Multitasking is the ability to do several tasks at the same time or switch between them very fast. We do this every day and it can involve simple things, like listening to music while walking, or harder tasks, like trying to complete multiple complex school assignments at once.
Multitasking helps us save time by finishing different things simultaneously, which is why it is so common among students. However the brain just switches focus back and forth and doesnt really process the information. When the attention of the brain switches too much, it becomes harder to focus deeply on a single task later on.
This habit can lead to it taking more effort to start a new task or remember what was just learned. While multitasking is useful for small chores, but switching all the time can lower the attention span. Learning to balance multitasking with single-tasking is important for better academic results and clearer thinking.
Breaking news
Breaking news: a strong solar storm has disrupted internet systems around the world, as experts say powerful energy from the Sun interfered with satellites and communication networks, causing sudden outages in many countries; scientists had warned that solar activity was increasing, but the speed and scale of this event surprised many, leaving millions temporarily offline and raising concerns about how vulnerable modern technology is to space weather.
Wordle puzzle


Հայաստանը 2008-2018
Սերժ Սարգսյանի նախագահությունը (2008–2018) սկսվեց մարտի 1-ի հետընտրական բռնությունների ֆոնին։ Նրա արտաքին քաղաքականության հիմնական մասը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էր, որը, ինչպես նշում է Էդուարդ Շարմազանովը, այս տասնամյակում մեծ համաշխարհային թափ ստացավ։ Մինչդեռ Թուրքիայի հետ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց մինչև 2010 թվականը՝ Արցախի վերաբերյալ նրանց նախապայմանների պատճառով, նա հաջողությամբ տեսավ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Շվեդիան և Սուրբ Աթոռը, պաշտոնապես ճանաչեցին ցեղասպանությունը։
2013 թվականին Սարգսյանը շեղվեց գրեթե ավարտված ԵՄ համաձայնագրից՝ միանալու Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Անվտանգությունը հետագայում սահմանվեց 2016 թվականի քառօրյա պատերազմով, որի արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց և կորցվեց 400–800 հեկտար հող։ Դիվանագիտական ջանքերը մնացին կենտրոնացած Մադրիդյան սկզբունքների վրա՝ նպատակ ունենալով հանրաքվե անցկացնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
2015 թվականը նշանավորվեց Ցեղասպանության 100-ամյակով, որտեղ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում ստորագրեց Համահայկական հռչակագիրը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ միասին։ Այս փաստաթուղթը դատապարտում է Թուրքիայի ժխտողականությունը և անօրինական շրջափակումը, որը, ըստ Շարմազանովի, արդյունավետորեն բացահայտում է թուրքական կեղծիքը համաշխարհային ասպարեզում։
Ներքին աշխարհում այս դարաշրջանը բախվում էր տնտեսական լճացման, բարձր պարտքի և զանգվածային արտագաղթի։ Կոռուպցիայի և կոմունալ ծառայությունների բարձրացման նկատմամբ հանրային զայրույթը հանգեցրեց «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցերին (2015) և 2016 թվականի «Սասնա ծռերի» բռնի դիմակայությանը։ Վարչակազմն ավարտեց Սահմանադրական հանրաքվեով, որը Հայաստանը տեղափոխեց խորհրդարանական համակարգի, քայլ, որը հանգեցրեց 2018 թվականի թավշյա հեղափոխությանը և, ի վերջո, Սերժ Սարգսյանին՝ հրաժարականի։
The Scene I will never forget
When thinking about beautiful scenery I always come back to Prague. I was there the summer of 2025 and I think it was the most amazing trip of my life. There were so many beautiful sceneries there, but i think the most nostalgic one for me is the one i saw standing on the edge of the river Vltava. We were there until the night came. We saw a beautiful sunset that made the scenery even more unforgettable. The architecture in Prague is very beautiful and there’s something about it that makes everything feel warm and cozy. There were boats in the river, showing the tourists all the beauty of Prague. I was there with our camp group, we were all just enjoying the time, I was with my close friend and a new friend I made, we spent the evening talking and getting to know each other better. That was one of the last days of our stay in Prague, so looking at that scene I knew I was gonna miss it a lot.







Սովորող-սովորեցնող Օր 4
Այս նախագծի 4-րդ օրը անցկացրինք ուշադրություն զարգացնող խաղ խաղալով։ Նրանք պետք է նայեին երկու գրեթե նույնատիպ նկարներին, որոնք, սակայն, փոքր մանրուքներով տարբերվում էին իրարից։ Երեխաները պետք է ուշադիր նայեին և գտնեին այդ տարբերությունները։ Երեխաների ակտիվ մասնակցում էին, հետաքրքրված էին և կենտրոնացած։
Այսպիսի խաղը կարևոր է երեխաների համար, քանի որ զարգացնում է ուշադրությունը։ Այն օգնում է երեխաներին նկատել մանրուքները, համեմատել պատկերները և զարգացնել հիշողությունը։
Սա մեր սովորող-սովորեցնող նախագծի վերջին օրն էր։ Այս բոլոր օրերը շատ հետաքրքիր և զվարճալի անցան, աշակերտները միշտ ոգևորված և հետաքրքրված էին, ակտիվ մասնակցում էին բոլոր խաղերին։ Այս խաղերը ոչ միայն զվարճալի են, այլ նաև զարգացնում են ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը և այլն։




Սովորող-սովորեցնող Օր 3
Սովորող–սովորեցնող նախագծի 3-րդ օրը մենք անցկացրեցինք մի հետաքրքիր խաղ խաղալով, որի ընթացքում մենք նրանց 15 վայրկյանով ցույց էինք տալիս պատկերներ, իսկ նրանք պետք է դրանք զննեին և հիշեին մանրուքները։ Այնուհետև մենք հարցեր էինք տալիս նկարի դետալների վերաբերյալ, իսկ նրանք պետք է պատասխանեին՝ ճիշտ է, թե սխալ։
Այսպիսի խաղերը օգտակար են երեխաների համար, քանի որ զարգացնում են նրանց ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը և արագ մտածելը։ Աշակերտները շատ ակտիվ էին և հետաքրքրված։




Սովորող սովորեցնող








Հրանտ Մաթևոսյան
Կենսագրություն
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թ. Լոռու Ահնիձոր գյուղում։ Գյուղը հիմնել են Սանահինի ու Հաղպատի կալվածքներ լքած գյուղացիները, որոնցից մեկը նաև Հրանտի պապն էր։ Նա ընդամենը 15 տարի ապրել է գյուղում, բայց այն միշտ կա նրա գրական աշխարհում՝ որպես Ծմակուտ, գրեթե բոլոր հերոսները ծմակուտցիներ են։ Մանկությունը անցնում է Հայրենական մեծ պատերազմի ու հետպատերազմյան ծանր տարիներին, ընտանիքը աղքատ էր, հայրն՝ Իգնատը, ատաղձագործ ու հողագործ էր, մայրը՝ քաղաքից եկած աղջիկ, ընտանիքը մասնակցում էր գյուղի բոլոր գործերին։
Սովորել է տեղում, հետո Կիրովականի մանկավարժականում, ապա Երևանում՝ աշխատելով միաժամանակ։ 23 տարեկանում սկսում է գրել՝ հայրը կորցնելուց հետո ձին՝ «Ահնիձոր» ակնարկում քննադատում է գյուղի նկատմամբ քաղաքականությունը։ Ակնարկը մեծ արձագանք է գտնում, նրան հեռացնում են ուսումնարանից ու աշխատանքից, բայց մեկ տարի անց նորից տպագրելու հնարավորություն է ստանում՝ նույնիսկ արտասահմանում։
30 տարեկանում մեկնում է Մոսկվա սցենարական դասընթացների, որոնք ավարտելուց հետո լույս է տեսնում «Օգոստոս» ժողովածուն։ Ամուսնանում է Վերժինե Մովսիսյանի հետ, ունենում երկու երեխա՝ Դավիթն ու Շողերը։ Լույս են տեսնում լավագույն ստեղծագործությունները՝ «Ծառերը», «Գոմեշը», «Տերը», որոնք ոմանք կինոյում են վերածվում։
1990-ականներին դառնում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Գրողների միության նախագահ։ Անկախության տարիներին գրում է հրապարակախոսական հոդվածներ։ Մահացել է 2002-ին՝ 67 տարեկանում, թաղված Կոմիտասի պանթեոնում։
Բանաստեղծություն
Մարևոսյանի «Հացը» պատմվածքը պատմում է մի դպրոցական տղայի մասին, ով շատ է սիրում գիրք կարդալ և գերազանցիկ է, բայց աշխատել շատ չէր սիրում։ Մի օր հայրն խնդրում է գնալ ու գտնել կորցրած խոզերին, և տղան, չնայած ծուլությանը, համաձայնվում է։ Անտառում նա նստում է գիրք կարդալ, իսկ շունը հաչում է, ցույց տալով, որ խոզերը մոտ են, բայց տղան ուշադրություն չի դարձնում։ Վերջում վերադառնում է տուն ու ասում, որ չի գտել, իսկ հայրը գոհ է գնահատականներից ու ինքն է գնում խոզերին որոնելու։ Տղան ամաչում է ու սկսում մտածել իր սխալի մասին, ինքն իրեն քննադատելով և հասկանալով, թե ինչ է արել սխալ։
Անտառում և ճանապարհին նրա մտքերը սկսում են փոխվել․ նա հասկանում է, որ ծուլությունը միայն իրեն չի վնասել, այլ նաև հնարավորություն է կորցրել օգնելու ծնողներին։ Տղան նույնիսկ հաց չի ուտում՝ պատժելով իր հոգին ու մտածելով, որ այդ պահին արժանի չէ դրան։ Պատմվածքը ցույց է տալիս, որ մեր ծնողները հոգ են տանում մեզ համար ու ամեն ինչ անում են, որպեսզի մենք լավ սովորենք ու հասնենք հաջողությունների։ Մեր պարտքն է պատրաստակամ ու առանց դժկամության կատարել նրանց փոքրիկ խնդրանքները, ընդունել մեր սխալները և փորձել ուղղվել, քանի որ դա ցույց է տալիս պատասխանատվություն և հասկացողություն նրանց հանդեպ։
Ֆրիկ
Կենսագրություն
Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է, իսկ նրա իսկական անունը հայտնի չէ․ «Ֆրիկ» նշանակում է խանձված ցորեն։ Կենսագրությունից շատ քիչ բան է պահպանվել․ ենթադրվում է, որ ապրել է 13–14-րդ դարերում, եղել է աշխարհական և չի ստացել վանական կրթություն, բայց դա չի խանգարել ստեղծել խոր ու գեղեցիկ տաղեր։
Ֆրիկը գրագետ էր, գիտեր պարսկերեն, ծանոթ էր պարսիկ բանաստեղծների ստեղծագործությանը և շատ անգամ ենթարկվել է ծաղրանքի։ Երիտասարդ տարիներին հարստացել է, հետո սնանկացել, կորցրել որդուն և հայտնվել ծանր իրավիճակում։
Նրա տաղերը բաժանվում են աշխարհիկ (հոգսեր, ժողովրդի ճակատագիր, աղքատություն ու անհավասարություն) և կրոնական–խրատական (հոգու ու մարմնի հակամարտություն, բարեգործություն, հավատ) խմբերի։ Ֆրիկն օգտագործել է հնչեղ, կարճ տողեր և հաճախ ներկայացրել դրամատիկ, խրատական սյուժեներ, օրինակ՝ եղբայրասպանության մասին պատմությունը։
Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին», «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Գանգատ» և «Վասն դալեհի եւ բրջի», խոսում են մոնղոլների տիրապետության մասին։ «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ»-ում Ֆրիկը ցույց է տալիս ժողովրդի ծանր վիճակը։ «Ընդդէմ ֆալաքին»-ում նա ասում է, որ ճակատագիրն անարդար է՝ վատ մարդիկ հարստանում են, լավները դժբախտ լինում, բայց պատճառը Աստված է։ «Գանգատ»-ում նա Աստծու հետ է խոսում կյանքի ու սոցիալական անհավասարության մասին։ Այս չորս բանքերը ցույց են տալիս, որ Ֆրիկը մեծ նշանակություն ունի հայ քնարերգության մեջ և համաշխարհային գրականությունում։