բերել, բայց և չէր կարող միայնակ մնալ: Իր հին դպրոցում Ալիսան երկու մտերիմ ընկերներ ուներ, սակայն նրանք չէին կարող և չէին էլ ուզում տեղափոխումվել իր հետ ուրիշ դպրոց: Դա իհարկե նրան շատ հուզեց, բայց գլխում նաև դրական մտքեր կային տեղափոխության մասին:

Ալիսան շատ սիրուն էր հագնվել այդ օրվա համար: Նա հագել էր ճերմակ, գեղեցիկ՝ ծաղկանման նախշերով վերնաշապիկ, մուգ կապույտ կիսաշրջազգեստ և նույն գույնի օձիգ: Մազերը կապել էր շատ բարձր և զարդարել ճերմակ մազակալով:

Երբ մայրիկը բերեց Ալիսային դպրոցի մոտ, նա կանգնեց և նայեց դպրոցին: Նրա միտքը խառն էր: Դա նոր գլուխ էր իր կյանքում:

Եվ մի քիչ էլ նայելով դպրոցին, նա մտավ ներս: Մայրիկը արդեն գնացել էր՝ շտապ գործեր ուներ: Մտնելուց նրան ոչ ոք չդիմավորեց և նա պատահական դասարաններ էր մտնում՝ ման գալով տնօրենի գրասենյակը: Նա իրեն շատ անհարմար էր զգում: Վերջապես նա գտավ գրասենյակը, թխկթխկացրեց դուռը և երբ լսեց “Մտե՛ք” բառը, ներս մտավ:

— Բարև ձեզ:

— Բարի օր, գեղեցիկ աղջնակ: Ի՞նչ ես փնտրում:

— Ես նոր սովորող եմ և չեմ կարող գտնել իմ դասարանը

—-

Հայոց լեզու Տնային աշխատանք 19.05.2022

Կետադրում ենք համր տեքստը:

Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր, խորունկ խավարչտին լեռնագագաթները՝ ապառաժներ՝ լերկ, ժանտատեսիլ: Տաք կիրճերում, լեռնային կարկաչուն վտակների՝ զմրուխտ կանաչով ծածկված ափերին գալարվում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա: Աճում էր վայրի հոնը, երբեմն թուզը՝ քաղցր, մեղրածոր: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն: Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը: Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու՝ արևից և խորշակից խանձված դեմքը, և ցուրտը սառեցրել է նրա՝ հողից կոշտացած ձեռքերը: Թվում էր՝ մինչև մահ կապրի այդ քարերի վրա, և երբեք չէր ենթադրում, ինչ է սպասվում իրեն: Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան, պայթեց պատերազմը՝ ահազարհուր ու տևական, և հրացաններ որոտացին՝ վառոդի մահաբերշաունչը տարածելով լեռաշխարհի՝ սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում: Սկսվեց արտագաղթը և մարդիկ՝ մահվան ահը աչքերում, տեղահան եղան՝ բռնելով օտար աշխարհների ճանապարհները: Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն՝ ինչպես բունը կորցրած թռչուն, անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, և՝ ահը աչքերի մեջ, մի պարզկա օր, միջօրեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր, դեղին գետերով, որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները, որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների սառույցով պատված գագաթներից: Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն, ու սիրտը թեթևացավ: Ապա՝ սրբելով արցունքը, ուսն առավ աղջկան և քայլեցին առաջ` դեպի անհայտ հեռուները:

Հայոց լեզու Տնային աշխատանք 17.05.2022

Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Օրենք է ընդունվել: Ելույթներն արգելված են: Հյուրերը վատ են հաղթահարում: Փղերը միակները չեն. հիշատակվում են ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները, կապիկները: Ֆինլանդիան երկիրն է, որը ընդունել է:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 04.05.2022

  1. Ամփոփում ենք. կետադրական հիմնական կանոններ:
  2. Կետադրել համր տեքստը:

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:

Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող՝ զարգացած մարդկանց նկատմամբ, և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

— Ահա, — ասաց առաջինը, — իմ պատկերացմամբ՝ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:

— Իսկ ես, — ասաց երկրորդը, — տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

— Դե իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես, որ, ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ` կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.

— Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

3. Հետևյալ հատվածը փոխարել արևելահայերեն:

Հայրապետ Էֆենտին գավառացի այն հայերէն էր, որք դեռ գրեթե տղա Պոլիս կուգան առանց մեկ ստակի: Կը մտնան իբր սպասավոր վաճառականի մը մոտ և օր մը կը տեսնան, թե մարդ եղած են կամ թե ճիշտ ըսելով՝ առևտուրի մարդ եղած: Հայրապետ տոկուն բնավորություն ուներ, աշխատութենե չէր խորշեր. գործ սորվեցավ և դիրք մը ստեղծեց: Տասը տարիներն ի վեր այլևս երևելի վաճառականաց դասն անցած էր:

Հայրապետ Էֆենտին գավառացի այն հայերից էր, ով դեռ տղա լինելով Պոլիս էր գնում առանց գումարի:

Հայոց լեզու Տնային աշխատանք 26.04.2022

1. Ուղի և ուղիղ բառերից կազմի՛ր նոր բառեր:

Ուղի — ուղևոր, ուղեցույց, ուղենիշ, ուղորդել

Ուղիղ — ուղղագրություն, ուղղել, ուղղահայաց

2. Կազմի՛ր բառեր օրեն(ք) արմատով և -որեն ածանցով:

Օրեն(ք) — օրինական, անօրեն, տնօրեն

-որեն — նրբորեն, քնքշոր, փաստորեն

3. Ընտրի՛ր թեմաներից մեկը, ստեղծագործի՛ր:

  • Մտորումներ
  • Մենախոսություն
  • Զրույց
  • այլ

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 25.04.2022

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհահուր վերնագիր և  հետևություն գրելով:

 Ա. Վերջին հինգ հագար տարիների ընթացքում մարդկությունը ստեղծել ու կառուցել է արվեստի շատ գործեր: Դրանցից ո՞րն են համարում հրաշալիք: Հավանաբար այն, ինչը մտահղացման և կատարման տեսակետից նշանակալից ու նույնիսկ եզակի է այն կերտող ժողովրդի մշակույթում և, միաժամանակ արժեքավոր է Երկրագնդի ողջ բնակչության պատմության և մշակույթի համար: Բայց նույնիսկ այդքան խիստ չափանիշները հնարավորություն չեն տալիս մարդկային մշակույթի բոլոր հիասքանչ հուշարձանների պատմությունն ու նկարագրությունը մի գրքում ընդգրկելու համար:

Մարդկությունն այս հինգ հազար տարիների ընթացքում շատ արվեստի գործեր է ստեղծել: Այն արվեստի գործերը, որոնք եզակի և արժեքավոր են բնակչության պատմության և մշակույթի համար կոչում են հրաշալիք: Դրանք շատ են և մարդիկ նույնիսկ չեն կարող բոլոր այդ հրաշալիքները մի գրքում ընդգրկել:
Կարծում եմ, տեքստը ուզում է ասել, որ արվեստը մեծ դեր ունի մշակույթի և մարդկանց կյանքի վրա:

Բ. Շատ վայրերում «որս» բառն ստացել է «սպանդ», «բնաջնջում» բառերին հավասար նշանակություն: Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, օրինակ, 1954 թվականին Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած որսին, որին մասնակցում էին ոստիկանական հինգ բրիգադ, երեք հազար որսորդ ու մեկ ուղղաթիռ: Եվ դա կազմակերպվել էր մեկ էգ գայլի ու նրա երկու ձագերի դեմ: 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում` յոթանասուներեք: Եթե կենդանիների ոչնչացումն այդքան արագ ընթանա նաև հետագայում, մենք շուտով մենակ կմնանք աշխարհում: Այդ վտանգը միանգամայն իրական է:

Երկրագնդի վրա շատ վայրերում “որս” բառը ունի “սպանդ” և “բնաջնջում” բառերի նույն իմաստը: Օրինակ՝ 1954 թվականին Ֆրանսիայում էգ գայլի և իր ձագերի հետևից որս էր տեղի ունեցել, որին մասնակցում էին հինգ ոստիկանական բրիգադ, երեք հազար որսորդ և մի ուղղաթիռ: 1800 տարում ոչնչացել էին կաթնասուն կենդանիների երեսուներեք տեսակ, իսկ հիսուն տարի հետո՝ յոթանասուներեք: Եթե կենդանիները շարունակեն այդքան արագ ոչնչանալ, մենք կարող է շուտով միայնակ մնանք Երկրագնդի վրա:

Այս տեքստից կարելի է հասկանալ, որ որսորդությունը շատ վատ արդյունքի կբերի: Կարող է հասցնել նրան, որ Երկրի վրա ոչ մի կենդանի չմնա, ինչը շատ վատ ձևով կարող է ազդել բնության և մեր հետագա կյանքի վրա:

2. Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպասելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

3. Մայրամուտ և արշալույս բառերը գործածի՛ր նախադասություններում ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Հայոց լեզու Տնային աշխատանք 24.04.2022

  • Ստեղծագործում ենք՝ ընտրելով թեմաներից մեկը:
    • Միջին դպրոցի երեք տարիները
    • Ինչ ստացա Միջին դպրոցից
    • Ավարտելով ութերորդ դասարանը
    • այլ

Միջին դպրոցի երեք տարիները

Թվում է, թե այս երեք տարիները միջին դպրոցում շուտ անցան: Սակայն նրանք անցան շատ հետաքրքիր և ես իրոք շատ բան սովորեցի: Այս երեք տարվա ընթացքում ես կապվեցի այստեղի շրջապատին՝ ուսուցիչներին, դասարանին, և չեմ պատկերացնում իմ կյանքը Ավագ դպրոցում: Նաև, երևի, ամենալավ բանը, ինչ պատահեց ինձ հետ այստեղ, դա իմ ընկերներն են: Չեմ պատկերացնում դպրոցական կյանքս առանց իրենց: Նրանք ավելի են գունազարդում իմ օրերը դպրոցում: