Տնային աշխատանք 21.10.2019

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Տնային աշխատանք

  1. Իրականացնելու ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Սկզբի համար ստեղծում ենք անավարտ առասպել, որտեղ կլինեն հայկական հավատալիքներից հայտնի զարմանահրաշ ու գերբնական էակներ և աստվածներ` մեր նախընտրությամբ: Առասպելը պետք է դեռևս անավարտ թողնենք: Ավարտը կհորինենք հետո:

Վիշապը

Նանե աստվածուհին ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։ Դղյակի մեջ մի քիչ շոգ էր։ Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։

  1. Ընտրում ենք գեղեցիկ վերնագիր` հիշելով վերնագրի կարևոր նշանակությունը: Չմոռանանք նաև տեքստի առաջին նախադասության ու առաջին տպավորության կարևորության մասին:

Թողնել մեկնաբանություն