Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ, կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժանապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, դրկից, լուսամուտ: (2 միավոր)
Բազկաթոռ — բազուկ + աթոռ (ու — սղվել է)
ոսկեվառ — ոսկի + վառ (ի — ե)
գնդասեղ — գունդ + ասեղ (ու — սղվել է)
զուգահեռ — զույգ + ա + հեռ (յ — սղվել է)
կաղնեփայտ — կաղնի + փայտ (ի — ե)
գրկաբաց — գիրկ + ա + բաց (ի — սղվել է)
արժանապատիվ — արժանք + ա + պատիվ (ք — սղվել է)
ձվածեղ — ձու + ա + ծեղ (ու — վ)
սրտապատառ — սիրտ + ա + պատառ (ի — սղվել է)
սիրառատ — սեր + առատ (ե — ի)
գինեվաճառ — գինի + վաճառ (ի — ե)
գերեվաճառ — գերի + վաճառ (ի — ե)
բարեգութ – բարի + գութ (ի — ե)
մատենագիր – մատյան + ա + գիր (յա — ե)
դրկից – դուռ + կից (ու – սղվել է, ռ — ր)
լուսամուտ – լույս + ա + մուտք (յ – սղվել է, ք – սղվել է)
Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:
Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար ինչ-որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ-որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ-որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ-որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ-որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի´ր: (2 միավոր)
Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:
— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
— Թե որ վկա չունեք, — ասում է նա, — ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:
— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:
— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:
— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Կանայք չէին կարող որոշել, թե հավը ումն է և այդ պատճառով վիճում էին։
Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Դատավորը վճիռ չէր կարողանում կայացնել, որովհետև կանայք վկաներ չունեին։
Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին: (3 միավոր)
Ճշմարտությունը պարզվեց հենց այն հավով, որի պատճառով կանայք կռվում էին։
- Գրի՛ր ամանորյա նամակ ծնողիդ: (3 միավոր)
Սիրելի Մայրիկ, մաղթում եմ քեզ լավ նշել Նոր Տարին և լավ անցկացնել այս արձակուրդները։