Այսօր մենք այցելեցինք Վրաստանի դեսպանատունը, որտեղ ծանոթացանք դեսպանի հետ և փոքր հարցազրույց վերցրեցինք։
Սկզբից մեզ դիմավորեցին և ուղեկցեցին դեպի ներս, դեսպանի մոտ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք վեցրեցինք մեր փոքր հարցազրույցը դեսպանից։ Նա շատ բարի էր, ջերմ և ընկերասեր և իրոք հաճելի էր լսել իր մանկությունից մի քանի պատմություն։ Օրինակ նա մեզ պատմեց, որ Վրաստանում դպրոցը սկսվում է սեպտեմբերի 15֊ին։ Դեսպանատանը մեզ հյուրասիրեցին հյութ, կոնֆետ և վրացերեն շատ հետաքրքիր գրքեր։
Այսօր ճամբարին ուսումնասիրեցին վրացական հարսանեկան խոհանոցը, ինչ ուտեստներ է պարտադիր, որ լինի հարսանեկան սեղանին: Խոսեցինք վրացական սիրելի ճաշատեսակների մասին, ով ինչ է սիրում: Ընտրության ժամին Միջին դպրոցի ակումբում պատրաստեցինք աջարական խաճապուրի և վրացական պիցցա:
Մեզ այս շաբաթ այցելել էին վրացիները: Այս շաբաթը շատ հետաքրքիր անցավ:
Առաջին օրը մենք հանդիպեցինք քոլեջում: Այնտեղ վրացիները մեզ սովորեցնում էին իրենց ազգային պարերը: Մեզ շատ դուր եկավ: Նրանց պարերը շատ գեղեցիկ են և ակտիվ:
Երկրորդ հանդիպմանը նրանք խաղում էին ֆուտբոլ մեր դպրոցի ֆուտբոլային թմի հետ: Հետո մենք հանդիպեցինք մեր դպրոցի փոքր դահլիճում և ծանոթացանք իրար հետ: Նրանց մեզ պատմեցին իրենց, պարի խմբի և այլ բաների մասին:
Վերջին անգամ մենք հանդիպեցինք ուրբաթ օրը: Օրվա սկզբում նրանք քոլեջում էին՝ պարապում էին մեդիաուրբաթի համար, քանի որ նրանք մեզ հետ մեդիաուրբաթին էին մասնակցելու: Հետո հանդիպեցինք Ավագ դպրոցի ընթերցասրահում՝ Վրաստանի դեսպանի հետ: Բոլորը նորից ներկայացան և զրուցեցին: Եվ վերջին անգամ մեր հանդիպումը եղավ մեդիաուրբաթին: Վրացիներն իրենց ազգային պարերը պարեցին:
Այս հանդիպումներն ինձ շատ դուր եկան: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ վրացիների հետ: Շատ եմ ուզում նորից հանդիպել: : )
Սիրելի կանայք` մայրիկներ, տատիկներ, ուսուցչուհիներ, դասարանցիներ, ընկերուհիներ, շնորհավորում եմ ձեր գեղեցկության և մայրության տոնը։ Մաղթում եմ խաղաղություն, հաջողություն ունենալ ամեն ինչում։
In Georgia, Christmas is celebrated on the 7th January. This is because the Georgian Orthodox Church use the old ‘Julian’ calendar for their festivals.
On Christmas Day, many people will go on a ‘Alilo’, a parade in the streets. They are dressed in special clothes and costumes to celebrate Christmas. Some people carry Georgian flags and others might be dressed as people from the Christmas story. Children like taking part in the Alilo as they’re often given sweets!
The traditional Georgian Christmas Tree is called a ‘Chichilaki’. It’s made of dried wood. They are decorated with small fruits and sweets. They are traditionally burnt on 19th January. This is meant to mark the end of the year’s troubles.
People get their presents on December 31st. Presents are traditionally brought to children by “Tovlis Papa” which means “Grandfather snow”. He normally wears all white clothing including a hat and a cloak called a “nabadi”. The cloak is heavy and very warm as it’s made of white sheep’s wool.
On New Year’s eve he comes down from the mountains of the Caucasus and walks around Georgia to deliver treats and sweets to all the children in Georgia. Children leave out “Churchkhela” a delicious treat made of walnuts and grape juice for Tovlis Papa.
Թարգմանություն՝
Վրաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին։ Դա պայմանավորված է նրանով, որ Վրաց ուղղափառ եկեղեցին օգտագործում է հին «Ջուլյան» օրացույցը իրենց տոների համար: Սուրբ Ծննդյան օրը շատերը գնալու են «Ալիլո»՝ շքերթ փողոցներով։ Նրանք հատուկ հագուստներով ու տարազներով են՝ նշելու Սուրբ Ծնունդը: Որոշ մարդիկ կրում են վրացական դրոշներ, իսկ մյուսները կարող են հագնված լինել Սուրբ Ծննդյան պատմության մարդկանց նման: Երեխաները սիրում են մասնակցել Ալիլոյին, քանի որ նրանց հաճախ քաղցրավենիք են տալիս: Վրացական ավանդական տոնածառը կոչվում է «Չիչիլակի»: Պատրաստված է չորացրած փայտից։ Դրանք զարդարված են մանր մրգերով և քաղցրավենիքներով։
Դրանք ավանդաբար այրվում են հունվարի 19-ին։ Սա կոչված է նշելու տարվա անախորժությունների ավարտը: Մարդիկ իրենց նվերները ստանում են դեկտեմբերի 31-ին։ Ավանդաբար երեխաներին նվերներ է բերում «Թովլիս պապան», որը թարգմանաբար նշանակում է «Ձմեռ պապիկ»: Նա սովորաբար կրում է սպիտակ հագուստ, ներառյալ գլխարկ և թիկնոց, որը կոչվում է «նաբադի»: Ամանորի գիշերը նա իջնում է Կովկասի լեռներից և շրջում Վրաստանում, որպեսզի հյուրասիրություններ ու քաղցրավենիք հասցնի Վրաստանի բոլոր երեխաներին։ Երեխաները Թովլիս պապայի համար թողնում են ընկույզից և խաղողի հյութից պատրաստված «Չուրչխելա» համեղ հյուրասիրությունը։
Բարև ձեզ, ես Նանեն եմ։ Ես տասներեք տարեկան եմ։ Ես ապրում եմ Հայաստանում, քաղաք Երևանում։ Ես ունեմ հինգ ընտանի կենդանի։ Ես սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》 դպրոցում։ Ես սիրում եմ ամառը և իմ ծնունդը հուլիսին է։