Category Archives: Ձմեռային ճամբար

Ձմեռն իմ տեսախցիկով

Ամսի քսանչորսին մեր երկարորյայի խմբով և մի քանի դասարանի հետ մենք գնացինք Զառ գյուղը։ Այնտեղ շատ-շատ ձյուն կար և դժվարությամբ էինք քայլում։ Մենք բարձրացանք բլրի վրա և այդտեղից սահնակներով իջնում էինք։ Այնտեղ երկինքը և ձյունը այնքան սպիտակ էին, որ չէինք կարող տարբերել դրանք միմիանցից։ Այնտեղ շատ գեղեցիկ էր և շատ զվարճալի։ Մենք շատ տպավորված էինք և ես շատ կուզենայի մնալ այդտեղ և նորից ու նորից խաղալ։

Գինու դպրոցը

Երեքշաբթի օրը մենք դասարանով գնացինք դպրոցի քոլեջ, որտեղ կար «Խաղողի և գինու դպրոց»։ Դպրոցի տարածքում մեզ դիմավորեցին շատ գեղեցիկ և խելացի շներ։ Մենք մի քիչ քայլեցինք դպրոցով և մտանք գինու դպրոցը։ Այդտեղ շատ-շատ շշերով գինիներ կային և գինու հոտը ամբողջ սենյակով տարածված էր։ Մեզ սովորացրեցին թե ինչպես սարքել գինի, սակայն դա շատ ժամանակ է խլում և մենք հասցրեցինք միայն լվանալ շշերը և տպերը պոկել, որպեսզի շիշը լինի լրիվ մաքուր և գինին մեջը չկեղտոտվի։

Ճամբարային օրեր

Այսոր մենք կարդացինք մի պատմվածք, որի անունն է “Նրանք ուղակի գալիս են մեր հետևից”։ Այս պատմվածքը տխուր է և մի աղջկա մասին է, որին միշտ իր մայրը ուղեկցում էր մինչև դպրոցը, բայց աղջկա դասարանցիները ծիծաղում էին իր և իր մոր վրա։ Մայրը հիվանդ տեսք ուներ՝ ոտքերը ուռած էին և գեր էր։ Դրանից աղջիկը ամաչում էր մոր հետ գնալ դպրոց։ Աղջիկը շատ էր զայրացել մոր վրա, բայց մայրը վախենում էր աղջկա համար։ Այդպես անցավ մի քանի տարի և աղջիկը մորից առաջ էր ընկնում և դռների հետևն էր թաքնվում, որ մայրը իրեն չտեսնի և գնա։ Արդեն մեծացել էր աղջիկը, իսկ մայրը մահացել էր։ Նա քայլում էր մութ փողոցներով և լաց էր լինում, որովհետև իր մայրը կողքին չէր, որ ուղեկցեր իրեն։ Աղջիկը շատ էր փոշմանել, որ մոր հետ չէր։ Բայց նա գիտեր, որ մայրը իրեն պաշտպանում է, նույնիսկ այն աշխարհից։ Այս պատվածքը իհարկե տխուր էր, բայց ինձ շատ դուր եկավ և սովորեցնում է, որ պետք է միշտ ծնողներին հարգել։