Տնային աշխատանք 05.12.2019

Մեխանիկական աշխատանք

Աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է Էներգիա։ Պարզ ասած Էներգիան դա աշխատանք կատարելու պահեստավորված հնարավորությունն է։ Օրինակ Էներգիան պահեստավորված է՝ հոսող ջրում, փչող քամու մեջ։ Ջուրը պտտեցնում է տուրբինայի անիվը, այն աշխատանք է կատարում և մանրացնում է ցորենը ալրաղացում։ Կամ ջրի և քամու Էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի և փոխանցվում է լարերով, որպեսզի աշխատանքը կատարվի ուրիշ տեղ։ Պահեստավորված Էներգիան լինում է նաև ցանկացած վառելիքի մեջ։ Օրինակ՝ բենզինի կամ վառոդի մեջ։ Վառոդը այրվում է, այրման արգասիքները դուրս են գալիս շարժիչից և արագացնում է հրթիռը։ Բենզինը այրվում է ավտոմեքենայի շարժիչի ցիլինդրում, ճնշում է մղոնի վրա և ավտոմեքենան արագանում է և գնում է ժանապարհով, որտեղ նրա վրա ազդում է շփման ուժը և օդի դիմադրությունը։ Եկեք պատկերացնենք, որ Էներգիան պահեստավորված է էներգետիկ բուտերբրոդներում, որոնցով սնվում է ծանրությունը բարձրացնելու համար նախատեսված ռոբոտը։ Մեկ բուտերբրոդ ուտելուց հետո ռոբոտը կարողանում է բարձրացնել մի ծանր իր առաջին հարկ, երեք բուտերբրոդ ուտելուց հետո նա կարող է երեք ծանր իր բարձրացնել առաջին հարկ կամ մեկ ծանր իր բարձրացնել երրորդ հարկ և այլ ձևերով։ Այս բոլոր օրինակներում նա բարձրացնում է երեք միավոր Էներգիա, այսինքն կատարում է նույն մեխանիկական շարժումը երեք միվոր արժեքով։ Աշխատանքը կատարելու համար պարտադիր չէ բեռը բարձրացնել վերև ծանրության ուժին հակառակ։ Կարելի է դրանք քաշել հորիզոնական, հաղթահարելով շփման ուժը և դիմադրությունը։

Աշխատանքը հավասար է ուժը անգամ տեղափոխում։ Մեխանիկական աշխատանքը ունի իր միավորը՝ Դժոուլ։ Այն անվանվել է անգլիացի հայտնի գիտնականի անունով։  Մեկ Ջոուլ աշխատանքը կատարվում է մեկ Նյուտով ուժով, որն ազդում է մեկ մետր ճանապարհի երկայնքով։Դժոուլը հանդիսանում էր Էներգիայի պահպանման օրենքի հիմնադիրներից մեկը։ Օրենքը ասում է, որ Էներգիան ոչ՛ առաջանում է, ոչ՛ էլ անհետանում է, բայց անցնում է մի ձևից մյուսը։ Բեռը տեղափոխելու համար մարդիկ դեռ հին ժամանակներից օգտագործում են թեք մակերես։ Աստիճանները նույնպես թեք մակերեսներ են, որոնք հարմարեցրած են քայլելու համար։ Բարձրացնելով բեռը թեք մակերոսով մենք ուժ ենք գործադրում նրա վրա,որը շատ ավելի փոքև է քան բեռի քաշը։

Joule

Թողնել մեկնաբանություն