Տնային աշխատանք 24.11.2019

  Բացատրում եմ հեքիաթը

“Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթը կարդալուց հետո կգրես «Բացատրում եմ հեքիաթը» թեմայով աշխատանք, որտեղ կմեկնաբանես կարդացածդ հեքիաթը, կգրես հերոսների մասին, հեքիաթը կհամեմատես քո իմացած այլ ստեղծագործությունների հետ:

Մեկնաբանություն։ Հեքիաթը չարի ու բարու մասին է, որտեղ ինչպես միշտ հաղթում է բարին։

Հերոսներ։ “Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթի հերոսները շատ էին։ Վասիլիսան՝ բարեսիրտ աղջիկ և գլխավոր հերոսուհի, Վաճառականը՝ Վասիլիսայի հայրը, Մայրը՝ Վասիլիսայի բարի և հոգատար մայրը, Խորթ մայրը՝ չար և նախանձ, Խորթ քույրեր՝ նախանձ և չար, Կախարդը՝ չար և մարդակեր, Սպիտակ ձիավոր՝ այն ձիավորը, որը առավոտ է բերում, Կարմիր ձիավոր՝ այն ձիավորը, որը ցերեկ է բերում, Սև ձիավոր՝ այն ձիավորը, որը գիշեր է բերում, Պառավը՝ շատ բարի և հոգատար անորդի պառավ է, Տիկնիկ՝ շատ լավ տիկնիկ, որը միշտ Վասիլիսային օգնում էր, Թագավորը՝ բարի, սիրող և հարգող։

Համեմատություն։ Ես “Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթը համեմատում եմ “Մոխրոտիկ” հեքիաթի հետ, որտեղ ևս բարին հաղթում է չարին։

Թողնել մեկնաբանություն