1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։
Ֆիզիկական երեվույթները դրանք այն երեվույթներն են, որոնց ժամանակ նյութը փոխում է իր ձևը։ Օրինակ՝ կավճի փշրվելը, ապակու կոտրվելը, ջրի գոլորշիանալը և այլն։
2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
Քիմիական երեվույթները դրանք այն երեվույթներն են, որոնց ժամանակ մի նյութը փոխակերպվում է ուրիշ նյութի։ Օրինակ՝ երկաթի ժանգոտւմը, կաթի թթվելը, փայտի այրվելը և այլն։
3.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
Գույնի փոփոշություն, գազի անջատում կամ կլանում, ջերմության անջատում։
4.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայման:
Տաքացում, լույսի ազդեցություն։
5.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման։
Այն ռեակցիաները, երբ մեկ բարդ նյութից ստացվում է երկու կամ ավել նյութ։
6. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման։
Այն ռեակցիաները, երբ երկու կամ ավել նյութից ստացվում է մեկ նյութ։
7.Ի՞նչ է այրումը։ Ինչո՞վ է ուղեկցվում այն:
Քիմիական ռեակցիա, որի ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում։
8.Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Թթվածնի առկայություն, վառելանյութ, տաքություն։
9.Ի՞նչ է վառելանյութը։
Այն նյութերն են, որոնց այրման ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։
10.Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ։
Այն նյութերն են, որոնք թթվածնի և որևէ քիմիական տարրի միացություն են։
11.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները։
Բարդ նյութեր են, որոնք պարունակում են ջրածնի ատոմներ։
12.Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը։
Նրանք կազմված են մետաղի ատոմից և հիդրոքսիլ խմբերից։