- Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի երրորդ և չորրորդ մասերի նոր` ժամանակակից տարբերակը:
Մազարը շարունակում էր իր ճանապարհը և հանկարծ հեռվում տեսավ մի փոքրիկ քաղաք։ Նա մտավ այդ քաղաքը և տեսավ մի մեծ հյուրանոց։ Նա իր ավտոն կանգնեցրեց մի լավ տեղ և մտավ հյուրանոց։ Այնտեղ նրան սիրալիր դիմավորեցին։ Հյուրանոցի տերը տեսավ, որ Մազարի շապիկի վրա գրված էր․
Բարի հերոս, ուժեղ Մազար,
Բոլորին հայտնի հերոս Մազար։
Նա դա ասեց իր կողքինին, նա մյուսին, մյուսը մյուսին և այդպես շարունակ մինչև բոլորը չիմացան։ Մազարին մի լավ կերակրեցին և անընդհատ գովում էին։
Մազարը լավ կերավ, նստեց իր ավտոն և շարունակեց իր ճանապարհը։ Քշում է քշում և հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանաչ դաշտի կողքին մի ավտոլցակայան կար։ Այնտեղ է տանում ավտոն և պատվիրում, որ բենզին լցնեն, ինքնել պառկում ավտոլցակայանի ստվերին և քնում։ Ավտոլցակայանի ութ եղբայր աշխատողները դա նկատում են և մատածում, թե ինչու՞ է այդ անծանոթ մարդը իրենց տարածքում պառկել և քնել։ Սրանք իրենց զենքերը բերեցին։ Նրանք ուզեցան արթնացնել նրան, բայց հենց տեսնում են իր շապիկի վրայի գրածը միանգամից անշարժ կանգնում են։ Նրանցել էր հասել լուրերը Մազարի մասին։ Մազարը հանկարծակի արթնացավ և տեսնելով ութ հսկա մարդ զենքերով աղջկա պես ղժաց և թաքնվեց ավտոլցակայանի հետևը։ Եղբայրները տեսնելով դա շատ վախեցան։ Մտածեցին, որ հեսա իր հրացանով կսպանի։ Նրանցից մեկը ընկավ գետնին և սկսեց աղաչել և ասել․
Բարի հերոս, ուժեղ Մազար,
Բոլորին հայտնի հերոս Մազար։
Եղբայրները ասացին, որ շատ ուրախ են, որ Մազարը իրենց հետ է։ Նրանք համոզեցին Մազարին իրենց առանձնատուն մտնել, մի լավ ուտել և իրենց քրոջ հետ ծանոթանալ։ Մազարին դա դուր է գալիս և նա նստում է իր ավտոն, եղբայրները իր հետևից գալիս էին։ Նրանք հասնում են առանձնատուն։ Ութ եղբայրներ շատ լավ էին պահում Մազարին և այնքան լավ բաներ պատմեցին Մազարի մասին, որ քույրը սիրահարվեց նրան, նրանք ամուսնացան և ապրեցին երջանիկ։
- Շարադրանքից ընտրել հինգ բառ և
- գրել, թե քանի տառ ու հնչյուն ունի,
- քանի վանկանի է ու ինչ վանկերի է բաժանվում,
- ինչ հոմանիշներ ունի,
- բառակազմական ինչ բանաձև ունի:
Օրինակ` տգեղ.
- 4 տառ, 5 հնչյուն,
- երկվանկ է` տը—գեղ,
- հոմանիշներ` անհրապույր, անճոռնի, անգեղյա,
- տգեղ =տ+գեղ=ածանց+արմատ:
Ավտոլցակայան
- 12 տառ, 13 հնչյուն
- Վեց վանկ է՝ ավ – տո – լը – ցա – կա – յան
- Հոմանիշներ՝ բենզինակետ, ավտոլցակետ
- ավտոլցակայան = ավտո + լից + ա + կայան = արմատ + արմատ + հոդակապ + արմատ
Հյուրանոց
- 8 տառ, 8 հնչյուն
- Երեք վանկ է՝ հյու – րա – նոց
- Հոմանիշներ՝ հյուրատուն, օթևան
- Հյուրանոց = հյուր + անոց = արմատ + ածանց
Պատվիրել
- 8 տառ, 8 հնչյուն
- Երեք վանկ է՝ պատ – վի – րել
- Հոմանիշներ՝ հրամայել, հրահանգել, պատվեր դնել, պատվեր տալ
- Պատվիրել = պատվեր + ել = արմատ + ածանց
Առանձնատուն
- 10 տառ, 10 հնչյուն
- Չորս վանկ է՝ ա – ռանձ – նա – տուն
- Հոմանիշ՝ մենատուն
- Առանձնատուն = առանձին + ա + տուն = արմատ + հոդակապ + արմատ
Ծանոթանալ
- 9 տառ, 9 հնչյուն
- Չորս վանկ է՝ ծա – նո – թա – նալ
- Հոմանիշներ՝ ճանաչել, տեղեկանալ, իմանալ, գիտենալ
- Ծանոթանալ = ծանոթ + անալ = արմատ + ածանց