- Գրում ենք աշխատանք, որտեղ համեմատում ենք Վոլան դե Մորտին մեր իմացած այլ չարագործ հերոսների հետ:
Վոլան դե Մորտին ես կհամեմատեի “Գեղեցկուհի Վասիլսա” հեքիաթի Կախարդի հետ, որովհետև երկուսն ել չար կախարդներ էին և մի ձև ուզում էին բոլորի կյանքը փչացնել կամ նույնիսկ իրենց ծառան դարձնել։ Երկուսնել միշտ վերջում պարտվում էին և բարին հաղթում է չարին։
- Գրում ենք շարադրանք հետևյալ թեմաներից մեկով կամ մի քանիսով.
- «Եթե հայտնվեի Հոգվարթսում»,
- «Կախարդական փայտիկի փոխարեն»,
- «Ինչ սովորեցի Ռոուլինգի գրքերից»,
- «Նամակ` ուղղված Դրակո Մալֆոյին»,
- «Հարրի Փոթերի ու իմ աշխարհները»:
Եթե հայտնվեի Հոգվարթսում
Ես շատ կուզենաի հայտնվել Հոգվարթսում, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր դասեր են անցնում կախարդանքների մասին, շատ գաղտնիքներ կան և արկածներ։ Այս դպրոցում սովորում են օգտվել կախարդական փայտիկներից և ես ել շատ կուզեի սովորել դա։ Հոգվարթսում կա չորս խումբ և ամեն մեկի խումբը պետք է որոշվի Տեսակավորող Գլխարկի օգնությամբ։ Այդ չորս խմբերն են՝ Գրիֆինդորը, Սլիզերինը, Կոգտեվրանը և Պուֆֆենդույը։ Ես կուզեի ընկնել Գրիֆինդորի խումբ, որովհետև այս խմբում բոլոր երեխաները լավ ընկերներ են։ Հոգվարթսում լավ ուտացնում են և նաև հետաքրքիր կոնֆետներ կան։ Նաև շատ հետաքրքիր կախարդանքներ են դասավանդում, որոնք կամ օգտակար են կամ վնասակար։ Ես կընկերանաի միայն լավ և հավատարիմների հետ օրինակ՝ Հերմայոնիի, Ռոնի, Նեվիլլի և այլ գրիֆինդորցիների հետ։ Ընկերություն չէի անի ամբողջ Սլիզերինի հետ, որովհետև նրանք զզվելի են, նախանձ և միշտ մի բան պետք է փչացնեն ու քցեն դա Գրիֆինդորի վրա։