Make up 5 questions for each type /20 questions
Types of questions Explanation
General Do you like English
Special Why do you learn English
Tag Question You like English, don’t you
Indirect questions Could you tell me where you learned to speak English? , Do you know where the nearest bank is?
General questions
Do you like drawing?
Is physics too hard?
Are you going to be late?
Was Michael on that concert too?
Are your parents working as doctors?
Special questions
What have you been studying in America?
When are you coming home?
Where is your working office?
What time did you arrive that day?
Why haven’t you done your homework?
Tag questions
That shop is going to open, isn’t it?
You passed your exams, didn’t you?
He is a dentist, isn’t he?
You were traveling by bus, weren’t you?
The car is being repaired, isn’t it?
Indirect questions
Could you tell me if that shop is still working?
Could you tell me the answers for the test?
Could you pick me up from there?
Could you keep it a secret?
Could you tell me where were you all this time?
Author Archives: Նանե
Վանի, Երվանդունյաց, Արտաշեսյան, Արշակունյաց թագավորությունների արքաներ
Վանի թագավորություն (ՈՒրարտու (Ք.Ա. 860–590 թթ.)
- Ք.ա. 860–843 թթ. Արամե
Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ - Ք.ա. 843–835 թթ. Լուտիպրի
Լուտիպրին թագավորել է մ.թ.ա. 844-834 թվականներին։ Լուտիպրին է կառուցել Տուշպա քաղաքիպարիսպը, և հավանական է, որ իրականում նա է քաղաքի հիմնադիրը։ - Ք.ա. 835–825 թթ. Սարդուրի I
Սարդուրի Ա-ն մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ - Ք.ա. 825–810 թթ. Իշպուինի
Իշպուինին իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ - Ք.ա. 810–786 թթ. Մենուա
Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ.։ Նա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Նա ստեղծեց հզոր բանակ, կարողացավ պաշտպանել երկրի սահմանները, շարունակեց հայաբնակ մարզերի միավորումը: Նա Վանի թագավորությունը միացրեց Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, Ալզի (Աղձնիք) երկիրը, Սասունը, Մշո դաշտը և այլն: - Ք.ա. 786–764 թթ. Արգիշտի I
Արգիշտի I֊ը գահակալել է մ.թ.ա. 786-764 թթ.։ Արգիշտի Ա-ն հաջողությամբ հետ մղեց Ասորեստանի գրոհները, ընդլայնեց Ուրարտուի սահմանները Անդրկովկասում, հիմնեց Էրեբունի քաղաքը ժամանակակից Երևանի ծայրամասում։ - Ք.ա. 764–735 թթ. Սարդուրի II
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով: - Ք.ա. 735–713 թթ. Ռուսա I
Ռուսա I-ը կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: - Ք.ա. 713–685 թթ. Արգիշտի II
Արգիշտի II արքան արշավում է հարավ՝ Արաքսի հովտով հասնելով Կասպից ծով։ Այս տարածքում նա հիմնադրում է Խալդի աստծո և սեփական անուններով տաճարներ։ - Ք.ա. 685–645 թթ. Ռուսա II
Ռուսա II-ը շարունակել է անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Բարեկամական և դաշնակցային հարաբերություններ է հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: - Ք.ա. 645–635 թթ. Սարդուրի III
Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ էպահպանել Ասորեստանի թագավորի հետ։ - Ք.ա. 635–625 թթ. Սարդուրի IV
Վանի արքան կորցնում էր իր վերահսկողությունը երկրիծայրամասերի նկատմամբ, և մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի, որըգտնվում էր Արարատյան դաշտում։ - Ք.ա. 625–617 թթ. Էրիմենա
Էրիմենայի գահակալության մասին տեղեկությունները բացակայում են, և այլ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա չի թագավորել։ - Ք.ա. 617–609 թթ. Ռուսա III
Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։ - Ք.ա. 609–590 թթ. Ռուսա IV
Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդթվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։
Երվանդունյաց թագավորություն (Ք. ա. 580–201 թթ.)
- Ք.ա. 580–560 թթ. Երվանդ Սակավակյաց
Երվանդ 1-ին Սակավակյացը կառավարել է մ.թ.ա. 580-570 թթ.։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում Մատարան, հարավում Հյուսիսային միջագետք, արևմուտքում Կապադովկիա։ Նրա կառավարման օրոք զորքի թիվը շատ մեծացել էր: - Ք.ա. 560–535 թթ. Տիգրան Երվանդյան
Տիգրան Երվանդյանը Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասցրեց մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն: - Ք.ա. VI դարի վերջ Հյուդարնես I
Հիդարնես Ա արքան հայոց երկրում վերականգնեց Նավասարդյան խաղերը: Այս խաղերն անց էին կացվում օգոստոս ամսին, երբ հայությունը նշում էր Ամանորը: - Ք.ա. V դարի սկիզբ Հյուդարնես II
- Ք.ա. V դարի կեսեր Հյուդարնես III
Նա կազմակերպել էր 1000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։ - Ք. ա. V դարի II կես Արտաշիր (Արտաշես)
Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցել, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն: - Ք.ա.404–360 թթ. Երվանդ II (Օրոնտաս)
- Նրա թագավորության տարիներին Հայաստանն ընդգրկում էր գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը , որը հավասար էր մոտ 400 հազար քառակուսի կմ-ի: Երվանդ Բ-ն ըմբոստացել և կռվել էր Արտաքսերքսեսի հետ , ապա հպատակվել նրան ու նշանակվել Հունաստանի Տրոյայի երկրամասի սատրապ:
- Ք.ա. 331–300 թթ. Երվանդ III (Օրոնտաս)
Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: - Ք.ա. 299–270 թթ. Վանանես
- Ք.ա. 220–201 թթ. Երվանդ IV Վերջին
Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը: - Ք. ա. III դարի I կես Սամոս
Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են: - Ք. ա. 240–220 թթ. Արշամ
Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Արտաշեսյան հարստություն (Ք.ա. 189–1 թթ.)
- Ք.ա. 189–160 թթ. Արտաշես I Բարի
Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը, կառուցել է նաև այլ քաղաքներ: - Ք.ա. 160–115 թթ. Արտավազդ I
Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Այդ ժամանակահատվածը բավականին խաղաղ է եղել: - Ք.ա. 115–95 թթ. Տիգրան I
Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Դա նույնպես խաղաղ ժամանակաշրջան էր: - Ք.ա. 95–55 թթ. Տիգրան II Մեծ
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ - Ք.ա. 55–34 թթ. Արտավազդ II
Նա ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ - Ք.ա. 30–20 թթ. Արտաշես II
Նա պարտության է մատնել հռոմեական զորավար Անտոնիոսի դաշնակից Ատրպատականի թագավոր Արտավազդին, ապա ազատագրել Մեծ Հայքը և հաստատվել հայրենի գահին:
Հայաստանին է միացրել Ատրպատականը և բնաջնջել է երկրում գտնվող հռոմեացիներին: - Ք.ա. 20–8 թթ. Տիգրան III
Իր կառավարման սկզբում նա հռոմեացիների կոզմից էր, սակայն ժամանակ հետո՝ մ.թ.ա. 10 թվականին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ - Ք.ա. 2 թ. –1 թ. Տիգրան IV և Էրատո
Տիգրան Դ-ն գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Որոշ ժամանակ նրանց տեղը կառավարում էր Արտավազդ Գ-ն:
Արշակունյաց դինաստիա (66–428 թթ.)
- 66–88 թթ. Տրդատ I
Տրդատ Ա-ն վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը և հեթանոսական տաճարը: - 88–110 թթ. Սանատրուկ
Նա գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել տարբեր թագավորությունների հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ - 110–117 թթ. Աշխադար և Պարթամասիր (Հայաստանը հռոմեական պրովինցիա)
Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II արքայի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: - 117–144 թթ. Վաղարշ I
116 թ֊ին գլխավորել է հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ - 144–161 թթ., 164–186 թթ. Սոհեմոս–Տիգրան
Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ 164 թվականին Հայոց գահը հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին: - 161–163 թթ. Բակուր I
Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։ - 186–198 թթ. Վաղարշ II
Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ - 198–216 թթ. Խոսրով I
Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերին, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ - 217–252 թթ. Տրդատ II
Նրա գլխավորությամբ հայերը ջախջախում և Հայաստանից դուրս են վտարում Կարակալլայի ուղարկած զորքը: - 252–262 թթ. Արտավազդ V
Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ - 279–287 թթ. Խոսրով II Մեծ
Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։ - 287–330 թթ. Տրդատ III Մեծ
Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները»: Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկական ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր: - 331–338 թթ. Խոսրով III Կոտակ
Նրա օրոք որոշվում է վերահսկողության տակ վերցնել մայրաքաղաքից դեպի սահմանները ձգվող ճանապարհները: Նա Դվին քաղաքի հիմնադիրն է: Տնկել է Դվինի շուրջ երկու անտառ (Խոսրովի անտառ): - 338–350 թթ. Տիրան
Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ - 350–368 թթ. Արշակ II
Կառուցել է Արշակավան քաղաքը: Պայքար է մղել նախարարների (Մամիկոնյանների) հետ: Դաշնակցել է Հռոմի հետ և մասնակցել է Պարսկաստանի վրա Արշավանքներին: - 368–369 թթ. Փառանձեմ թագուհի
Երբ իր ամուսնուն՝ Արշակ Բ-ին ձերբակալում են, նա ձեռնմուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում և դիմագրավում ավելի ուժեղ թշնամուն: - 370–374 թթ. Պապ Արշակունի
Վերականգնել է Հայաստանի ամբողջական տարածքը, նվազեցրել է եկեղեցու ազդեցությունը: Փորձել է անկախանալ Հռոմեական կայսրությունից: Անչափահաս տարիքում է ստացել գահը, քանի որ հայրը գերության մեջ էր: - 374–378 թթ. Վարազդատ
Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակում է վարել Մուշեղ Մամիկոնյանը, ով պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնում է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ - 378–387 թթ. Արշակ III
Գահ է բարձրացել նույնպես մանուկ հասակում, իսկ նրա նախնակալը եղել է Մանվել Մամիկոնյանը և իրականում նա է ղեկավարել երկիրը: - 387–389 թթ. Խոսրով IV
Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում (80%-ը) իշխեց Խոսրովը, հռոմեականում (20%-ը)՝ Արշակ Գ-ն։ - 389–400 թթ. Առավան պարսիկ
- 400–415 թթ. Վռամշապուհ
Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը: - 415–419 թթ. Շապուհ պարսիկ
Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից: - 422–428 թթ. Արտաշիր (Զենոն-Արտաշես)
Զենոնը վարել խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ դրածո թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին Հայոց գահին։
Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում: Լույս
Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:
Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:
Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

