Հոկտեմբերյան հեղափոխություն (Ռուսաստան)

Հոկտեմբերյան հեղափոխությունը պետական հեղաշրջում էր, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Սանկտ-Պետերբուրգում, 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հեղաշրջման ընթացք

Հոկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում հռչակվել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին ընդունվել է, <<Դեկրետ խաղաղության մասին>>, որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, <<Դեկրետ հողի մասին>>, որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում, ռազմաճակատներում, Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Աղբյուր

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը կարևոր հասկացություն է, որն օգնում է մարդկանց խաղաղ ապրել միասին: Հանդուրժողական լինել նշանակում է ընդունել այլ մարդկանց կարծիքներն ու նախասիրությունները, նույնիսկ, եթե նրանք ապրում են այնպես, ինչպես դու համաձայն չես: Հանդուրժողականությունը նաև նշանակում է, որ դուք ձեր կարծիքը ուրիշների կարծիքներից վեր չեք դասում, նույնիսկ երբ վստահ եք, որ ճիշտ եք:

Երբ դուք ավելին իմանաք աշխարհի տարբեր մտքերի և գաղափարների մասին, դա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ աշխարհը:

Շատ դեպքերում հանդուրժողականության բացակայությունը անհայտի նկատմամբ վախի և անտեղյակության արդյունք է: Հետաքրքրասիրությունը և նոր աշխարհների, գաղափարների և մտածելակերպի մասին սովորելու պատրաստակամությունը կարող են օգնել մարդկանց լինել ավելի հանդուրժող: Երբ ինչ-որ մեկը ավելին է իմանում օտար մշակույթների մարդկանց մասին, նրանք նաև կորցնում են վախը անհայտի հանդեպ:

Հեշտ չէ լինել հանդուրժող մարդ: Լավ է հավատարիմ մնալ սեփական արժեքներին, բայց իմաստ ունի գնահատել ձեր արժեքները, հատկապես, եթե դրանք ազդում են ուրիշների վրա: Պետք է հստակ լինի, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքն ու արժեքները, և որ դրանք պետք է հարգվեն և ընդունվեն: Եթե ​​մենք ուզում ենք ապրել խաղաղ հասարակության մեջ, ապա հանդուրժողականությունն այլընտրանք չունի։

Պատասխանել հարցերին`

  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
    Այո, և բավականին շատ, բայց ես չեմ ուզում նեղացնել մեկին՝ ասելով, որ նա ճիշտ չէ:
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
    Իմ կարծիքով կառաջանան շատ կոնֆլիկտներ և ատելություն իրար հանդեպ: Դա նաև կարող է բերել մարդկանց անվստահության, քանի որ մարդիկ իրար կարծիքները չեն հարգելու և ասելու են, որ դրանք սխալ են:
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
    Այն կարևոր է, քանի որ պահպանում է խաղաղություն մարդկանց մեջ: Նաև, տարբեր կարծիքները իրար միավորելով մենք կարող ենք շատ բաներ իմանալ և մեծ բաների հասնել:

Տարածաշրջանն այսօր | Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ին։ 2001 թ-ին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը։

Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, բայց երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։

Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ Վրաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները։

Քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ են, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից։

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները։ 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը։ ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա։

Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան հայ համայնքին բացասաբար էր վերաբերվում, բայց վրացական նոր իշխանությունները հայերի նկատմամբ ավելի բարյացակամ են։

Հայաստանում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է։ Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ։ Համայնքն այդքան էլ զարգացած չէ։

Հավասարություններ

Պատասխանել հարցերին.

  • Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է նմանվել այլ մարդկանց:

Երբ չես ուզում, որ քո վրա շատ ուշադրություն դարձնեն (օրինակ՝ արտաքինից), այսինքն շատ չտարբերվես այլ մարդկանցից:
Երբ տեսնում ես ավելի գեղեցիկ, խելացի, աշխատասեր, տաղանդավոր մարդ և ձգտում ես նրան նմանվել:
Երբ գիտես ավելի կենսուրախ, հաճույքով ապրող մարդ և ուզում ես նմանվել նրան:

  • Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է տարբերվել այլ մարդկանցից:

Հաճելի է, երբ մի բանում ավելի լավ ես, քանի ուրիշները:
Հաճելի է, երբ անում ես այն, ինչ ուրիշները չէին կարող:

  • Նշեք մարդկանց խմբեր, որոնց վատ են վերաբերվում: Ո՞վքեր են վատ վերաբերվում:

Մարդիկ այդքան էլ չեն սիրում սևամորթներին, ամենաշատը առաջ: Առաջ նրանց ստրուկ էին դրաձնում և շատ վատ վերաբերմունք ցուցաբերում նրանց հանդեպ: Դա անում են եսասեր մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի լավն են, քան մյուսները:

Ընթերցել տեքստը և պատասխանել հարցերին.

Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդու ապրել իր կղզում: Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենատարեց անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազում կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ: Կղզում կա մի խարխուլ տնակ, որն ունի վերանորոգման կարիք: Այն ունի մեկ սենյակ և կաող է տեղավորել 2-3 հոգու:

Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է հատկացվի տնակը և ինչո՞ւ:

Կոռուպցիա

Articulo.

 Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով: Տարբերակվում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:

Որո՞նք են կոռուպցիայի վնասները

Կոռուպցիան լինում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցվող վնասներ է պատճառում:

Քաղաքական առումով կոռուպցիան հսկայական խոչընդոտ է հարուցում ժողովրդավարությանն ու օրինականությանը: Ժողովրդավարական համակարգում հաստատություններն ու ինստիտուտները լեգիտիմ չեն, եթե դրանցում իրականցվում է չարաշահում հանուն մասնավոր շահի:

Տնտեսական առումով կոռուպցիան տանում է դեպի ազգային հարստության նվազեցման` խոչընդոտելով արդար շուկայական հարաբերություններին ու մրցակցությանը, հետևաբար և՛ ներդրումներին:

Կոռուպցիան առավել վնասակար ազդեցություն է գործում հասարակության սոցիալական կառուցվածքի վրա՝ չարաշահելով քաղաքական համակարգի, դրա ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Հիասթափված հասարակության համար հուսախաբությունն ու ընդհանուր անտարբերությունը հանգեցնում են թույլ քաղաքացիական հասարակության, որն էլ իր հերթին ճանապարհ է հարթում բռնակալների, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն անբարեխիղճ առաջնորդների համար, որոնք ազգային ունեցվածքը վեր են ածում անձնական հարստության: Կաշառք պահանջելն ու վճարելը դառնում է նորմ: Ենթարկվել չցանկացողները հաճախ արտագաղթում են, դրանով իսկ երկիրը զրկելով ամենակարող և ազնվագույն քաղաքացիներից:

Կոռումպացված համակարգերի հետևանքներից է նաև շրջակա միջավայրի քայքայումը: Շրջակա միջավայրի վերաբերյալ կանոնների և օրենսդրության բացակայությունը կամ դրանց չկիրառելը հանգեցնում է աղտոտվածության, բնական ռեսուրսների գերշահագործման և այլ վնասների` ավիրելով շրջակա միջավայրը:

Ինչպե՞ս է կոռուպցիան ազդում մարդկանց կյանքի վրա

Ողջ աշխարհում կոռուպցիան մարդկանց կյանքի վրա ազդում է բազմապիսի եղանակներով: Վատագուjն դեպքերում, կոռուպցիան սպառնում է մարդկանց կյանքին: Բազմաթիվ այլ դեպքերում այն վտանգում է մարդկանց ազատությունը, առողջությունը կամ ունեցվածքը: Որոշ աստիճանավորներ աշխատում են միայն այն դեպքում, երբ կա լրացուցիչ «վարձատրության» գայթակղություն: Ցանկացած պարագայում, խոշոր և մանր կոռուպցիան կյանքն ավելի է բարդացնում և վտանգում մարդկային կյանքը:

Ինքնություն: Մշակույթ

Մեր հասարակագիտության դասին մենք անցանք բանավոր թեստ, որի ժամանակ մեզ հարցնում էին, թե ում հետ կնախընտրեինք մի քանի օր գնացքով ճամփորդել: Օրինակներն էին՝ գեր մարդ, բանտից նոր դուրս եկած գնչու, սևամորդ աֆրիկացի, հարբած, երգող իտալացի, իսպաներեն խոսող տիկին, ոստիկան և այլն:

Ես կնախընտրեի ճամփորդել սևամորդ աֆրիկացու, իսպաներեն խոսող տիկնոջ և ոստիկանի հետ: Նրանք ոչ մի վատ բան չեն արել և ես նրանց հետ ինձ սովորական և կարող է նույնիսկ ապահով զգայի: Նրանց հետ հետաքրքիր կլիներ ճամփորդել:

Համակեցություն, Հակամարտություն, Կոնֆլիկտ

Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները:

Կոնֆլիկտը, հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող երևույթն է, որի պատճառ կարող է լինել մարդկանց՝ իրար չհասկանալը, հայացքների, կրոնական, քաղաքական, արժեքային տարբերությունները:

Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում:

Կոնֆլիկտներից ես խուսափում եմ, փորձում եմ շուտ վերջացնել այն:

Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին:

Իմ կարծիքով մարդիկ զգացմունքները իրենց մեջ կպահեին և չէին արտահայտվի: Դա շատ վատ կարող է ազդել մարդկանց վարքի և այլնի վրա:

Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը:

Ագահությունը, ժլատությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, ծայրահեղականությունը և այլն:

Որո՞նք են համագործակցության առավելությունները:

Մարդիկ կսովորեն խմբային աշխատանքներ անել, ինչը կարևոր է հասարակության մեջ: Համագործակցության շմորհիվ ավելի արագ և արդյունավետ աշխատանք է ստացվում և այլն:

Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է:

Ոչ, քանի որ ամեն մարդ իրեն տարբեր է զգում տարբեր շրջապատներում: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք միշտ խմբով են և սիրում են այդպես աշխատել, ժամանակ անցկացնել, և կան մարդիկ, որոնք իրենց անհարմար են զգում խմբի մեջ և ավելի լավ են աշխատում անհատական:

Արդյոք ճի՞շտ է մարդուն ստիպել, որ համագործակցի:

Ոչ, քանի որ ընդհանրապես ոչ մի բան չի կարելի ստիպել անել: Եթե մարդը ուզում է, նա կհամագործակցի, իսկ եթե ոչ, նրան պետք չէ ստիպել:

Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը:

Նայած, թե ինչ մարդու հետ, քանի որ ոչ բոլոր մարդիկ կարող են կոլեկտիվում աշխատել:

Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դույլ խնձոր: Արդյո՞ք դա կապ ունի համագործակցության հետ:

Այո, քանի որ, եթե կոլեկտիվում մի անդամը չի կարող կենտրոնանալ աշխատանքի վրա, կամ ուրիշներին վատ է վերաբերվում, նա քանդում է կոլեկտիվը և դրա աշխատանքի որակը:

Կոնֆլիկտ

Հասարակագիտության ժամին մենք քննարկել էինք կոնֆլիկտը: Քննարկեցինք, թե ինչ է կոնֆլիկտը և ինչ տեսակներ այն ունի։ 

Կոնֆլիկտ մարդկանց կյանքում միշտ կա է։ Այն հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող երևույթն է։ Լուծելու համար կոնֆլիկտը, կարևոր է հասկանալ, թե ինչն է դիմացի մարդու մոտ այդպիսի վարք առաջացրել: Հաճախ կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ մտածում են, որ հակառակորդը ուզում է իրենց վնասել: Բայց սովորաբար մարդիկ վարվում են այդպես, քանի որ ուզում են իրենց ներքին մղումները և իրենց սեփական խնդիրները լուծել: Նաև վարքը պայմանավորված է մարդկանց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն:
Կոնֆլիկտները ունենում են նաև դրական ազդեցություն։ Դա լինում է, երբ մարդիկ կարողանում են հանգիստ և առանց ջղայնության պոռթկումների քննարկել կոնֆլիկտի առաջացմանը նպաստող թեման և ի վերջո գալիս են մի կարծիքի։

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը դա մարդկանց խումբ է, որոնք օգտագործում են մարդկանց, որպեսզի փող աշխատեն: Այդ մարդիկ աշխատացնում են մարդկանց և վաստակած փողը իրենց վերցնում: Նրանք մարդկանց տվյալները իմանում են և սպառնում են, օրինակ՝ սպանել բարեկամին: ՅԱդպես մարդիկ վախենում են և ստիպված աշխատում են:
Մենք քննարկեցինք մի օրինակ: Մի մարդ ուզում է ծանոթանալ ձեզ հետ և այդպես նա ուզում է ձեր տվյալները իմանալ: Դուք մտերմանում եք իր հետ և համարում եք ընկեր: Նրան տալիս եք տվյալներ, պատմում ձեր մասին: Ահա նա ստացավ ինֆորմացիա ձեր մասին: Պատկերացնենք, որ դուք գումարի պակաս ունեք, որպեսզի, օրինակ՝ օգնեք ձեր հարազատին: Նա ձեզ կառաջարկի, օրինակ՝ գնալ ուրիշ երկիր, որտեղ լավ աշխատավարձ կտան: Դուք համաձայնվում եք: Հետո այդ մարդը կարող է խաբել, ասել, որ խնդիր է առաջացել և ձեր անձնագիրն է պետք: Դուք կտաք նրան ձեր անձնագիրը և հետո կթռնեք այլ երկիր: Այտեղ աշխատում եք, բայց աշխատավարձ չեք ստանում: Այդ մարդը ձեր վաստակած գումարը իրեն է վերցնում, իսկ քո անձնագիրը իր մոտ է: Դու ոչինչ չես կարող այս ամենի հետ անես: Հետո այդ մարդը վերադարձնում է քեզ անձնագիրդ, բայց սպառնալով, որ եթե դու այս ամենի մասին մեկին պատմես, քեզ կամ հարազատիդ կսպանեն: Դուք վախենում եք և այդպես աշխատում նրանց համար:
Այս օրինակից մենք հասկացանք, որ չի կարելի ուրիշ մարդկանց տալ ձեր անձնագիրը կամ այլ անձնական տվյալ: Միայն ծնողներին, մտերիմ հարազատներին:

Հասարակական հարաբերություններ և գործընթացներ

Առաջադրանքներ

Ձեր կարծիքով կարելի՞ է օգուտի վրա հիմնված ընկերությունը համարել իրական ընկերություն։

Ոչ, քանի որ մարդը իսկական ընկերություն չի անում՝ օգտագործում է։

Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երեխաներն արագ են փոխում իրենց ընկերներին, ինչո՞ւ։

Այո, երեխաները փոխում են և ուժեղ կախվածություն չունեն մյուս ընկերներից։ Իրանք երևի ուղակի ուզում են շփվել։

Զրուցեք Ձեր տատիկների, պապիկների կամ տարեց ազգականների հետ և դուրս գրեք նմանություններ և տարբերություններ Ձեր և իրենց մանկության միջև։

Առաջ չկային հեռախոսներ, համակարգիչներ և երեխաները բակում էին կամ գրքեր էին կարդում։ Հիմա էլ են երեխաները բակում, մեկ֊մեկ գրքեր են կարդում և հեռախոսով են զբաղվում։

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար։ Ինչո՞ւ։

Ոչ միշտ, քանի որ մենք պատասխանատու ենք միայն այն ժամանակ, երբ մասնակցել էինք այդ արարքում։

Արդյո՞ք մենք պարտավոր ենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից։ Ինչո՞ւ։

Եթե կարող ենք, ավելի լավ է հետ պահել սխալ արարքներից։ Դա կլինի լավ և՛ քո և՛ իր համար։