Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

- Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը մարտնչում են:
- Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ նա թող իրեն վերադարձնի այն, ինչը որ իրենից կվերցնի:
- Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ եթե մարդիկ համախմբված իրար հետ աշխատեն նրանց մոտ ամեն ինչ կստացվի։
- «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել հաչալ:
- Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:
Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:
Ցածրադիր, ծանրամարտիկ, մեղրամոմ, շտապ, համրանալ, կարծրանալ, արագընթաց
Մանրանկարիչ, գլխարկ, վրձին, սրվակ
6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:
- Ես նախընտրում եմ սև սուրճը:
- Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չընկավ:
- Աշնանը հետզհետե օրերը կարճանում են:
- Ընկերներիս անակնկալը հուզեց ինձ:
- Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրընկալ մարդիկ են:
- Օրըստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
- Անծանոթը անշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:
7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:
Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:
Անեական — անէական, վայրեջք — վայրէջք, որևե — որևէ, մանրե — մանրէ, առեջ — առէջ
8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:
- Ես սկսում էի հասկանալ, թե իրականում ովքեր են կանգնած հանցանքի ետևում:
- Հուզվելն անօգուտ է, հանդիպումը տնօրենի հետ անխուսափելի է:
- Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
- Երեխայի առօրյան պետք է լինի հետաքրքիր:
- Բոլորը սիրեցին այդ օրորոցայինները:
- Վոլոդյան ժամանեց Երևան:
- Քո վոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
- Արջաորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
- Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագավորներից է: