1. Թվարկվածներից ո՞րը քիմիական երևույթ չէ.
1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2. Արծաթե սկահակ բառակապակցության մեջ ո՞րն է նյութը և ո՞րը՝ մարմինը.
1) արծաթը մարմին է, սկահակը՝ նյութ
2) և՛ արծաթը, և՛ սկահակը նյութեր են
3) և՛ արծաթը, և՛ սկահակը նյութեր են
4) արծաթը նյութ է, սկահակը՝ մարմին
3. Ո՞ր պինդ նյութի մոլեկուլն է երկատոմ.
1) յոդ
2) նատրիումի նիտրատ
3) ֆոսֆոր
4) երկաթ
4. Ո՞ր շարք ներառված բոլոր նյութերն են բարդ.
1) ծծումբ ապակի քլոր
2) ֆոսֆոր աղ մարմար
3) օզոն կավահող սոդա
4) կավիճ սպիրտ մեթան
5. Թվարկվածներից ո՞րն է պարզ նյութ.
1) ածխածին
2) շմոլ գազ
3) աղաթթու
4) ածխաթթու գազ
6. Որքա՞ն է 1 ատոմ ծծմբի զանգվածը.
1) 16
2) 32
3) 5,312*10-23
4) 1,66*10-27
m0(S)=32*1,66*10-24=5,3x/2*10-23 գ
7. Ինչի՞ է հավասար երկաթի կոլչեդանի (FeS2) հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr).
1) 240
2) 120
3) 64
4) 48
Mr(FeS2)=Ar(Fe)+2Ar(S)=56+64=120
8. Որքա՞ն է ալյումինի օքսիդի 1 մոլեկուլի զանգվածը (գ).
1) 1,69*10-22
2) 102
3) 1,66*10-24
4) 204
Mr(Al2O3)=2Ar(Al)+3Ar(O)=54+48=102
mo=102*1,66*10-22=1,69*10-22
9. Հետևյալ միացություններից որո՞ւմ է ծծմբի զանգվածային բաժինն ամենամեծը.
1) MgSO4
2) CaSO4
3) BaSO4
4) SrSO4
10. Կավճի և կերակրի աղի խառնուրդը կարելի է բաժանել.
1) մագնիսով
2) շիկացնելով
3) ջրով մշակելով
4) ջրով մշակելով, ապա ֆիլտրելով
11. Թվարկած պնդումներից որու՞մ թթվածինը չի հիշատակվում որպես պարզ նյութ.
1) անգույն գազ է
2) օքսիդների բաղադրամաս է
3) օդի բաղադրամաս է
4) նպաստում է այրմանը
12. H քիմիական նշանը ցույց է տալիս.
1) ջրածնի հարաբերական մոլեկուլային զանգվածը
2) ջրածնի մեկ ատոմը
3) ջրածնի մոլային զանգվածը
4) ջրածնի մեկ մոլեկուլը
13. Որքա՞ն է ջրի մեկ մոլեկուլի զանգվածը (գ).
1) 18
2) 6,02*10-23
3) 2,99*10-23
4) 0,018
2+16=18
14. Ինչո՞վ են թթվածնի ու ջրածնի մոլեկուլները միմյանց նման.
1) զանգվածով
2) որակական կազմով
3) հալման ջերմաստիճանով
4) ատոմների թվով
15. Ո՞րն է ճիշտ արտահայտություն.
1) ջրի ատոմ
2) ալմաստի մոլեկուլ
3) օդի մոլեկուլ
4) մեթանի մոլեկուլ
16. Նույն որակական բաղադրությունն ունեն հետևյալ նյութերը.
1) ածխածնի (CO2) և սիլիցիումի (SiO2) օքսիդներ
2) ջուր H2O և ջրածնի պերօքսիդ (H2O2)
3) երկաթի սուլֆատ (FeSO4) և մագնեզիումի կարբոնատ (MgCO3)
4) կալցիումի կարբոնատ (CaCO3) և պղնձի սուլֆատ (CuSO4)
17. Ո՞ր պնդումներն են ճիշտ խառնուրդների վերաբերյալ.
ա) չունեն հաստատուն քանակական բաղադրություն
բ) միշտ անգույն են
գ) բաղադրամասերը կարելի է բաժանել ֆիզիկական եղանակներով
դ) կարող են գտնվել տարբեր ագրեգատային վիճակներում
ե) ունեն հաստատուն քանակական բաղադրություն.
1) ա, գ, դ
2) ա, բ, գ
3) գ, դ, ե
4) բ, դ, ե
18. Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երևույթների ընթացքում.
1) չեն փոփոխվում
2) քայքայվում են
3) կիսվում են
4) միանում են
19. Ո՞ր զույգ ներառված նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմներ.
1) K2O և CaO
2) CO2 և SO2
3) Fe(OH)3 և Al2O3
4) MgO և NaOH
24+16(MgO)=40
23+16+1(NaOH)=40
20. Ո՞ր զույգում վերցված նյութերում է թթվածին տարրի զանգվածային բաժինը նույնը.
1) HNO3 և HPO3
2) H3PO4 և H2SO4
3) Al2Օ3 և CrO3
4) Al2O3 և Cr2O3