Պատրաստ լինել հաջորդ ժամի համար «Պարտուսի գերին» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
Ընտրում ենք թեմաներից մեկը և վերլուծում ստեղծագործությունները:
- «Բուքը, երգը, երեխան»
- Երեխայի երգն ու բուքը
- Երեխայի կերպարը «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
- այլ
- «Սիրելու տարիք»
- Սիրելու տարիքի առանձնահատկությունները պատմվածքում
- Աղջկա դերը «Սիրելու տարիք» պատմվածքում
- Տղայի կերպարը «Սիրելու տարիք» պատմվածքում
- այլ
Տղան այս պատմվածքում սիրահարված էր մի աղջկան, որի աչքերում քաջ երևալու համար գնաց Մեծառեխի՝ իրեն միշտ նեղացնող և ծաղրող մարդու մոտ, կռվելու և պատասխանելու նրան: Տղան ենթարկվում էր բուլինգի, ծաղրի և այդ պատճառով նա չէր կարողանում պատասխանել այն մարդկանց, որոնք իրեն ծաղրում և կռվում էին իր հետ: Նա փակ մարդ էր, սակայն երբ նա սիրահարվեց, որոշեց այլևս չմնալ կողմում և պատասխանել նրանց: Տղան նպատակասլաց էր և փորձում էր պարավել այնքան, մինչև չստացվի բարձրացնել մեծ քաշ ունեցող գիրերը: Նա շատ էր պարապում և վերջապես հասավ իր ուզածին:
- «Պարտուսի գերին»
- Հենդոյի կերպարը «Պարտուսի գերին» պատմվածքում
- «Պարտուսի գերին» պատմվածքի կարևոր դասերը
- այլ
Այս պատմվածքում ես նկատեցի, որ մայրիկը համարյա թե ուշադրություն չի դարձնում տղայի գնահատականների վրա և միայն գովում է լավերի համար: Իմ կարծիքով դա մեծ սխալ է իր կողմից՝ դաստիրակության մեջ, քանի որ տղան չի հասկանում այդպես, թե ինչն է լավ և ինչը՝ վատ: Իմ կարծիքով պետք է ուշադրություն դարձնել կրթության վրա և ոչ միայն գովել ուրիշ բաների համար, ինչից երեխան լավ է: Միշտ պետք է զարգանալ, չնայած տարիքին:
Նաև գնահատականի մասին: Ես գիտեմ, որ այս պատմվածքում մի քիչ ուրիշ իմաստ ուներ գնահատականը և իր պատճառով հուզմունքը, բայց պետք չէ գնահատականին մեծ ուշադրություն դարձնել:
Վերջին պահում գրվում է, որ նրա գնահատականը աշխատանքից երկուս էր: Հենդոն շատ զարմացավ և զայրացավ, քանի որ դրանից առաջ իր մոտ միշտ հինգեր էին այդ առարկայից՝ նա ուներ “ոսկե ձեռքեր”: Նա այնքան զայրացավ, որ իր սարքած աթոռները և սեղանները սկսեց ջարդել, փեղկեր գցել, իսկ հետո թռավ պատուհանից… Իրոք շատ անարդար էր մարդկանց կողմից և ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ կյանքը անարդար է, բայց պետք չէ հանձնվել, ինչպես նա չարեց:
- Անհատական կամ խմբային աշխատանք. Սիրադեղյանի պատմվածքներից մեկի ձայնագրության կամ տեսանյութի պատրաստում: