Category Archives: Ձմեռային ճամբար 2022 (8֊6 ջոկատ)
Ձմեռային ճամբարի տասներկուերորդ օրվա ամփոփում 🌨
Ընդհանուր պարապմունքից հետո մեզ մոտ պարի դաս էր։
Դրանից հետո մենք գնացինք դասարան և ամփոփումները գրեցինք։
Հաջորդ երկու ժամերը ընտրության ժամեր էին։ Վրացերենի առաջին ժամին մենք տարբեր բաներ քննրկեցինք և մեր դպրոցի մասնակցությամբ տեսանյութ դիտեցինք։ Երկրորդ ժամին խաղեր խաղացինք։
Երկար ընդմիջում էր, որից հետո գնացինք տուն, երկարօրյա։
Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրվա ամփոփում 🧶🪢
Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնավինք դասարան, որտեղ մեզ թել և հելուն տվեցին։ Այն մարդիկ, ովքեր գիտեին գործել` գործում էին։



Դրանից հետո գնացինք դպրոց` դասարաններին հիշեցնելու բնագիտատեխնիկական ստուգատեսի մասին։
Հաջորդ դասը մեզ մոտ կավի դաս էր։ Ամեն մեկը իր ուզածն էր սարքում։
Ընդմիջում էր, որից հետո երգի դասի գնացինք։
Ձմեռային ճամբարի տասերորդ օրվա ամփոփում 🖼
Այսօր շատ հետաքրքիր օր էր։
Առաջին ժամին մենք գրում էինք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին։
Իմ նյութը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին
Հետո մենք գնացինք ավտոբուսի մոտ և շարժվեցինք դեպի Կասկադ։


Երբ հասանք, մտանք արվեստի կենտրոն և գնացինք նայելու այդ հետաքրքիր արվեստի գործերին։






Այնտեղ կային առանձին սրահներ, որտեղ ամեն մեկում տարբեր թեմաներով նկարներ, առարկաներ կային։
Ամեն հարկում առարկաները որոշ թեմաներով։




Իմ ամենասիրած սրահներն էին`





Այստեղ ինձ շատ դուր եկավ։
Դրանից հետո մենք գնացինք Mr. Gyros, որտեղ սնվեցինք, հետո գնացինք տրանսպորտ և հետ եկանք դպրոց։
Ձմեռային ճամբարի իններորդ օրվա ամփոփում 🧊
Առաջին ժամին մեզ մոտ պետք է քիմիայի դաս լիներ, բայց այն տեղափոխվել էր հաջորդ ժամին և այդ պատճառով ուղակի տեղեկություններ էինք գրում Գարֆեսճյան արվեստի կենտրոնի մասին։
Հետո մեզ մոտ քիմիայի դաս էր և մենք երկու շատ հետաքրքիր փորձ արեցինք։
Հաջորդը մեզ մոտ պետք է ընտրության դաս լիներ, բայց ես և իմ ընկերուհիս մասնակցեցինք մաթեմատիկական ֆլեշմոբին, իսկ վերադարձանք վրացերենի դասին միայն դրա երկրորդ ժամին։
Դրանից հետո մենք ամփոփումները գրեցինք։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։
Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։
Ձմեռային ճամբարի ութերորդ օրվա ամփոփում ⛸
Շատ հետաքրքիր օր էր։
Այսօր առավոտվանից մենք պատրաստվում էինք սահադաշտ գնալուն` սնունդ էինք գնում և այլն։


Երբ արդեն պատրաստ էին, քայլելով գնում էին դեպի սահադաշտ։ Ես և իմ ընկերուհիները նրանցից մեկի մայրիկի հետ, մեքենայով էինք հասել։

Հասանք, պայուսակները թողեցինք և մեզ հերթով տվեցին չմուշկներ։ Երբ հագանք դրանք, գնացինք դեպի սահադաշտը։ Այն փակ թր և այդ պատճառով ցուրտ չէր։ Շատ զվարճալի անցավ։

Երբ վերջացրեցինք, հագանք շորռրը, կոշիկները, ինչից հետո միջանցքում մի քանի րոօե մնացինք` գնելու տաք խմիչքներ և տրանսպորտի գումարը տալով։ Երբ բոլորը գումարը տվեցին, մենք նստեցինք տրանսպորտ և հասանք դպրոց։

Ձմեռային ճամբարի յոթերորդ օրվա ամփոփում 🧣
Առաջին ժամը մեզ մոտ պար էր։
Հետո նախագծի ժամ էր, որը արեցիքն նկուղում։
Հաջորդ երկու ժամը ընտրության ժամեր էին։ Վրացերենի ընտրությանը մենք տեսանյութ էինք պատրաստել վրացերեն և Վրաստանից շատ երեխաների հետ պատմեցինք մեր երկրներում Նոր Տարվա ավանդույթների մասին։
Ընդմիջումից հետո ֆիզկուլտուրայի ժամ էր, բայց միայն մենք էինք եկել, քանի որ ջոկատավարը թողել էր տուն գնալ նրանց, ովքեր ուզում են։
Ձմեռային ճամբարի վեցերորդ օրվա ամփոփում 🧤
Այսօր առաջին ժամի կեսին ինձ և իմ ընկերուհիներին ասացին խանութ գնալ, որպեսքի հաց պատրաստելու համար բան գնել` խմորիչ և ալյուր։
Հաջորդ ժամերին պատրաստեցիքն խմորը, ինչից վաղը հաց ենք սարքելու։
Նյութ`
Դրանից հետո գնացինք կավագործության, որտեղ պատրաստում էինք ինչ ուզում ենք։
Ընդմիջում էր, իսկ հետո գնացինք երգի և կրկնեցինք մեր անցած երգերը։
Այսքանով վերջացավ այս օրը։
Թխում ենք հաց 🍞
Մենք գնեցինք խմորիչ, ալյուր և հետ եկանք դպրոց` հաց պատրաստելու։
Ետ գալով մենք գոգնոցներ, գլխարկներ հագանք և սկսեցինք պատրաստել հաց։
Դրա համար մեզ պետք եկան` խմորիչ, ալյուր, գոլ ջուր, ձեթ, աղ։

Սկզբից մենք փոքր ամանի մեջ խառնեցինք խմորիչը, ալյուրի մի մասը և գոլ ջուրը։
Հետո մնացած ալյուրի հետ խառնեցինք ջուր և լցրեցինք փոքր ամանի միջի խառնուրդը դրա մեջ։
Այդպես խառնում էինք այքան, մինչև խմորը դառնա համասեռ։


Հետո խմորը դրեցինք թասի մեջ, փակեցինք և դրեցինք տաք տեղ, որպեսզի այն բարձրանա։


Վաղը այս խմորից հաց կթխենք։
Նկարներ և տեսանյութեր.



Ահա մեր հացը պատրաստ է`




