- Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի վերջին մասերի նոր` ժամանակակից տարբերակը: Կարող ենք գտնել նոր ավարտ:
Մինչև նրանք ուրախանում էին մի արջ է գալիս իրենց քաղաք և բոլորին վախեցնում։ Բոլորը հույսը դնում են միայն Մազարի վրա։ Նա հենց լսեց, որ իրենց քաղաքում արջ կա շատ վախեցավ և որոշեց իր փոքրիկ քաղաքը հետ գնա։ Նա շատ արագ վազելով փախավ։ Բոլորը մտածեցին, որ նա գնում է արջին սպանելու և կանգնեցրեցին ասելով, որ առանց հրացանի կռվել չի կարող։ Նա վերցրեց հրացանը, և ուզում էր նստել ավտոն, բայց հենց այդ պահին մյուս կողմից արջը ջարդեց այն։ Մազարը այնքան վախեցավ, որ մի կերպ բարձրացավ իր ավտոի վրա։ Արջը փորձեց նրան կծել, բայց Մազարը արագ վազեց և թաքնվեց հյուրանոցի ետևում։ Արջը մի պահ կորցրեց նրան, բայց տեսավ Մազարին և Մազարը խողովակներով բարձրացավ վեր։ Արջը սկսեց շարժել խողովակները և Մազարը չկարողացավ իրեն պահել և ընկավ ուղիղ նրա գլխին։ Արջ անընդհատ թափահարում էր գլուխը և վազվզում դես ու դեն։ Ժողովուրդը դա տեսնելով որոշեց օգնել Մազարին և հրացաններով վազեցին արջի ետևից։ Նրանք արջին սպանեցին և Մազարը ուշքի եկավ։ Ժողովուրդը ուրախացավ և քեֆ արեց։ Հետո Մազարը և եղբայրների գեղեցկուհի քույրը ամուսնացան։ Պարզվում է, որ հարևան քաղաքի գլխավորն էր սիրահարվել եղբայրների գեղեցկուհի քրոջը։ Նա պատերազմ հայտարարեց և բոլորը վախեցան նրանք նորից հույսը դրել են Մազարի վրա։ Նրա կինը խնդրեց, որ նրան մենակ չթողեն։ Մազարին տարան նստեցրին իր ավտոն և բոլոր քաջերով գնացին պատերազմի։ Մազարը դեմից էր, իսկ մյուսները նրա ետևից էին գալիս։ Հանկարծ այդ փչացած ավտոն ավելի գժվեց և շա՜տ – շա՜տ արագ քշեց դեպի առաջ։ Մազարը ոչինչ չհասկանալով փորձեց բռնվել ինչ որ բանից և դուրս պրծնել։ Նրան հաջողվեց ինչ որ մեկի ձեռքը բռնել, բայց նրա ձեռքերը այնքան էին քրտնել, որ նրանք սղացին և չհաջողվեց դուրս պրծնել։ Հետո նա մի ճյուղից բռնվեց, բայց այն չոր էր և դրա պատճառով կոտրվեց։ Թշնամին դա տեսնելով մտածեց, որ պետք չեր նրա հետ գործ ունենալ և ինքնել, իր զորքնել փախան։ Մազարը մի ձև ավտոի ղեկը պտտեց և հետ վերադարձավ հյուրանոց։ Ճանապարհի կեսին ավտոն ամբողջությամբ ջարդվեց և Մազարը պետք է ոտքով ետ գար։ Նա հասավ տեղ։ Նրան նշանակեցին այդտեղի ամենագլխավորը։
Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու գլխավորում է մեր հերոս Մազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսում են, ծիծաղում է ևասում է․
— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ ճիշտ բաներ չեն բոլորը։ Ես ուղակի բախտ ունեմ։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․
Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է ամբողջ աշխարհի վրա։
- Պատրաստում ենք տեսանյութեր, որոնցում մեր կարծիքն ենք հայտնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի վերաբերյալ: