Ապոլլոնը և Դափնեն

                                                         Դափնե

                                                         (Մաս 2)

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու: Չէ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:

Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է` կհասնի: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ: Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի քո կանաչը: Հավերժ դալա՛ր եղիր:

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:

  1. Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:
    • թերթ

Նարեկը սխալ գրեց տետրի մեջ և պոկեց տետրի թերթը։

    • գիր

Ես մատենադարանում տեսա գիր, որը շատ սիրուն էր։

    • սուր

Պապիկիս տանը կա շատ հին և սուր թուր։

    • թև

Թռիչքի ժամանակ թռչունը վնասեց իր ձախ թևը։

    • գլուխ

Մեր դասարանի Մարիան շատ խելացի գլուխ ունի։

  1. Գրել նամակ Ապոլլոնին:

Սիրելի Ապոլլոն,

Ինչպե՞ս ես ապրում։ Ես նոր եմ կարդացել քո պատմությունը և ինձ այն հետաքրքրեց։ Դու եսասեր էիր և կռվարար։ Դու հավատում էիր, որ միայն զենքով կարելի է վիրավորել և պատժվեցիր դրա համար։ Կուպիդոնը ցույց տվեց քեզ որ վիրավորում են նաև զգացմունքները, օրինակ անպատասխան սերը։

Հույս ունեմ որ դու հիմա փոխվել ես և դարձել ես ավելի լավը։

Նանե

apollo and daphne

Թողնել մեկնաբանություն