Տնային աշխատանք 08.12.2019

Գտնում ենք մգեցված բառերի հոմանիշները:

հիասքանչ — չքնաղ, հրաշալի, սքանչելի

մտորումներ — մտահոգություն

պատգամաբերներ — լրաբեր, լրատար, համբավաբեր

ոխերիմ — անողոք

մարգարեին — կանխագուշակ, կանխագիտակ

մսուր — մսուրք, ախոռ, գոմ

գեղջկական — գյուղական

տրտնջալ — գանգատվել, քրթմնջալ

նեցուկ — հենարան, հենափայտ

սոսկաց — վախենալ, երկյուղեք, դողալ, ցնցվել

խոշտանգում — տանջանք, չարչարանք

Գրում ենք աշխատանք «Բացատրում եմ կարդացածս» թեմայով:

Ծնվում են երեք մայրիներ։ Նրան իրենց ամբողջ կյանքի ընթացքում շատ բաներ են տեսած լինում։ Մի օր նրանք որոշեցին ապագայի մասին խոսել։ Առաջինը ուզեցավ ապագայում դառնալ հայտնի և հզոր թագավորի գահ։ Երկրորդը ուզեցավ ապագայում դառնալ մի բանի մաս, որով նա չարին կդարձնի բարի։ Երրորդը ուզեցավ ապագայում դառնալ մի բան, որին նայելով մարդի ասծուն կհիշեն։ Ժամանակ անց առաջին մայրին դարձավ գոմ և մսուր, երկրորդ մայրին դարձավ կոշտ սեղան, իսկ երրորդ մայրին տախտակներ։ Նրանք շատ դարդ արեցին։ Օրերից մի օր մի զույգ է գալիս և գիշերում գոմում, որը առաջին մայրիից էր պատրաստված։ Այնտեղ կինը տղա է ունենում և նրան պառկեցնում են մսուրի մեջ։ Այդ ժամանակ մայրին հասկացավ, որ իր վրա նստած է մի թագավոր։ Տարիներ անց երկրորդ մայրիի մոտ, որը սեղան էր դարձել հավաքվել էին շատ մարդիք ընթրելու և նրանցից մեկը ելույթ է ունենում դիմելով ասծուն և այդ ժամանակ մայրին հասկացավ, որ իր երազանքն էլ կատարվեց։ Ժամանակ անց երրորդ մայրու տախտակներից մի խաչ սարքեցին և մի արյունոտ մարդու վրեն կախեցին։ Երեք օր մայրին մտածում էր, որ իր բախտը չի բերել, բայց հետո նա հասկացավ, որ իր վրա գամված է աշխարհի լուսատուն։ Այդպես երեք մայրիների երազանքները կատարվեցին, բայց ոչ այնպես, ոնց իրենք էին պատկերացնում։

Թողնել մեկնաբանություն