ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:
- Առակը մյուս ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ հերոսները ներկայացված են կենդանիների տեսքով:
- Իմ սովորած եզոպոսյան առակներում դատապարտվում էր անշնորհակալ լինելը և եսասիրությունը:
- Այգեկցու՝ իշխանի և այրի կնոջ մասին առակը կարելի է բնութագրել հետևյալ թևավոր խոսքով՝ վատից վատնել կա:
- Լուն փիղ դարձնելթևավոր արտահայտությունը կարելի է գործածել Այգեկցու «Մի կաթիլ մեղր՝ պատերազմի պատճառ» առակի գաղափարը բնութագրելիս:
- Մեր ուսումնասիրած առակներից մեկում, որ կոչվում էր «Աղվեսն ու Հովազը», խոսվում էր իրական ու ճշմարիտ գեղեցկության մասին:
- Գոշի առակից ես սովորեցի այն, որ մարդիկ իրենց այնպես են պահում, ինչպես ժամանակն է թելադրում :
- Շիրազի առակում հանդիպած մարգարիտը ինձ հիշեցնում է խելացի և խորը, իսկ փրփուրը՝ անլուրջ և մակերեսաին մարդկանց:
- Կռիլովի առակում խոսվում էր մարդկության բարդ խնդիրներից մեկի՝ ընկերակցության մասին, որը պետք է լուծել առաջ շարժվելու համար:
- Գտնել նախադասություններում հնարավորինս շատ հնչյունափոխված արմատներ և գրել դրանց նախնական տարբերակները, օրինակ՝ գրադարան-գըր-գիր: