Պատմություն Հարցեր

Թվել սելջուկ-թուրքերի արշավանքները:

Հայաստան, Վասպուրական, Բասեն գավառ, Կարնո դաշտ, Արծն քաղաք, Ատրպատական:

Նշել, թե ինչ հարաբաերություններ էին Բյուզանդիայի և սելջուկ թուրքերի միջև 9-10-րդ դարերում:

Նրանք թշնամիներ էին և ունեին ոչ լավ հարաբերություններ:

Ի՞նչ դեպք է տեղի ունեցել 1071թ.:

1070-ին սելջուկները գրավել են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV հետ է գրավել Մանազկերտը։ Այնուհետև սելջուկ-թուրքական բանակը հարձակվել է բյուզանդական զորքի վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած ուժերն անցել են իրենց ցեղակից թուրքերի կողմը, բյուզանդացի զինվորները խուճապահար լքել են ճակատը և վերադարձել ճամբար։ Շարունակել են քաջաբար մարտնչել բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերը։ Սակայն Բյուզանդիայի կայսեր վիրավորվելուց ու գերեվարվելուց հետո ճակատամարտն ավարտվել է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։

Պատմություն Հարցեր

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Առաքելական դարաշրջանում Հռոմեական Կայսրությունը միակ հզոր ուժն էր աշխարհում: Այն ներառում էր այն ամենը, ինչ գտնվում էր Եփրատ, Դանուբ, Հռենոս գետերի, Ատլանտյան օվկիանոսի և Սահարա անապատի միջև: Ք.ծ.ա. 63 թվականին, երբ Պոմպեոսը գրավեց Երուսաղեմը, Պաղեստինը դարձավ ենթակա նահանգ: Պողոսը, որը Հռոմեական կայսրության քաղաքացի էր, օգտագործեց հունարենը, կայսրության մեջ ամենաշատ օգտագործվող լեզուն, ավետարանը կայսրությունով մեկ տարածելու համար:
Դիոկղետիանոսի ձեռնարկումներից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստան տինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյուզանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իրանունով՝ Կոստանդնուպոլիս:

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Օկտավիանոս Օգոստոս

Ծննդյան ժամանակ տրված անունը՝ Գայոս Օկտավիոս Թուրինոս: Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Կեսարի քրոջ թոռն էր։ Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։

Տիբերիոս

Կալիգուլա

Կլավդիոս

Ներոն

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։

Պատմություն Հարցեր

Ամփոփումների շարք

Նշել փաստեր հեթանոսական կրոնի մասին։

Հայոց լեզվում “հեթանոս” անվան ծագումնաբանությունն կապ ունի հունարենի հետ, որի արմատն է հանդիսանում հունարեն “էթնոս” բառը, որը հայերեն կթարգմանվի “ազգային”։ Այն, ըստ էության, արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։

Համաձայն Հին կտակարանի՝ հրեաները Եգիպտոսում պատժվեցին նրա համար, որ հեթանոս էին․ «նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը»:

Լինելով ամենանախնական կրոնական ուղղությունը, Հեթանոսությունը ընդունում է, որ իրեն հաջորդող կրոնները՝ Քրիստոնեությունը և այլն, կեղծ կրոններ են։

Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Տրդատ 3-րդ Մեծը Քրիստոնեական կրոնքի նկատմամբ 301-ից առաջ և հետ։

Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը։

Սուրբ Գրիգորը Հայաստանի լուսավորիչ և Ամենայն հայոց առաջին կաթողիկոսն էր: Նա է առաջին անգամ ընդունել Քրիստոնեությունը:

Թեստային հարցեր

1) Ո՞ր ծովի ափին էր գտնվում Կիլիյան Հայաստանը։ 

ա․Միջերկրական ծովի ափին, բ․ Սև ծովի ափին 

2) Ո՞վ էր Կլիկյան Հայաստանի առաջին թագավորը՝  

ա․ Մլեհ, բ․Լևոն 2-րդ 

3) Ի՞նչ է ստեղծել Սմբատ սպարապետը։ 

ա․ Բանակ, բ․ Դատաստանագիրք 

4) Նշվածներից ո՞րն է Կիլիկյան Հայաստանի բերդերից։ 

ա․Կոռիկոս բ․Ամբերդ 

5) Ո՞վ էր Կիլիկյան Հյաստանի առաջին իշխանը։ 

ա․ Ռուբեն Ա, բ․ Թորոս 2-րդ

Պատմություն Նախագիծ

Ընթացքը՝  Պատասխանել հարցերին և կատարել բլոգային գրառումներ։

․ Նշել Կիլիկյան Հայաստանի  Իշխաններին։

Ռուբեն Ա (1080–95 թթ. ),
Կոստանդին Ա (1095–1100 թթ.),
Թորոս Ա (1100–29 թթ.),
Լևոն Ա (1129–37 թթ.),
Թորոս Բ (1145–69 թթ.),
Ռուբեն Բ (1169 թ.),
Մլեհ (1169–75 թթ.),
Ռուբեն Գ (1175–87 թթ.),
Լևոն Բ (1187–98 թթ.)

․ Նշել թե երբ՞ Կիլիկյան Հայաստանը հռչակվեց թագավորություն։

1080-1198 թվականներ

․ Նշել Կիլիկյան Հայաստանի թագավորներին։

Լևոն Բ (1198–1219 թթ.),
Զաբել (1219–22 թթ.),
Ֆիլիպ (1222–25 թթ.),
Հեթում Ա (1226–69 թթ.),
Լևոն Գ (1269–89 թթ.),
Հեթում Բ (1289–1305 թթ.),
Սմբատ (1296–98 թթ.),
Կոստանդին Բ (1298–99 թթ.),
Լևոն Դ (1301–08 թթ.),
Օշին Ա (1308–20 թթ.),
Լևոն Ե (1320–42 թթ.),
Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.),
Կոստանդին Դ (1345–63),
Կոստանդին Ե (1365–73 թթ.),
Լևոն Զ  (1374–75 թթ.)

․ Կիլիկյան Հայաստանի ամրոցներ։

Անազարբա ամրոցը, Սսի բերդ — ամրոցը

․ Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերությունները խաչակրաց իշխանությունների հետ։

Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։

Հայոց իշխանների, թագավորների և թագուհիների գահացանկը

Իշխանների գահացանկը

Ռուբեն Ա (1080–95 թթ. ),
Կոստանդին Ա (1095–1100 թթ.),
Թորոս Ա (1100–29 թթ.),
Լևոն Ա (1129–37 թթ.),
Թորոս Բ (1145–69 թթ.),
Ռուբեն Բ (1169 թ.),
Մլեհ (1169–75 թթ.),
Ռուբեն Գ (1175–87 թթ.),
Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների (թագուհիների) գահացանկը

Լևոն Բ (1198–1219 թթ.),
Զաբել (1219–22 թթ.),
Ֆիլիպ (1222–25 թթ.),
Հեթում Ա (1226–69 թթ.),
Լևոն Գ (1269–89 թթ.),
Հեթում Բ (1289–1305 թթ.),
Սմբատ (1296–98 թթ.),
Կոստանդին Բ (1298–99 թթ.),
Լևոն Դ (1301–08 թթ.),
Օշին Ա (1308–20 թթ.),
Լևոն Ե (1320–42 թթ.),
Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.),
Կոստանդին Դ (1345–63),
Կոստանդին Ե (1365–73 թթ.),
Լևոն Զ  (1374–75 թթ.)

Պատմություն Նախագիծ

Նախագիծը նախատեսված է սովորել, կատարել բլոգային գրառումներ Կիլիկյան Հայաստանի վերաբերյալ։ Բլոգային գրառումները, բանավոր  պատասխանների համար օգտվել ներքոնշյալ հղումներից։ Աշխատանքների կատարման համար հատկացվում է մեկ ամիս։ 

Կիլիկիայի հայկական պետություն․ հայկական հանրագիտարան Հայաստան
Կիլիկյան Հայստան․ տեսանյութ

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիայի և Լեռնային Կիլիկիայի: X դարում Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան էր քչացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին, նրանց բյուզանդական զորքերից ապահով պահելու նպատակով, տարբեր տեղեր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ, որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում

Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն է (1080–95 թթ.): Նրա անունով է կոչվել իշխանապետությունը՝ Ռուբինյանների: Բագրատունի վերջին թագավոր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով շատ բերդերին՝ նա 1080թ-ին հաղթահարեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց շատ գավառներ, քաղաքներ ու բերդեր:
Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.) Կոստանդին Ա-ի որդին էր: Նա շարունակեց հոր գործը՝ պետության սահմաններն ընդարձակելը: Պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի մեծ մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի վանքերը: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը: 
Լևոն Ա-ն (1129–37 թթ.) Թորոս Ա-ի եղբայրն էր: Նրան հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց շատ գավառներ և քաղաքներ: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան շրջանները: 

Պատմություն. Բյուզանդիայի քաղաքականությունը հայաստանում

Առաջին պարապմունք

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում․ Սելջուկ թուրքերի արշավանքներ

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Երկրորդ պարապմունք՝

Շարունակություն

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Պատմություն Տնային աշխատանք

Բագրատունյաց Հայաստանի կործանումը

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Պատմություն Դասարանական աշխատանք

Կզաքիսով տիկինը

Կզաքիսով տիկինը Լեոնարդո Դա Վինչիի վրձնին պատկանող կտավ է։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան» կտավների հետ «Կզաքիսով տիկինը» Դա Վինչիի` կանանց պատկերող չորս կտավներից մեկն է։ Ավանդաբար համարվում է, որ նկարի բնորդուհին Միլանի դուքսի սիրուհի Չեչիլիա Գալերանին է։ Նախկինում կար վարկած, համաձայն որի` այս նույն կինն է պատկերված «Չքնաղ Ֆերոնիերան» կտավում։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այդ կտավում պատկերված է դուքսի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին։ Ենթադրվում է, որ Լեոնարդոն դիմանկարը ստեղծել է 1488-1490 թվականներին։ Կտավը բազմիցս վերանկարվել է, ինչը թույլ չի տալիս հաստատապես պնդել, որ կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է։ Նկարի ճառագայթային հետազոտությունը ցույց է տվել, որ այն բազմիցս վերանկարվել է։ Կտավի ֆոնը մգացել է (սկզբում հավանաբար եղել է մուգ կապույտ), աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։ Նկարի ֆոնը փոփոխվել է 1830-70 թվականներին. հնարավոր է, որ այն արել է Էժեն Դելակրուան: Բնագիր օրինակում կնոջ գլուխը զարդարել է թափանցիկ քողը, որն ուղղված էր վարսերով։ Փոխված են մազերի բացվածքի գիծը, աջ ձեռքի երկու մատերը: