Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան

Այսօր մենք այցելեցինք Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան, որտեղ մեզ շատ նոր բաներ պատմեցին: Օրինակ՝ պատմեցին թանկարժեք քարերի, բյուրեղների, միներալների մասին և ցույց տվեցին իրենց ցուցասրահը՝ բազմազան այդ քարերով: Այնտեղ ինչ ասես չկար, բոլոր քարերը շատ գեղեցիկ էին և հետաքրքիր էր լսել դրանց մասին, թե քանի տարեկան են և այլն: Թանգարանում նույնիսկ երկնաքար կար:

Այդ ամեն ինչը նայելով մենք շարժվեցինք առաջ դեպի թանգարանի ամենակարևոր և հայտնի մասը, որտեղ իսկական նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը կար: Մեզ պատմեցին այդ փղի մասին և մենք իմացանք, որ այն գտնվել էր Գյումրու ավազահանքում: Այն ապրել էր մոտ 1.000.000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Սա իմ կյանքում առաջին անգամն է, որ ես այսպիսի փղի կմախք եմ տեսնում, շատ հետաքրքիր էր լսել դրա մասին:

Հետո մեզ ուղևորեցին դեպի ուրիշ քարերը, այնտեղ կային օրինակ՝ օբսիդիաններ, տարբեր շինանյութեր: Նաև քարացած կենդանիներ, բույսեր կային և շատ-շատ այլ բաներ:

Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, իրոք հետաքրքիր էր լսել այս ամենի մասին և նոր բաներ իմանալ:

Ճամփորդություն դեպի Արատես

Ահա ես հետ եմ եկել իմ ճամփորդությունից դեպի Արատես։
Արատեսում այս անգամ շատ ցուրտ էր և անձրևոտ, այդ պատճառով մենք շատ տեղ էր չգնացինք։
Սկզբից մենք հենց ճանապարհին դեպի Արատես մտանք մի եկեղեցի, որտեղ մեզ պատմեցին այս եկեղեցու պատմությունը և այլն։ Հետաքրքիր էր այդ ամենի մասին իմանալը։
Երբ հասանք Արատես մենք տեղավորվեցինք, դասավորեցինք ամեն ինչ և որոշ ժամանակ հետո մեզ կանչեցին ճաշելու։ Դրանից հետո մենք մի քիչ քայլեցինք տարածքում և երբ եկավ գիշերը մենք իրար հետ զրուցեցինք և քնեցինք։
Հաջորդ օրը մենք առավոտյան մարզանք արեցինք և շատ խաղեր խաղացինք, բայց իրոք շատ ցուրտ էր։ Այդ պատճառով խաղերը լիովին վայելել այդքան էլ հեշտ չէր։
Երեկոյան մեզ հյուր եկան զինվորներ, որոնք շատ բաներ պատմեցին իրենց հագուստի, սարքերի և այլնի մասին։
Վերջին` երրորդ օրը մենք հավաքեցինք իրերը և արդեն ուղևորվեցինք հետ դեպի դպրոց։
Այս ճամփորդությունից ես շատ բան սովորեցի զինվորականների և իրենց գործունեության մասին, ավելի լավ սովորեցի այսպիսի պայմաններում ապրել։

Այցելություն Վրաստանի դեսպանատուն

Այսօր մենք այցելեցինք Վրաստանի դեսպանատունը, որտեղ ծանոթացանք դեսպանի հետ և փոքր հարցազրույց վերցրեցինք։

Սկզբից մեզ դիմավորեցին և ուղեկցեցին դեպի ներս, դեսպանի մոտ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք վեցրեցինք մեր փոքր հարցազրույցը դեսպանից։ Նա շատ բարի էր, ջերմ և ընկերասեր և իրոք հաճելի էր լսել իր մանկությունից մի քանի պատմություն։ Օրինակ նա մեզ պատմեց, որ Վրաստանում դպրոցը սկսվում է սեպտեմբերի 15֊ին։ Դեսպանատանը մեզ հյուրասիրեցին հյութ, կոնֆետ և վրացերեն շատ հետաքրքիր գրքեր։

Ինձ այնտեղ իրոք շատ դուր եկավ։

Ձմեռային ճամբարի երրորդ օրվա ամփոփում 🌨

Այս օրը երերկվա նման շատ հետաքրքիր անցավ։

Մենք երեկվա նման առավոտյան երևի 10։30 նստեցինք տրանսպորտ և ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։

Այնտեղ հասնելով, վերցրեցինք մեր սահնակները և բարձրացանք դեպի վեր։ Բարձրանալուց ոտքերը խորտակվում էին ձյան մեջ և որոշ տեղերում այն հասնում էր մինչև ծունկը։

Բարձրացանք, տեղավորեցինք մի տեղ պայուսակները և սահնակներով սկսեցինք իջնել։ Այստեղ` Ջրվեժի արգելոցի համեմատ ավելի մեծ էր դիքը և ավելի արագ էինք շարժվում։ Շատ զվարճալի էր։ Մեզ երկու֊երկու կամ մեկ֊մեկ էին նստացնում և մեզ բրդում էին, ինչից հետո մենք արագ սղում էինք։

Վերջում կերանք և հետ գնացինք ավտոբուսի մոտ։ Դրանից առաջ մոտիկ տաղավարում նստեցինք և մեր կոշիկների և գուլպաների միջի ձյունը թափ տվեցինք, հետո մտանք տրանսպորտ և հետ գնացինք դպրոց։

Ձմեռային ճամբարի երկրորդ օրվա ամփոփում 🛷

Այսօր շա՜տ զվարճալի և հետաքրքիր օր էր։

Առավոտը բոլորը գնացել էին ընդհանուր պարապմունքի, որից հետո` մինչև մոտավորապես 10։30 մենք պատրաստվում էինք ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։

Ճանապարհին ես և իմ ընկերները խաղեր խաղացինք և այդպես զվարճանում էինք ամբողջ ճանապարհի ընթացքում։

Երբ հասանք, հանեցինք երկու տեսակի սահնակները, որոնց հետ բարձրացանք դիքով` դեպի վեր։ Այնտեղ տեղավորեցինք պայուսակները և սկսեցինք սահել։ Բոլորը հերթով սահում էին և միմյանց օգնում էինք` հրելով։ Նաև մի քիչ ձնագնդիկ խաղացինք։

Հետո կերանք և հասավ գնալու ժամանակը։ Բոլորս նստեցինք տրանսպորտի մեջ և հետ գնացինք դպրոց։ Այդ ժամանակ դասերը արդեն վերջացել էին։

Սևաբերդի մասին տեղեկություններ

Սևաբերդ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 265 բնակիչ:

Գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, և այն կոչվել է եղել Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ:

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ 1895 թ․ գյուղում հայեր չեն բնակվել։

Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք:

Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան,  300 տեսակի անոթավոր բույսեր,  եւ այլն: 

Անտառապարկից դուրս մնացած տարածքը, գտնվում է Գառնի-Երեւան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները:

Ճամփորդություն դեպի Արմավիրի կենդանաբանական այգի

Այսօր մենք այցելեցինք Արմավիրի կենդանաբանական այգի, որտեղ տեսանք շատ կենդանիների, որոնց պահանջվում է խնամք։ Նրանք շատ վատ վիճակում էին` կեղտոտ էին, շատ վատ ուտելիք և ջուր ունեին։

Արջը եկել է ռուսաստանից` կրկեսի հետ և հետ գնալուց արջի` հետ տանելու հետ խնդիրներ առաջացան։ Եվ այդպես նրան պետք է քնացնեին, սպանեին, կամ մեկին տային։ Եվ կենդանաբանական այգու տերը որոշեց նրան իր մոտ վերցնել և խնամել։ Այդպես արջը արդեն 30֊ից ավել տարի է ապրում այդ կենդանաբանական այգում։ Այդ արջը կույր է` ծերության պատճառով։ Նա սնվում է իրենց համար ոչ օգտակար ուտելիքով` եփած մսով, բանջարեղենով և այլն։

Նաև մենք այնտեղ տեսանք շատ այլ կենդանիների, որոնք խնամք են պահանջում։ Օրինակ` գայլ, քարայծ, արծիվ, առյուծ, սիրամարգ, ջայլամ, գառներ և այլն։

Մենք հասկանում ենք, որ տերը ուզում է օգնել կենդանիներին, բայց եթե չկան գումարային միջոցներ, իմ կարծիքով, պետք չէ այս ամենով զբաղվել և պետք է տանել նրանց լավ կենդանաբանական այգիներ, որտեղ նրանց մասին հոգ կտանեն։ Եթե մասնագիտացված կենտրոնը ցանկանում է օգնել այդ կենդանիներին, ապա պետք է թույլ տալ արջին և այլ կենդանիներին ստանալ նոր, ավելի լավ կյանք։ Ես համոզված եմ, որ լավ մասնագետները կկարողանան օգնել կենդանիներին` առանց կյանքը վտանգելու։