Տնային աշխատանք 05.12.2019

Գիրը և արվեստը Հին Արևելքում

Երբ առաջացան պետությունները մարդուն անհրաժեշտ եղավ մտապահել ավելի շատ ինֆորմացիա։  Մարդիք պետք է հաշվեին բերքը, պահեստավորվող մթերքը, ծախսերը տարբեր բաների համար։ Այդ պատճառով Հին Արևելքի ժողովուրդներից շատերը ստեղծեցին իրենց գրային համակարգերը, որոնք իրարից շատ տարբեր էին։

Հին եգիպտական գրից օգտվում էին տաճարների քրմերը, ինչի պատճառով դրանք կոչվեցին հիերոգլիֆներ, այսինքն՝ սրբազան գրեր: Եգիպտական գիրը ստեղծվեց մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջում։ Նրանք հիմնված էին բնության և կենդանիների պատկերների վրա և բաղկացած էին ավելի քան 700 նշանից: Սկզբում նշանները նշանակում էին մի ամբողջ բառ կամ նախադասություն, սակայն հետագայում նրանք սկսեցին արտահայտել վանկեր:

Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջում Միջագետքում շումերները ստեղծեցին իրենց սեպագիրը: Այն նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը, այդ պատճառով գիրը պարզեցվեց և նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը  և նմանվեցին սեպերի: Այդ գիրը անվանվեց սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան։ Սեպագիրը հետագայում շատ ժողովուրդներ հարմարեցրին իրենց: Շումերական պետությունը շատ զարգացած էր։ Այնտեղ լավ դպրոցներ կային, որտեղ սովորեցնում էին գրել և կարդալ։

Հին Արևելքում բարձր մակարդակ ուներ գեղարվեստական գրականությունը: Այդ ժամանակ  ստեղծագործությունները կրոնական բնույթ ունեին: Դրանք նվիրված էին աղոտքներին, աստվածներին, արքաներին և առասպելների հերոսներին։

Հին Արևելքի ճարտարապետական կառույցները հիմնականում արքայական բնույթ ունեին կամ նվիրված էին աստվածներին։ Նրանք մեծ չափեր ունեին և շատ երկար տասնամյակներ էին կառուցվում, ունեին ճոխ արտաքին և ներքին հարդարանք, զարգարված էին քանդակներով և նկարներով։ Մինչև հիմա պահպանվել են աստվածներին, արքաներին, կենդանիներին և մարդկանց պատկերող արձաններ:

Թողնել մեկնաբանություն