Առակներ Վարդան Այգեկցուց

ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:

 

  1. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

ՈՒժգին, անարդար, միայնակ, իշամեղու, բռնեց, խանութապան, զուգել։

  1. Խոսում ենք տողադարձի մասին:
  2. Տողադարձել տրված բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Օրինակ՝ հետաքրքրական- հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական- հետաքրքրա-կան:

Բարեկամաբար – բա – րեկամաբար, բարե – կամաբար, բարեկա – մաբար , բարեկամա — բար

Բարձրացնել – բարձ – րացնել, բարձրաց – նել

Բնություն – բը – նություն, բնութ – յուն

Խստաշունչ – խըս – տաշունչ, խստա -շունչ

Հանգստաբեր – հան – գըստաբեր, հանգըս – տաբեր, հանգստա — բեր

Ստուգել – ստու — գել

Զգուշորեն – Զգու – շորեն, զգուշո — րեն

արևելյան – ա – րևելյան, արե – վելյան, արևել — յան

թեթևակի – թե – թևակի, թեթե – վակի, թեթևա — կի

տեղեկատվություն – տե – ղեկատվություն, տեղե – կատվություն, տեղեկատ – վություն, տեղեկատվութ — յուն

սկզբնական – սկզբ – նական, սկզբնա — կան

մրցանակ – մըր – ցանակ, մրցա – նակ,

արևմտյան – ա – րևմտյան, արև — մըտյան, արևմըտ — յան

Լրացուցիչ կրթություն

  • Ներկայացնել շարադրանք տրված թեմայով՝

Մի կաթիլ մեղր. իմ ժամանակակից տարբերակը․

Մի անգամ հարևանը գնաց հյուր իր կողքի հարևանին և հետ գալուց տուն մյուսից աննկատ գիրք վերցրեց։ Տեսնելով դա հարևանը որոշեց ինքնել ինչ որ բան գողանա մյուսից և մի օր գողացավ մյուսի սիրելի զարդը։ Հաջորդ օրը նա նկատեց, որ զարդը չկա և միանգամից հասկացավ ով է դա արել և հենց այդ օրը գողացավ մյուսից հեռախոսը։ Հարևանը դա տեսնելով շատ ջղայնացավ մյուսի վրա և գնաց նրա տուն հարցուփորձ անելու և նրանք սկսեցին կռվել։ Մեկը մյուսի մազերն էր պոկում մյուսը շորերը։ Այդպես նրանք թշնամացան։

  • Տողադարձել ձեր շարադրանքի վերջին նախադասության բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Այդպես – այդ – պես

Նրանք – նը – րանք

Թշնամացան – թըշ – նամացան, թշնա – մացան, թշնամա – ցան

Թողնել մեկնաբանություն