Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պահպանվել էր մինչև քրիստոնեությունը (301թ․):

ՈՒրարտական դիցարանը կազմված է եղել 70 աստվածներից՝ 35 իգական և 35 արական։ Դիցարանը գլխավորել են գերագույն աստվածները՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին:

Հետուրարտական շրջանում ձևավորվել է նոր պանթեոն, որը պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը․

  1. Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, բարություն և արիություն աստվածը
  2. Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին
  3. Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը

Գլխավոր աստվածություններից են նաև․

  • Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, լույսի և ջրի դիցուհին:
  • Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին:
  • Միհրը՝ արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածն  է:
  • Տիրը՝ գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածն է։
  • Վանատուրը՝ հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների պաշտպանը:
  • Ադրաշխարհի աստվածը Սպանդարամետն է։
  • Պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, ԳիսանեԲարշամ  և այլ աստվածություններ:

armenian_pagan-nemrut_big

Հելլենական շրջանում հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական աստվածների հետ․

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված գրեթե բոլոր մշակութային նմուշները։

Հայկական դիցարանին վերաբերող հիմնական տեղեկությունները  պահպանվել են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացիի, Փավստոս Բուզանդի, Ստրաբոնի, Պլուտարքոսի և ուրիշ պատմիչների աշխատություններում: Այդ մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը:

Թողնել մեկնաբանություն