1. Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:
Ջոան Ռոուլինգը ծնվել է հուլիսի 31, 1965 թ․ և հիմա 54 տարեկան է։ Նրա ծննդավայրը Անգլիայում է՝ Յեյթ քաղաքում։ Ունի երեք երեխա։ Ջոան Ռոուլինգը իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը և խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։ 1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինները ամուսանլուծվել են։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։ Շատ չանցած Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար։ Դրա հետ մեկտեղ, նա շարունակել է գրել։
2. Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ փոթթերյան բառերի բացատրությունները.
-
- մագլ,
- Մագլը կախարդական աշխարհում նշանակում է մարդ, որը կախարդանք չգիտի անել։
- դեմենտոր,
- Դեմենտորները դրանք հոգիների պես էակներ են, որոնք կույր են և իրենք սնվում են մարդկանց լավ հիշողություններով թողնելով միայն վատերը։ Նրանք դեմք չունեն, բայց ունեն մի մեծ բերան, որով դեմենտորները մարդկանց հոգիները ներծծում են իրենց մեջ։
- քվիդիչ:
Քվիդիչը դա կախարդների ֆուտբոլն է։ Նրանք այդ խաղի ժամանակ իրենց ավելների վրա են թռչում։ Քվիդիչի գնդակները կախարդական են և չորսն են՝ Կվոֆֆլը ամենամեծն է, մուգ կարմիր գույն ունի և իր վրա ունի մի քանի փոս։ Դարպասապահը չպետք է թույլ տա, որ Կվոֆֆլը թռչի իր օղակների միջով, նա պետք է որսա գնդակը և փոխանցի այն որսորդներին: Որսորդներն իրավունք ունեն խաբեբայությամբը գնդակը փոխանցել միմյանց:
Հաջորդ գնդակը Բլաջերն է։ Դա շատ պինդ և շատ արագորեն թռչող գնդակ է, պատահականորեն շարժվելով մարզադաշտով և ծառայելով բարդացնել խաղը որսորդների համար: Բարձր արագությամբ թռչող խաղացողի վրա հարձակումը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով: Յուրաքանչյուր թիմ ունի երկու խաղացող, որոնք պաշտպանում են իրենց թմին։ Նրանք զինված են ռումբերով, որոնք հարվածում են իրենց թիմակիցների վրա թռչող հարձակվողներին, և երբեմն, եթե նրանք հաջողակ են, ապա դրանք ուղղորդում են հակառակորդներին:
Սնիչը հաջորդ գնադկն է, որը նաև կոչվում է «Ոսկե խորտակ» ՝ ժամանակակից Քվիդիչում, արծաթե թևերով փոքրիկ ոսկե գնդակ, ինքնուրույն և կամայական թռչելով դաշտի վրա: Նրան բռնել որսորդը նախ իր թիմին բերում է 150 միավոր և ավարտում խաղը: Թիմերի այս պահին վաստակած միավորը վերջնական է: Եթե վիճահարույց որոշում կայացվի, Սնիչը ունի «հյուրընկալողի» պատշաճ ճանաչման համակարգ, այնպես որ նույնիսկ Սնիչի վարպետ արտադրողը կատարում է ձեռնոցներով ամբողջ աշխատանքը: