Մենք ուրբաթ օրը երկարօրյայի խմբով գնացինք Արևելյան դպրոցի ջերմոց։ Այնտեղ տեսանք զանազան կենդանիներ։ Օրինակ՝ գերմանամուկ, թութակներ, ձկներ և կրիաներ։ Նաև կային շատ բույսեր, որոնցից երկուսը մենք տնկեցինք և ամեն ուրբաթ գալու ենք ջերմոց և ջրենք մեր բույսերը։ Ջերմոցում շատ սերմեր կային։ Նաև կային պետք չեկող իրերից պատրաստված հետաքրքիր բաներ։ Օրինակ՝ փչացած հեռուստացույցի մեջ փոքրիկ տնակ էր և իր այգին, նաև հետաքրքիր դիզայնով պատրաստված ծաղկամաններ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։