Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 23-Մայիսի 14

«Սասնա ծռերի հետ» նախագիծ

  • Էպոսային բացահայտում.
    • Ընտրել էպոսում գործող որևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
    • Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:

  • Վերլուծական աշխատանքների թեմաներ
    • Մեր էպոսի տված դասերը
    • Զրույց Սասունցի Դավթի հետ
    • Թե Թուր Կայծակի ունենայի…
    • Մելիքի նմանների մասին
    • Եթե Փոքր Մհերն այսօր դուրս գար քարայրից…
    • Այլ թեմա

Քուռկիկ Ջալալիի կերպարը էպոսում

  • Երազաբանության մեջ Ձին ուժի, աստվածային կարողությունների և երազանքի խորհրդանիշ է: Քուռկիկ Ջալալին միջնադարյան Հայի երազի խորհուրդներից մեկն է։
  • Քուռկիկ Ջալալին «մուրազ» է: Այդ բնութագրումը տալիս է նրան էպոսի Դեղձուն Ծամը։
  • Քուռկիկը հավերժ երիտասարդ է և չի ծերանում։ Ջալալին հրեղեն, անմահ ոգի է։
  • Էպոսում Քուռկիկ Ջալալու մասին առաջին անգամ հիշատակվում է Սանասար եւ Բաղդասար ճյուղում: Եղբայրները իմանալով, որ իրենք էլ բնույթով ոչ հողածին են, իրենց նման հրեղեն էակ են փնտրում։ Նրանք գնում են ծովի ափ՝ իրենց նման այդ էակին գտնել-բերելու: Զարմանահրաշ պարտեզում տեսնում են իր Քուռկիկ Ջալալին։ Քուռկիկ Ջալալին կասկածելով, որ իրեն բռնողը հողածին է, նրան բնության տարերքների՝ կրակի, օդի, ջրի և հողի փորձություններին է ենթարկում: Համոզվելով, որ Սանասարն էլ է իր պես հրեղեն նա թույլ է տալիս, որ տեր կանգնի իրեն։
  • Ձենով Օհանը Դավթին բացում է գաղտնիքը, որ Մհերի մահից հետո ձին գետնի տակն են պահել։
  • Քուռկիկ Ջալալին Սասնա տան համար այնքան է սրբազան, որ ափսոսում են նրան Դավիթին տալ՝ կասկածելով, որ նա տեր չի կանգնի ժառանգությանը:
  • Ձին էպոսում ներկայացվում է նաեւ որպես «իմաստուն ձի», որն իմաստուն խորհուրդներ է տալիս իր տերերին, նրանց հուշում է՝ ինչ անել, ինչ ճանապարհով գնալ, ոգեշնչում և ուժ է տալիս:

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 27-30

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Հետ նայելով
  • Ինչ են փոխել ամիսները
  • Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
  • Մեծերի անհասկանալի աշխարհը
  • Ներկաս
  • Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել
  • Ինչպիսի դասավանդող է կյանքը
  • Այլ

 

Ինչով է յուրահատուկ մեր սերունդը

Գիտությունը գնալով զարգացել է և մարդիկ ստեղծել են համակարգիչ։ Դրա շնորհիվ մեր սերունդը ձեռք է բերել մեծ հմտություններ, արագ մտածելու ունակություն և այլն։ Նույնիսկ փոքր տարիքից մարդիկ աշխատում են համակարգիչներով, օգտվում են հեռախոսներից՝ հեշտությամբ մտնում են ինտերնետ, կատարում թարգմանություններ, բացատրություններ, լուրեր կարդում և այլն։ Մարդիկ կարող են հեռախոսներով և համակարգիչներով օգտվել աշխարհի քարտեզից և տանից դուրս չգալով տարբեր երկրներ այցելել։ Մեր սերունդը ավելի ազատամիտ է, համարձակ և ունի լավ երևակայություն։ Մենք ավելի շատ լեզուներ գիտենք և միաժամանակ կարող ենք մի քանի գործ անել։

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 20-24

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
  • Երազելու կարևորության մասին
  • Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
  • Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
  • Մեր կողմից չգնահատվածը
  • Ճանապարհի կեսին
  • Եթե հանդիպեի նրան…
  • Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
  • Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
  • Այլ

Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել

Այս գարունը շատ տարբերվեց մյուսներից։ Ես շատ եմ ուզում իջնել բակ ինչպես առաջ, սակայն չեմ կարող վիրուսի պատճառով։ Մենք ամեն օր տանն ենք և շատ քիչ ենք շարժվում։ Բայց լավ կողմեր էլ կան։ Օրինակ՝ կարող ենք շատ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, երկար քնել։ Բույսերը հիմա շատ լավ են աճում։ Սակայն ես շատ եմ կարոտում դպրոցին, ընկերներիս և ուսուցիչներիս։ Հույսով եմ այս վիճակը շուտով կանցնի։

Առցանց ուսուցում Տեսադաս Ապրիլի 16

  1. Սխալ կազմված ժխտական ձևերն ուղղի´ր:

Երեկո չի: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ:

Երեկո չէ: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ:

Սամվելը չի ճեմում գեղեցիկ կահավորված ընդունարանում:

Սխալ չկա

Առաստաղից կախված ջահը բոլորովին չի լուսավորում սենյակը:

Սխալ չկա

Տան­տիրոջ քայլվածքն անհանգիստ չի:

Տան­տիրոջ քայլվածքն անհանգիստ չէ:

Նա միայնակ չի իր առանձնատանը:

Նա միայնակ չէ իր առանձնատանը:

Հանկարծ դուռը չի բացվում:

Սխալ չկա

Ներս մտնողն ընկերը չի:

Ներս մտնողն ընկերը չէ:

Բավական չի՞ սպասեցնեք մարդկանց:

Բավական չէ՞ սպասեցնեք մարդկանց:

 

  1. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի´ր՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,

-Քեզ հետ խաղալ չեմ կարող,-պատասխանեց  աղվեսը,- ես ընտելացած չեմ:

-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ,- պատասխանեց  աղվեսը:

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը, -քեզ արգելում եմ հորանջել:

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, քեզ արգելում եմ հորանջել,- ասաց թագավորը:
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:

-Քեզ հետ խաղալ չեմ կարող,-պատասխանեց  աղվեսը,- ես ընտելացած չեմ:

Աղվեսը պատասխանեց․

-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ:

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը, -քեզ արգելում եմ հորանջել:

Թագավորը ասաց․

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, քեզ արգելում եմ հորանջել:

Առցանց ուսուցում նախագիծ Ապրիլի 14

Իմ մանկական գրադարանը

Տեսանյութով ներկայացրո՛ւ ձեր տան մանկական գրադարանը, պատմի՛ր, թե քանի մանկական գիրք կա այնտեղ, ինչ գրքեր են դրանք, թե ինչ հեղինակների են պատկանում, որ լեզուներով են, որոնք են ձեր տան անդամների համար ամենասիրելիները, թե դու քանիսն ես կադացել, որն ես շատ սիրում:

 

Առցանց ուսուցում նախագիծ Ապրիլի 14

Անահիտ մուլտֆիլմի բառապաշարը

  • Ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի հետ դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:
  • Ուշադրությամբ դիտել ու լսել այն՝ փորձելով որսալ, գտնել այնտեղ եղած լեզվական սխալները՝ օտար բառերի անհարկի գործածություն, ավելորդ բառերի առկայություն և այլն:
  • Բլոգում «Անահիտ» մուլտֆիլմի բառապաշարը վերնագրի տակ ներկայացնել աշխատանքը՝ հայտնաբերված սխալները, մեր կարծիքը տվյալ մուլտֆիլմի լեզվի մասին:

ԱՆԱՀԻՏ մուլտֆիլմի բառապաշարը

Ես Անահիտ մուլտֆիլմը նայել եմ տատիկիս հետ։ Անահիտ մուլտֆիլմում մենք շատ օտար և ավելորդ բառեր ենք գտել։ Ահա այդ բառերը․

օրիգինալ, հավեսդ չունեմ, браво, к чертовой бабушке, սենսեի, post scriptum, danke schoen, ко мне, пес, болван несчастный (x2), terra incognita, անեկդոտ, սուրպրիզ, իստերիկա, CV (curiculum vitea-կյանքի կարճ նկարագրություն) բացեմ, գնաց կաշը, բառսելոնա, ուռա և այլն։

20200414_155133

Առցանց ուսուցում տեսադաս Ապրիլի 13

Գործնական քերականություն (երկուշաբթի` 288)

288. Նախադասությունները  լրացրո´ւ:

Քաղցած աղվեսը, որը խորամանկ էր, աքլորին համոզում էր:

Իմ Չամլիի (կապիկ է) նման ուղեկցի հետ, որը շատ չարաճճի էր, հեշտ չէր ռեստորան մտնելը:

Մի բարձրահասակ, նիհար տղամարդ էլ, որի ընկերը վազում էր և մեքենայի մոտ էր սպասում:

Իմ գազանանոցի կենդանիները, որոնց ես շատ եմ սիրում, արշավի իմ ընկերներն են:

Ինչպես կատուն էր կծկվել, այդպես էլ այդ խոշոր շիմպանզեն կծկվել-քնել էր վանդակի անկյունում:

Հանկարծ, կարծես մեկ ակնթարթում, հայտնվեց օրվա հերոսը:

Ինչը որ սկյուռիկինն էր, անտառի ամենահաստաբուն ծառի տակ է պահված:

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 20-24

Ընթերցանական-վերլուծական աշխատանքների ուղեցույց

  • Ընտրել որևէ ստեղծագործություն նախընտրած հեղինակից:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի

  • Այն մանրամասն ընթերցել:
  • Բլոգում գրել ընթերցանական-վերլուծական աշխատանք, որտեղ կարելի է ներառել հետևյալ կետերը.
    • Հավանած գեղեցիկ մտքեր

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող ես և լաս։

Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։

    • Կերպարների մասին

Ստեղծագործության մեջ գլխավոր դեր էր տանում Փոքրիկ Իշխանը։ Նա ուներ ոսկեգույն մազեր, վզին շարֆ, նա տեղափոխվում էր մի մոլորակից մյուսը թռչունների օգնությամբ։ Փոքրիկ Իշխանը բարեսիրտ է, ազնիվ, հետաքրքրասեր։

Փոքրիկ Իշխանի սերն էր իր մոլորակի վրա մի վարդ։ Վարդը գեղեցիկ է և քմահաճ։

Աղվեսը Փոքրիկ Իշխանի ընկերն էր։ Նա հավատարիմ էր Փոքրիկ Իշխանին ընտելացնելուց հետո։ Աղվեսը շատ բաներ է սովորեցնում Փոքրիկ Իշխանին։

    • Սյուժեի յուրահատկությունը

Ստեղծագործությունը ֆանտաստիկ հեքիաթի նման է գրված, բայց նախատեսված է ցանկացած տարիքի մարդկանց համար։ Փոքրիկ Իշխանը տառապում է սիրուց դեպի վարդը և որոշում է գնալ ճանապարհորդելու։ Նա տեղափոխվում է մի մոլորակից մյուսը և ճանապարհորդության ընթացքում հանդիպում է տարբեր մարդկանց։ Նրանք տարբեր բնավորություններ ունեին։ Կային օրինակ՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարար մարդը, լապտերավառ։ Նա նաև ընկեր է ձեռք բերում Երկրի վրա, որը աղվես է։ Այդ ճանապարհորդության ընթացքում Փոքրիկ Իշխանը շատ բաներ է սովորում ՝ սիրո ու ընկերության պատասխանատվության մասին և այլն։

    • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ

Ես կհամեմատեմ Փոքրիկ Իշխան ստեղծագործությունը նրա մուլտֆիլմի հետ։

Մուլտֆիլմը մի աղջկա մասին է, որը նախապես պլանավորված և անհետաքրքիր կյանքով է ապրում։ Նա ծանոթանում է տարօրինակ պապիկ հարևանի հետ, որը նրան տալիս է կարդալ Փոքրիկ Իշխանի պաատմությունը։ Այն լրիվ փոխում է աղջկա կյանքը։

Ի տարբերություն գրքին, մուլտֆիլմի մեջ կան հավելյալ ժամանակակից հերոսներ։ Մուլտֆիլմում աղջիկը հանդիպում է մեծացած Փոքրիկ Իշխանին, որը մոռացել էր իր հին կյանքի մասին և ուզում է հետ բերի Փոքրիկ Իշխանին իր հին կյանքին, այլ ոչ թե թողնի գործարաների մոլորակում։ Կան նաև շատ տարբերություններ։

Մուլտֆիլմ

    • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին

Ինձ այս ստեղծագործությունը շատ է դուր եկել։ Ես այն կարդացել եմ երեք անգամ և ամեն անգամ ուրիշ ձև եմ այն հասկանում։ Այս ստեղծագործությունը քսաներորդ դարի դարի հարյուր ամենակարևոր գրքերից է։ Այն կա բոլորի տանը և հետաքրքիր է մեծերի համար ու փոքրերի։

Փոքրիկ իշխան

Իմ կարծիքով հեղինակը միշտ ուզում էր երեխա մնալ և պահել իր մեջ մանկական հետաքրքրասիրությունը և մաքրությունը։ Նա իր ստեղծագործության օգնությամբ ուզում էր հասկացնել, որ մեծահասակները շատ անհետաքրքիր են և պետք է միշտ ուրախ լինել, զվարթ և վայելել կյանքը։ Նա իր կյանքն է պատմում այդ գրքով։

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի