Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Առասպելում ավելացնում ենք դարձվածքներ, ընդգծում ու նշում, թե յուրաքանչյուրն ինչ իմաստ ունի:
Առասպելի համար ընտրում ենք գեղեցիկ ու ինքնատիպ ավարտ:
Վիշապը
Նանե աստվածուհին՝ իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին, ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։ Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։ Նրանք քայլեցին երկար միջանցքով և մտան շատ մեծ սենյակ, որտեղ տեսան գահի վրա նստած վիշապին։ Վիշապը տեսնելով Նանե դիցուհուն, նրա ազդեցիկ արտաքինը մտափոխվեց վնասել նրան և ասաց․
-Ես ընդունում եմ քո հզորությունը և առաջարկում եմ իմ հավատարմությունը։
իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին – խելացիուցյան, ճիշտ դատող, ընտանիքը պահպանող, պաշտպանության աստվածուհի
մարդու հետ խառնած վիշապի – մարդու և վիշապի խառնուրդ
արձաններ վիշապների ձևերով – վիշապանման արձաններ
Ամբողջացնում ենք աշխատանքը` վերածելով այն տեսանյութի, որտեղ պատմվում է մեր ստեղծած առասպելը: