Դասարանական աշխատանք 08.11.2019

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնող կախարդական ուժը ընկուզենին — էր, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում`Մոխրոտի մորաքույրը բարի փերիի ձևով:
  2. Աղջկան Մոխրոտ էին կոչում, քանի որ նա միշտ գործ էր անում և քնում էր մոխիրի վրա:
  3. «Քնած գեղեցկուհին» հեքիաթում չար կախարդը աղջկան կախարդում է, քանի որ իրեն չեն հրավիրել մեծ խնջույքին:
  4. Աղջիկը կարթնանար քնից, երբ 100 տարի անցնի և մի արքայազն նրան համբուրի:
  5. «Սպիտակաձյունիկը» հեքիաթում չար թագուհին որսորդին հրամայում է, որ նա Սպիտակաձյունիկին տանի անտառ և սպանի:
  6. Ըստ հերթականության վերադասավորել չար թագուհու կազմակերպած մահափորձերը Սպիտակաձյունիկի նկատմամբ:
    • Մետաքսից պատրաստված քուղերով քուղավորել ու շնչահեղձ անել աղջկան:
    • Աղջկա մազերը սանրել թունավոր սանրով:
    • Թունավոր խնձոր հյուրասիրել:
  7. Ըստ Թումանյանի և Թեքեյանի ստեղծագործությունների` Լուսավորչի կանթեղը կախված է ․․․․ լեռան գագաթին:
    • Արարատ
    • Արագած
    • Արա
  8. Յուղի փոխարեն, ըստ լեգենդի, կանթեղի մեջ վառվում են Սուրբի արցունքները:
  9. Կազմել բառեր հետևյալ բանաձևերով, հոդակապով կամ առանց հոդակապի.
    • Արմատ+ածանց` 5 օրինակ — լողանալ, հիվանդանոց, դասարան, ուրախություն, տխրություն
    • Ածանց + արմատ` 5 օրինակ — անհույս, անորակ, դժգոհ, անթույն, անվստահ
    • Արմատ + արմատ` 5 օրինակ — գրապահարան, ձեռագիր, գրատախտակ, շնաձուկ, մարդասպան
    • Ածանց + արմատ + ածանց` 3 օրինակ — դժգոհել, դժբախտանալ, անբախտություն
    • Արմատ + արմատ + ածանց` 3 օրինակ — ուղղագրություն, ձեռագրաբար, ձեռագործել
  10. Գրել հետևյալ բառերի բանաձևերը, օրինակ` դեղատուն=դեղ+ա +տուն = արմատ+հոդակապ+ արմատ:
    • նախագրային — նախ + ա + գիր + ային — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
    • գրադարանավարուհի — գիր + ա + դարան + ա + վարուհի — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
    • լրագրավաճառ — լուր + ա + գիր + ա + վաճառք — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
    • հրեշտակապետ — հրեշտակ + ա + կա + պետ — արմատ + հոդակապ + արմատ
    • մանրանկարիչ — մանր + ա + նկարիչ — արմատ + հոդակապ + արմատ
    • նետաձգարան – նետ + ա + ձիգ — արմատ + հոդակապ + արմատ
    • անբախտություն – ան + բախտ + ություն — ածանց + արմատ + ածանց
    • լայնէկրան – լայն + էկրան — արմատ + արմատ
    • ծաղկաման – ծաղիկ + աման — արմատ + արմատ
    • մեղվապահություն – մեղու + ա + պահող + ություն — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
    • անմիօրինակություն – ան + մի + օրինակ + ություն — ածանց + արմատ + արմատ + ածանց
    • կապտագույն – կապույտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
    • կոպտագույն – կոպիտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
    • լուսավորել – լույս + ա + վորել — արմատ + հոդակապ + ածանց
  11. Տրված բառերով բառեր կազմել այնպես, որ դրանք հայտնվեն նոր բառի սկզբում, մեջտեղում և վերջում:
    • Մարդ – մարդասպան, անմարդաբնակ, տմարդ
    • Գիր – գրություն, արտագրություն, տպագիր
    • Սեր – սիրառատ, բանասիրություն, առատասեր
    • Գործ – գործել, հանցագործություն, անգործ

Թողնել մեկնաբանություն