Մեր ձմեռային ճամբարը բավականին հագեցած անցավ: Առաջին շաբաթը մենք ծանոթացանք օրակարգին, սկսեցինք մեր ճամբարային նախագիծը՝ “Удивительное путешествие в Средневековье”: Ուղևորվեցինք սահադաշտ, որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Այցելել ենք Երկրաբանական թանգարանը: Քոլեջում շատ բաներ ենք արել, օրինակ՝ վարժությունների միջոցով ամեն մեկիս IQ-ն էինք ստուգում: Նաև մարկետինգն էինք քննարկում: Խոսել ենք հին ռուսական նախշերի մասին, որոնք կային շորերի, կուժերի և այլ բաների վրա: Հենց այդ նախշերն էլ որոշեցինք պատկերել կավի վրա, այնուհետև գույնզգույն ներկել: ՈՒնեցանք ռազմամարզական դասընթացներ, որտեղ մեզ սովորեցրեցին, թե ինչպես պահել զենքը, թե ինչպես աննկատ մոտենալ թշնամուն, թե ինչպես ճիշտ կրակել, թ ինչպես պետքէ մեզ պահել բանակում և այլն: Նաև ունեցել ենք տարբեր դասարանների հետ միասին ֆիզկուլտուրայի դաս:










Ընկեր Հասմիկի հետ շատ քննարկումներ ունեցանք: Քննարկել ենք “Պարացելսի վարդը“, Դպրոցի մասին, Ֆիլմ “Одна сотая секунды“, “Ինքնասպան տղան” և շատ այլ բաներ: Նաև հեքիաթ ենք ստեղծել, որտեղ մեր ընտրած տարբեր հեքիաթներից հերոսներին ենք խառնել մեկ հեքիաթում և պատմություն հորինել: Այս դասընթացների օգնեցին ավելի լավ վերլուծել սովորել:

Ընկեր Նունեի հետ էպոսի թարգմանություն ենք կատարել: Ամեն մեկն ընտրում էր մեկ երկրի էպոս, որը դեռ թարգմանված չէ հայերեն և թարգմանում է: Այդ նախագծի միտքը այն էր, որ թարմացնել հայկական համացանցը նոր նյութերով և թարգմանություններով: Այս միտքը ինձ շատ դուր եկավ: Ահա իմ և ընկերներիս միասին թարգմանությունը՝ Թագավորի ընկերը, թագավորի թշնամին և արքայադուստրը՝ մանուշակագույն հասպիս:

Ընկեր Նունեի հետ մենք անգլերենից որոշ նյութեր ընթերցեցինք: Նաև խաղացինք խաղ, որի անունն է Պոլիտեա: Նաև դիտել ենք ֆիլմ “Աննա Ֆրանկի օրագիրը” և քննարկել այն:

Այսպես անցավ մեր Ձմեռային ճամբարը՝ լի հետաքրքիր նախագծերով և գործունեությամբ: Ինձ շատ դուր եկավ: