Սեպագրություն

Ըստ լեզվաբանների, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն նման է խուռիերենին։ Պահպանվել են մոտ 800 արձանագրություններ։ Նրանք միատիպ էին և  պարունակում են 500-ից ավելի բառեր։ Նրանցում նույն բառերը կրկնվում են։

Վանյան սեպագիրը միայն տերության սահմաններում է օգտագործվել։ Հայկական բնակչության ազդեցության տակ վանյան լեզվում հայտնվում են հայկական բառեր, օրինակ արծիվ, ծառ, թիվ։ Նաև հայերն են վերցնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը և ուղտը։

Վանյան սեպագիրը վերցված է ասորականից, բայց այբուբենը տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել, օրինակ տուն, ձի, գնալ և այլն։ Սեպագրերը գրել են քարի, կավի սալիկների և մետաղե իրերի վրա։

Սեպագրեր

Մովսես Խորենացին առաջին մարդն էր, որ ուշադրություն դարձրեց Հայստանում գտնվող սեպագրերի վրա19-րդ դարում Մովսես Խորենացու   տեղեկությունների վրա ուշադրություն է դարձնում ֆրանսիացի անվանի արևելագետ Անտուան Ժան դե Սեն Մարտենը: Նրա ջանքերով Արևմտյան Հայաստան է ուղևորովում Ֆրիդրիխ Շուլցը, որը Վանի տարածքներում հայտնաբերում և արտատպում է մոտ 40 սեպագիր արձանագրություն։ Սակայն Շուլցը սպանվում է տեղի քրդերի կողմից և դրանք կորում են: Հետագայում միայն հնարավոր է լինում հայտնաբերել այդ արձանագրությունները։

Թողնել մեկնաբանություն