Իսկ ի՞նչ է լույսը:
Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում:

Ըստ Նյուտոնի.
Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:
Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:

Ըստ Հյուգենսի.
Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:
Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:
Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400−800ՏՀց (1ՏՀց=1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:
Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480 ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670−800ՏՀց:

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որ
ճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք:
Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն:
Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:
Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:
Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր:
Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:
Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի:
Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները:
Լույսի տարածումը համասեռ միջավայրում:
Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:
Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա:
Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ:
Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:
Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:
Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:
Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր:
Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ:
Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում:

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է:
Առաջադրանքներ
1. Արևոտ օրը 4.5 մ բարձրություն ունեցող խնձորենին գցում է 0.75 մ երկարությամբ ստվեր, իսկ լորենին՝ 4 մ երկարությամբ ստվեր:
Ինչի՞ է հավասար լորենու բարձրությունը:
Պատասխանը գրել մետրերով՝ տասնորդական թվի ճշտությամբ:

h1 / h2 = l1/ l2
h1 / 4,5 = 4 / 0,75
h1 = 4 / 0,75 * 4,5 = 24
2. Ուղղաձիգ դրված քառորդ մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.45 մ է: Դրա օգնությամբ որոշեք հուշարձանի բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 4.8 մ է:
Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

h1 / h2 = l1 / l2
1/4 / h2 = 0,45 / 4,8
h2 = 0,45 / 4,8 * 1/4
3.Հոր հասակը 50 սմ-ով ավելի է դստեր հասակից:
Նրանց ստվերների երկարությունների տարբերությունը 65 սմ է:
Որքա՞ն է աղջկա հասակը, եթե նրա ստվերի երկարությունը 150 սմ է:
Պատասխանը ներկայացնել սմ-ով, ամբողջ թվի ճշտությամբ:
Работа над самопрезентацией / Не завешён
Домашнее задание: работа над самопрезентацией
Самопрезентация ( учащиеся представляют себя и видение своей будущей профессии и себя в ней с помощью презентации или слайд-шоу) будет состоять из нескольких пунктов, по которым ученик тщательно работает, тем самым обеспечивая и реализуя навык самопрезентации, такой важный в современном мире при поступлении на работу. Учащийся в своей презентации останавливается на следующих пунктах и представляет их:
- выбранная профессия и ее перспективы
- какие качества нужны для данной профессии и обладаю ли я ими, какие у меня есть ограничения ( профессиональные навыки)?
- какими навыками, способностями в целом я обладаю ( личностные навыки)? Какие сильные стороны ты у себя отмечаешь?
- какие факторы повлияли на мой выбор профессии?
- какие книги о профессии, какую специальную литературу я читал?
- что я делаю сейчас для того, чтобы приблизиться к будущей профессии?
- как твои увлечения, хобби помогают тебе в приближении к будущей профессии?
- что тебе удалось, какие достижения были у меня в этом году?
- что у тебя не получилось, что ты в следующий раз сделаешь иначе?
- представь в своем блоге рубрику “ русский язык”
- какие темы, проекты были тебе интересны на уроке русского языка?
- какие проекты ( по любому предмету) были тебе особенно интересны?
- скажи несколько слов о современном состоянии рынка труда и новых профессиях
- какие цели на ближайшее время ты ставишь для себя?
Вопрос кем я хочу стать в будущем всегда ставит меня в тупик. Я не могу определиться в этом, ведь наверно каждый год меняю свои мысли об этом. Раньше я хотела стать врачом, археологом, психологом, ветеринаром и так далее. В этом очень сложно определиться, так еще и в моем возрасте. Но постепенно сейчас я понимаю, что мне очень интересны два предмета, а именно математика и биология. Меня эти предметы правда очень интересуют и я хочу связать свою будущую профессию с ними, или хотя бы с одним из них. Пока что я думаю над идеями. С этими предметами связанные есть много профессий, например — врач, инжинер, бухгалтер, учитель, архитектор, экономист и так далее.
В то время я погружена в математику и особенно биологию. Я изучаю все, что когда-то пропустила и мне очень нравится. Для работ связанных с биологией, например — врач, нужно очень хорошо знать как работает наш организм, наши органы и их функции в организме, как могут разные лекарства действовать на организм, про разные заболевания и как их лечить и так можно долго перечислять. Для математики же, думаю, что нужно знать много формул, правила, как решать задачи и иметь развятую логику.
Homework for 20.03.23
NEF Student’s Book Reading A Venetian Reckoning slide 107, read the story, write down all the unknown words
In some words write what you have read.

sharply — կտրուկ
elaborate — մշակի
associates — համախոհներ
volition — կամային
This part of book is an interview, where the interviewer is asking the woman about her life, her husband and kids.
Hometask for 17.03.23
NEF Student’s Book Reading slide 105, Murder mysteries, read the story, and answer the question on slide 103 in a written form.
Grammar slide 144 7B a,b

a. 1. You don’t take sugar in your coffee, do you?
2. They’re on holiday this week, aren’t they?
3. He can’t be serious, can he?
4. She eats meat, doesn’t she?
5. You won’t be late, will you?
6. She was married to Tom Cruise, wasn’t he?
7. We’ve seen this film before, haven’t we?
8. You didn’t tell anybody, did you?
9. You would like to come, wouldn’t you?
10. It’s hot today, isn’t it?
b. 1. Do you know where they live?
2. Can you tell me if there is a bank near here?
3. Do you know where I can buy some stamps?
4. Can you tell me if this bus goes to the castle?
5. Do you know what time the shops open?
6. Could you tell me where the toilets are?
7. Do you know if Susan is at work today?
8. Do you know if Milan won last night?
9. Can you remember where we parked the car?
10. Could you tell me what the time is?
Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>
Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>
Փորձ 1. Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում:
Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումը`տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք.
ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ)
բ) անջատված ջրածնի ծավալը ( լ, ն.պ. ),եթե փորձի համար վերցրել եք m գ մետաղ:
2H2 + O2 → 2H2O + Q
Zn + 2HCl → ZnCl2 + H2 ↑
2Al + 6HCl → 2AlCl5 + 3H2 ↑
Mg + 2HCl → MgCl2 + H2 ↑
Այրման ռեակցիա. 2H2 + O2 → 2H2O + Q
Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ:
Փորձ 4. Իրականացրեք փոխանակման ռեակցիա նատրիումի հիդրոկարբոնատի(խմելու սոդա) և աղաթթվի միջև: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հաշվեք ռեակցիան իրականացնելու համար անհրաժեշտ նատրիումի հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի ռեակցիայի հետևանքով անջատվի 0,05 մոլ ածխաթթու գազ:
Մեսրոպ Մաշտոցը և Հայոց Այբուբենի գյուտը : Ոսկեդարյան Գրականությունը
Մեսրոպ Մաշտոցը և Հայոց Այբուբենի գյուտը
Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը։ Հայ մշակույթը հայրենիքի և հավատքի պահպանության աղբյուրն է: Հայկական մշակույթը վաղ միջնադարում մեծ վերելք ապրեց՝ գրի և գրականության ստեղծման, գիտության և ազգային-եկեղեցական ճարտարապետության զարգացման պատճառով:
Հայաստանում Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն և հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր հասկանում:
Մեծ Հայքի պարսկահռոմեական բաժանումը վտանգել էր հայ Արշակունիների թագավորության գոյությունը և անհրաժեշտ էր պաշտպանել ժողովրդի հոգևոր կյանքը: Այդ ժամանակարջանում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը:
Մեսրոպ Մաշտոցի սկզբնական գործունեությունը։ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Տարոնում՝ նա մեկնում է Վաղարշապատ և անցնում զինվորական ծառայություն: Մաշտոցը, փայլուն տիրապետելով հայերենին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում: Այնուհետև նա որոշում է նվիրել իրեն հոգևոր կյանքին:
Մաշտոցը Գողթան գավառում զբաղվում է քրիստոնեական քարոզչությամբ: Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել։ Հնում հայերեն գրեր են գոյություն ունեցել, ինչի մասին վկայում են հայ և օտար հեղինակների մի շարք:
Հայ գրերի գյուտը:
Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է կաթողիկոս Սահակ Պարթևին և Վռամշապուհ արքային և ստանում նրանց հավանությունը։ Վռամշապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ, Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ: Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է Եդեսիայում ավատրտին հասցնել իր գործը և 405թ․ ստեղծել հայոց այբուբենը։
Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր․ <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:
Գրերի գյուտի պատմական նշանակությունը: Հայոց լեզվի համար կատարյալ այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունն էր։
Հազարամյակների պատմություն ունեցող հայոց լեզուն IV-Vդդ. դարձել էր կատարյալ: Ստեղծվեցին հայ մատենագրության ու գիտության բարձրարժեք երկեր:
Մեսրոպ Մաշտոցը նշանագրեր ստեղծեց նաև վրացիների և բուն Աղվանքի ցեղերից գարգարցիների համար։
Դպրոցը և թարգմանչական գործը: Մաշտոցը և Սահակ Պարթև մայրենի լեզվով դպրոցներ հիմնեցին Մեծ Հայքում, Արցախում, Սյունիքում և այլ վայրերում: Պարթևի նամակով Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանի հետ ներկալանալով բյուզանդական կայսրին, ստանում է համաձայնություն՝ Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու վերաբերյալ։
Մաշտոցը հոգևոր իմաստով վերամիավորում է Հայաստանը:
Ոսկեդարյան Գրականությունը
Պատմագրություն: V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:
Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>>-ը հայ դասական պատմագրության հիմնասյունն է: Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը, ինչի պատճառով էլ պատմության մեջ ունի Մեծն Քերթող, Պատմահայր անունները:
Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում շարադրված է մինչև Ք.ա. VIդ. հայոց լեծերի հերոսությունների պատմությունը: Երկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն՝ Ք.ա. VIդ. վերջին քառորդից մինչև IVդ. առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է <<Մեր հայրենի պատմության ավարտը>>:
Նա նաև գրել է <<Աշխարհալույս>> երկը, որը հետո շարունակել է Անանիա Շիրակացին: Կորյուն վարդապետը նվիրել է <<Վարք Մաշտոցի>> երկը իր ուսուցչի, իսկ Ագաթանգեղոսը <<Հայոց պատմությունը>> Ս. Գրիգորի և Տրդատ Մեծի կյանքին և գործունեությանը: Փավստոս Բուզանդի <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է IV դարի սկզբից մինչև 385-387թթ. ընդգրկող հայոց պատմությունը:
Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 14.03.2023

S = 1/2ab * simc
S = 1/2ah
S = 1/2bcsimA
sinc = h/b
1/2absimc = 1/2bcsinA
a/simA = b/simB = c/simC = 2R
S = absimc
h = b * simc
S = 1/2absimc
a/sinA = c/sinC


ա) Ab = 6√8սմ
AC = 4սմ
∡A = 60o
S = 1/2absinc
S = 1/2 * 6√8 * 4 * √3/2 = 6√24 = 12√6սմ2
բ) BC = 3սմ
AB = 18√2սմ
∡B = 45o
S = 1/2absinc
S = 1/2 * 18√2 * 3 * √2/2 = 27սմ2
Homework for 15.03.23
NEF Student’s Book Reading slide 105, Murder mysteries, read the story, write down all the unknown words, and learn.

brutal — դաժան
foggy — մառախլապատ
inhabitants — բնակիչներ
remained — մնաց
suspect — կասկածելի
considerable — զգալի