Վանի թագավորություն
Վանի թագավորությունը կամ ՈՒրարտուն մի պետություն էր Հայկական լեռնաշխարհում մ. թ. ա. 9 – 7 դդ։ Այն նաև անվանում էին Բիայնիլի և Նաիրի:
Այն առաջացել է մ. թ. ա. 13–11 դարերում՝ Վանա լճի ափին բնակվող Ուրուատրի ցեղերի միացումից: ՈՒրարտուն հիմնադրվել է Սարդուրի I-ի կողմից է, որը մ. թ. ա. 9-րդ դարում կառուցել է Տուշպա մայրաքաղաքը: Նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և «արքաների արքա»։ Սարդուրի I-ը մեծացրել է Վանի թագավորությունը Վանա լճի ավազաններից դուրս։
Սարդուրի I-ից հետո թագավորել է Իշպուինին, իսկ հետո՝ 9-8—րդ դարում իր որդի Մենուան : Այդ ժամանակ ստեղծվել է սեպագիրը և դիցարանը՝ աստվածների պանթեոնը, որոնք արձանագրվել են «Մհերի դռան» վրա, նաև ստեղծվել է մշտական բանակ: Մենուայի թագավորության ժամանակ Վանի թագավորությունը հասել է մեծ հզորության, իրականացվել են շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման համակարգ, որի մի մասը գործում է նույնիսկ հիմա (Մենուայի ջրանցքը): Մենուան բազմաթիվ ամրոցներ է կառուցել և միավորել է պետությունը։ Նա հաղթել է իր ամենամեծ թշնամուն՝ Ասորեստանին։

Մենուայի հաջորդ թագավորի՝ Արգիշտի I-ի ժամանակ (մ. թ. ա. 8 դ.) Վանի թագավորությունը ավելի է ուժեղանում: Նրա որդու՝ Սարդուրի II-ի օրոք մանր թագավորությունները միանում են և ստեղծվում է մեկ հզոր պետություն: Նրա ժամանակ ՈՒրարտուն ունեցել է առավելագույն տարածք, հասնելով Սև ծով և Միջերկրական ծով: Սակայն մ. թ. ա. 8-րդ դարի կեսերին Ասորեստանը վերականգնում է իր հզորությունը և նորից դառնում է ՈՒրարտուի ամենամեծ թշնամին: Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը կատարել է պետական և բանակային բարեփոխումներ: Ուրարտուի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. 7-րդ դար): Նա շարունակել է բարեփոխումները և շատ քաղաքներ է կառուցել։ Նրան հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ ՈՒրարտուն աստիճանաբար թուլացել է։ Վերջին հիշատակվող արքան եղել է Սարդուրի III-ը։

Վանի թագավորությունը քանդվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Դրանից հետո Հայկական լեռնաշխարհում ձևավորվել է հայկական նոր պետություն, որը գլխավորում էր Հայկազունների տոհմը:
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը ուներ 70 աստվածություն՝ 35 իգական և 35 արական: Դիցարանը գլխավորել են Խալդին՝ աստվածների հայրը, Թեյշեբան՝ պատերազմի աստվածը ու Շիվինի՝ արևի աստված:
ՈՒրարտուն ուներ գրային համակարգ, որը կազմված էր մեհենանշանից, որոնք գրվել են աջից ձախ և վերից ներքև: Կիրառվել է նաև սեպագիր:


Վանի թագավորները շատ քաղաքներ և ամրոցներ են կառուցել, օրինակ՝ Տուշպան, Մենուախինիլին, Էրեբունին, Թեյշեբաինին քաղաքը, Թոփրակկալեն։ Նաև շատ տաճարներ են կառուցվել, որոնց պատերը զարդարվախ էին պատերազմի, աստվածների և բնության նկարներով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են սաղավարտներ, նետեր, վահաններ և այլ իրեր։