- Գրում ենք անծանոթ բառերի բացատրությունները։
ասմունք — ընթերցմունք, ժամասացություն
տրուբադուրներ — թափառող բանաստեղծ, գովաբանող մարդ,
աճպարարություն — ձեռնածություն, լարախաղություն, լարախաղացություն
մանրազնին — մանրախույզ, մանրաքնին, մանրամասն
2. Գրում ենք աշխատանք «Բացատրում եմ կարդացածս» թեմայով:
Ինչպես ասվում է միջնադարյան մի առասպելում, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիք էր ապրում, որը կազմված էր հորից, մորից և որդուց։ Նրանք Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց տրուբադուրների հին բալադները երգելով, ասմունքով և աճպարարություն անելով: Սակայն երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, բայց հայրը միշտ ասում էր իր տղային. “Գիտե՞ս ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Եթե կային ընտանիքներ, որոնցում միշտ անհաշտություն կար, նա փորձում էր այնպես անել, որ նրանք խաղաղ լինեն։ Կամ եթե կային ընտանիքներ, որոնցում հույս չկար, նա փորձում էր նրանց հույս տալ և այլն։ Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա:”
Ժամանակ անց իրենց որդին մեծացավ։ Մի օր իրենք քայլում էին Մելքի տպավորիչ միաբանության շենքի առջևով, որը հենց նոր էր կառուցվել և այդ ժամանակ որդին որոշեց դառնալ քահանա։ Նրա ընտանիքը մտածեց, որ դա լավ միտք է։ Նրանք թակեցին դուռը և քահանաները նրանց ջերմ ընդունեցին, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց մոտ աշխատանքի:
Սուրբ Ծնունդն էր մոտենում և հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել միաբանությունը: Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր դիմացը և սկսեցին հերթով արտահայտել իրենց հարգանքը նրա և իր Որդու հանդեպ: Ամենավերջում Բուրխարդը սպասում էր իր հերթին։ Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք իրեն ընդամենը սովորեցրել էին գնդակներ թրցնել վեր և աճպարարություններ անել։
Հենց իր հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող անել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:
Երիտասարդը շատ էր ուզում իր կողմից էլ ինչ-որ նվեր մատուցել Հիսուսին և Աստվածամորը։ Ամաչելով մյուս քահանաների հայացքներից նա հանեց իր պայուսակից մի քանի նարինջ և թրցնելով դրանք օդ և բռնելով նա հիանալի շրջան ստեղծեց։ Մանուկ Հիսուսին դա շատ դու եկավ և նա սկսեց ծիցաղել և թափ տալ։ Եվ հենց երիտասարդ Բուրխարդին Աստվածամայրը թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին: