Գրում ենք «Այն, ինչ մնաց հեքիաթներից» թեմայով աշխատանք, որտեղ պատմում ենք մեր անցած հեքիաթների մասին` գրելով, թե դրանք ինչ հետք թողեցին մեր հիշողություններում, յուրաքանչյուրն ինչ սովորեցրեց, ամփոփում ենք հեքիաթների մասին սովորածը, գրում լավ տպավորված հեքիաթային հերոսների մասին:
Ինձ “Մոխրոտիկ” հեքիաթը սովորեցրեց, որ եթե համբերատար լինես և գործ անես, հաջողության կհասնես։ “Սպիտակաձյունիկը” հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ նախանձ լինել և պետք է լավ և հավատարիմ ընկերներ ունենալ, որպեսզի նրանք քեզ մի օր օգնեն, երբ պետք է։ “Քաջ Նազար” հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ հիմար լինել։ “Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք է միշտ համեստ լինել։ “Ձախորդ փանոսը” հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ հույսը բախտի վրա դնել։
Ինձ մոտ տպավորվել է “Քաջ Նազարը” հեքիաթը, որովհետև Նազարը զվարճալի է և հետաքրքիր է իր մասին կարդալ։
Ինձ բոլոր հեքիաթներն էլ շա՜տ դուր եկան, որովհետև նրանք լավ բաներ են սովորեցնում, զվարճալի են և հետաքրքիր։