- Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը
Հայրենիքը դա այն տեղն է, որտեղ մարդը ծնվել է, որտեղ նա իրեն լավ է զգում:
- Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի
Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում` Միջագետքի դաշտավայրը, արևելքում` Կուր — Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս -արևմուտքում` Սև ծովը, իսկ հարավ -արևմուտքում` Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
- Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որոնք միասին կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը: Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը, Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում:

Դասարանական աշխատանք՝ «Հայկական լեռնաշխարհ»