Հայկ և Բել

Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան և իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը և հիմնում Հայկաշեն բնակավայրը և բնակվում այնտեղ։

Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ և առաջարկում է հնազանդվել, որպեսզի խաղաղություն լինի։ Հայկը մերժում է նրան և Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։Ճակատամարտում Հայկն իր նետով սպանում է Բելին։

Hayk_defeats_Bel_-_Juliano_Zasso

Պատմությունը նկարագրված է Մովսես Խորենացու կողմից: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր էր, խելացի և քաջ: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի ափին, Ք. ա. 2492 թ.:

Թողնել մեկնաբանություն