- Համեմատել նախնադարի երեք փուլերը
Նախնադարը ամենաերկար դարաշրջան էր, և ձևավորվել է մարդու տեսքը, ստեղծվել են համայնքներ և հիմնադրվել են անասնապահության և գյուղատնտեսության տեխնոլոգիաներ։ Այդ ժամանակ չկային պետություններ և ազգեր։
Նախնադարում կային երեք փուլեր՝ նախատոհմային դարաշրջան, տոհմային համայնքի դարաշրջան, հարևան տոհմային դարաշրջան։
Նախատոհմային դարաշրջանում (պալեոլիտ) տեղի է ունենում մարդու տեսքի էվոլյուցիա և մարդը հմուտ մարդուց անցնում է նեանդղերտալյման մարդու։ Մարդիկ ապրում էին մեծ խմբերով, որովհետև փոքր խմբերով ապրելը վտանգավոր էր։ Մարդու մոտ կենդանական բնազդը թուլանում է և առաջանում են սոցիալական կապեր և պրիմիտիվ խոսք։ Ստեղծվում են պրիմիտիվ քարե գործիքներ, որոնցով նրանք որս էին անում։
Տոհմային փուլում (պալեոլիտ, մեզոլիտ, նեոլիտ, մ.թ.ա. 40-35-րդ հազարամյակներ մինչև 10-5-րդ հազար) մարդը ստանում է ժամանակակից մարդու տեսք և համայնքները ազգակցական սկզբունքներով էին ձևավորվում։ Տոհմը ունենում է իր սեփական տարածքը, ունեցվածքը և անունը։ Հարևան տոհմերը կարող են իրար միանալ և կազմել ցեղ։
Հարևան համայնքի դարաշրջան (պղնձե դար, բրոնզե դար, երկաթե դար, մ.թ.ա. 8-3-րդ հազարամյակում: ե., և ավարտվեց մ.թ.ա. 4-րդ հազարամյակում) բնորոշվում է հարևան կամ գյուղական համայնքների ստեղծումով։ Համայնքի անդամները բաժին ունեին ընդհանուր սեփականության և վարելահողի մեջ, միասին մշակում էին անտառները։ Կարևոր նշանը՝ մետաղների հայտնաբերումն է։ Սկզբից սկսել էին մշակել պղինձը, հետո բրոնզը և երկաթը։ Շատացել էին գյուղատնտեսական և որսի գործիքները։
2. Բացատրել նախնադարի կործանման պատճառները
Իմ կարծիքով, նախնադարում նեանդերտալացիների կործանվելը տեղի է ունեցել մի քանի պատճառով։ Նրանք չունեին զարգացած խոսք դեմքի կառուցվածքի պատճառով։ ՈՒտելիքը գնալով քչանում էր և նրանք չէին կարողանում լավ որս անեին, սնվեին և մահանում էին վաղ տարիքում տարբեր հիվանդություններից։
