Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ 34-ից մինչև էջ 41-ը
1.Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զնագվածի և արագության արտադրյալին:
2.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը
p = mv
3.Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը 1կգ-ն է, իսկ արագության միավորը՝ 1մ/վ, ուստի իմպուլսի միավորը կլինի 1կգ * մ/վ-ը. այն հավասար է 1կգ զանգվածով մարմնի իմպուլսին, երբ այն շարժվում է 1մ/վ արագությամբ։
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե՞ սկալյար
Իմպուլսը վեկտորական մեծություն է:
5.Ի՞նչն են անվանում համակարգի իմպուլս
Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարը:
6.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել: Համակարգը նաև կարելի է համարել փակ նաև այն դեպքում, երբ նրա վրա ազդող արտաքին ուժերը միմյանց համակշռում են:
7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:
8.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:
9.Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը
Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերի՝ պատյանից և վառելանյութից։ Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում՝ կերոսին կամ հեղուկ ջրածին։ Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ՝ մեկ կամ մի քանի անցքով, որոնցից շատ մեծ՝ մինչև 4կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը։